• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 14:02 – Սկսեցի հասկանալ խմելու ջրի արժեքը 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 14:35 – Վարչապետի կատարած շրջայցից հետո Գյումրի այցելող տուրիստների հոսք է նկատվում. Գյումրիի քաղաքապետ 
  • 12:24 – Արտառոց դեպք. մահացածի ներքին օրգանները տոպրակով տվել են հարազատին.«տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ» 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Ավտոաշխարհի նորույթները Լոս Անջելեսի և Տոկիոյի ցուցահանդեսներում

Ավտոաշխարհի նորույթները Լոս Անջելեսի և Տոկիոյի ցուցահանդեսներում

Այս տարի նոյեմբերի 20-ին աշխարհի տարբեր մայրցամաքներում միաժամանակ կբացվեն 2 խոշոր ցուցահանդեսներ: Ավտոաշխարհի նորույթները մաժամանակ կցուցադրվեն ամերիկյան Լոս Անջելես և ճապոնական Տոկիո քաղաքներում: Ընդ որում, Լոս Անջելեսում կներկայացվեն սերիական արտադրության նորույթները, իսկ Տոկիոյում հիմնականում կցուցադրվեն կոնցեպտներ:

Այս տարի Լոս Անջելեսի ցուցասրահում 9 համաշխարհային պրեմիերա տեղի կունենա, խոսքը այն մեքենաների մասին է, որոնք կարճ ժամանակ անց կհայտնվեն վաճառքի սրահներում: Առանձին ցուցասրահներում իրենց նորույթներով կներկայանան BMW, Chevrolet, Ford, Acura, Mercedes-Benz, Mini, Porsche և Subaru ընկերությունները: Կոնցեպտներ այստեղ այս տարի քիչ կլինեն:

Ինչ վերաբերվում է Տոկիոյին, ապա այս տարի դարձյալ ավտոսրահը կանցկացվի առանց ամերիկյան բրենդերի: Չնայած երկրորդական դերին, այնուամենայնիվ ցուցահանդեսին մասնակցելու հայտ են ներկայացրել 18 բրենդ: Տոկիոյում կներկայանան ճապոնական և եվրոպական առաջադեմ ընկերությունների վերջին կոնցեպտուալ նորույթները:

2 ցուցահանդեսներն էլ վաղվանից կբացեն իրենց դռները՝ 1-ին 2 օրերին լրատվամիջոցների, այնուհետև մինչև դեկտեմբերի սկիզբ բոլոր ցանկացողների համար:





Լոս Անջելես

Օվկիանոսից այն կողմ ցուցադրվելիք սերիական մոդելներից շատերին ավտոաշխարհի սիրահարները մեծ անհամբերությամբ են սպասել: Դրանցից մեկը ցուցահանդեսի արքան համարվող Porsche Macan -ն է: Նրա լուսանկարները վաղուց են հայտնվել համացանցում, սակայն այն դեռևս ոչ մի տեղ չի ցուցադրվել: Նորույթը գրեթե ամբողջությամբ իր ՛՛ավագ եղբոր՛՛ ՝ Porsche Cayenne-ի կրկնությունն է: Macan-ի հիմնական տարբերությունը, ինչը թարգմանաբար վագր է նշանակում, առավել ագրեսիվ ՛՛դեմքն՛՛ է, ավելի դինամիկ ուրվագիծը և, իհարկե, կոմպակտ չափերը: Բազային տարբերակի հիմքը կկազմի 257 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչը, բայց Macan-ը կստանա նաև 2 բենզինային շարժիչ:  Macan S-ը կհամալրվի 3.0լ աշխատանքային ծավալով  V6 շարժիչով (340 ձիուժ), իսկ ամենաթանկարժեք Macan Turbo մոդելը կստանա 3.6 լ 400 ձիաուժանոց հզոր շարժիչ: Macan-ի բոլոր մոդիֆիկացիաները կլինեն լիաքարշակ, իսկ փոխանցման տուփը կփոխառնվի նրա ազգականից՝  911 մոդելից:





      Porsche Macan



Լոս Անջելեսում կմեկնարկի նաև Subaru WRX մոդելի նոր սերունդը: Subaru WRX-ի տեխնիկական բնութագիրն ամբողջությամբ բացահայտված չէ դեռևս: Ամենայն հավանականությամբ այն կստանա 2,5 լ ծավալով 4-գլանային շարժիչ՝ 265 ձիաուժ հզորությամբ: Լիաքարշակ սեդանից բացի Subaru -ն կցուցադրի նաև մի կոնցեպտ, որը մինչ այս ընկերությունը խորհրդավորության քողի տակ է պահել:





         Subaru WRX





Acura ընկերությունը Լոս Անջելեսում կցուցադրի իր խոշոր RLX սեդանի նոր մոդիֆիկացիան: Այն հագեցած է հիբրիդային ուժային ագրեգատով, ինչը մեքենան դարձնում է բրենդի ամենահզոր մոդելը: 3.5 լիտրանոց  V6  շարժիչը 377 ձիաուժ հզորություն է ապահովում:





        Acura RLX Sport Hybrid





Բրիտանական մակնիշի ամենակոմպակտ սպորտքար՝ F-Type ռոդստերը այսուհետ կներկայանա նաև բացվող տանիքով՝  կաբրիոլետ տարբերակով: Այն տեխնիկապես չի տարբերվի ռոդստերից, շարժիչային շարքը բազմազան է՝ 340-495 ձիաուժ հզորությամբ:





            Jaguar F-Type Coupe





Ford-ը կներկայացնի Edge կրոսովերի նոր սերունդը, որը պատրաստված է Ford Mondeo-ի նորացված պլատֆորմի վրա:





           2014 Ford Edge US





          Chevrolet Tahoe 2014





General Motors կոնցեռնն արդեն գաղտնազերծել է Cadillac Escalade-ի 4-րդ սերունդը: Այն նոր դեմք է ստացել:Նոր  Cadillac Escalade-ի վրա տեղադրվել է 6,2 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչի նորացված տարբերակը, որի հզորությունը հասցվել է 420 ձիաուժի, իսկ պտուտային մոմենտը՝ 623 Ն/մ-ի: Մեքենան ստացել է 6-աստիճան ավտոմատ  Hydra-Matic 6L80 փոխանցման տուփ:

Ամենագնացը հասանելի կլինի 2014-ի գարնանից՝ լիաքարշակ և առջևի քարշակ տարբերակներով:





         2014 Cadillac Escalade





 BMW կոնցեռնը նախատեսում է Լոս Անջելեսում կազմակերպել 4-րդ դասի կաբրիոլետի դեբյուտը: Այն փոխարինելու է եկել 3-րդ սերիային, որից արտաքին դիզայնով բավական տարբերվում է: Ծածկի մասին խոսելիս նշենք, որ այն մետաղական է և բացվում է 20 վայրկյանում մինչև 18 կմ/ժ արագության դեպքում: 4-րդ սերիայի կաբրիոլետի քաշը 20 կգ-ով նվազել է 3-րդ սերիային համեմատությամբ: 20 լիտրով  ավելացել է նաև բեռնախցիկի տարողությունը: Տեխնիկական կառուցվածքի մասին խոսելիս, ասենք, որ նորույթը ստացել է 420d (184 ձիաուժ), 428i (245 ձիաուժ) և 435i (306 ձիաուժ) տարբերակները, որոնք առաջարկվում են 6 աստիճան մեխանիկական կամ 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփերով:





                BMW 4 Series Cabrio



Լոս Անջելեսում կցուցադրվի նաև Mini Cooper 2014 մոդելը:





          Mini Cooper 2014




Նոր սերնդի Mercedes-Benz S 65 AMG համարվում է լյուքս դասի ամենահզոր սեդանը: Երկար սպասված Mercedes-Benz S 65 AMG-ն կրում է բիտուրբինային V12 շարժիչ՝ 630 ձիաուժ հզորությամբ և առավելագույն 1000 Ն/մ պտուտային մոմենտով: Շարժիչն աշխատում է 7-աստիճան Speedshift Plus 7G-Tronic ավտոմատ փոխանցման տուփի հետ: Սեդանը ուժային ագրեգատի շնորհիվ կանգնած վիճակից կարող է 100 կմ/ժ արագության հասնել 4,3 վայրկյանում, մաքսիմալ արագությունը 250 կմ/ժ է: S 65 AMG սեդանը Եվրոպայում կարժենա 232 050 եվրո...



 





          Mercedes-Benz S 65 AMG

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 143


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր