• 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 14:00 – Ինչ է փոխվել.Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կոչ է արել զերծ մնալ Արցախում պատերազմ սկսելու կոչեր անելուց 
  • 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 12:08 – Այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել 
  • 12:31 – Տեսանյութ.Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է հենց բեմում՝ համերգի ժամանակ 

«Համակարգչի Վնասակար Ազդեցութիւնը»


 


Նափոլէոն ըսած էր. «Թնդանօթը սպաննեց աւատապետութիւնը, մելանը պիտի սպաննէ արդի ընկերութիւնը»: Այն ատեն դեռ համացանց չկար: Հիմա՞…


Երեւանի «Մանկավարժական համալսարան» թերթի 28 Փետրուար 2019ի համարի 4րդ էջի մանկավարժական գիտութիւններու թեկնածու, դասախօս Սամուէլ Ասատրեանի յօդուածը կրնայ հետաքրքրել սփիւռքի մանկավարժը, դպրոցը եւ ծնողները: Ուղղագրութիւնը դասականի վերածած եմ՝ խուսափելով օտար եզրերէ: Կը խօսուի բջիջայիններու յառաջացուցած կախուածութեան մասին, որմէ զերծ չեն չափահասներն ալ: Դպրոցներու բժիշկը եւ հոգեբանական խորհրդատուն այս հարցով պէտք է զբաղին՝ ծնողներու հետ: (Յ.Պ. 23/03/2019)


 


ՀԱՄԱՑԱՆՑԻ ՈՐՈՇ ԳՈՐԾՕՆՆԵՐ ԲԱՑԱՍԱԲԱՐ Կ՛ԱԶԴԵՆ ՀՈԳԵԿԱՆԻ ՎՐԱՅ


 


Ի հարկէ ելեկտրոնային փոստը (նամակ) անվիճելի օգտակարութիւններ ունի: Անոր շնորհիւ՝ նամակը հաստէատիրոջը կը հասնի երկվայրկեանների ընթացքին, իսկ ոչ շատ վաղ անցեալին ան հասցէատիրոջ կը հասնէր շաբաթներ ետք: Շնորհիւ անոր՝ կարելի է ստանալ թարմ նորութիւններ տեղեկութիւններ եւ այլն, սակայն ինչպէս պարզած են հոգեբանները, այս ծառայութիւնը կրնայ կախուածութիւն յառաջացնել, ինչպէս, օրինակ, խաղամոլութիւնը:


 


ԴԻՄԱՏԵՏՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՐՆԱՆ ՄԱՐԴԸ ԽՈՐԱՍՈՒԶԵԼ ԴԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ (ՀՈԳԵՃՆՇՈՒԱԾՈՒԹԻՒՆ) ՄԷՋ


 


0402twitterԱյսպէս, ամերիկեան գիտնականները, որոնք հետազօտութիւններ են կատարել, եկել են այն եզրակացութեան, որ մարդը, որն իր ժամանակի մեծ մասը անց է կացնում ընկերային ցանցերում (ընկերային ցանցեր, reseaux sociaux), կրնայ դեպրեսիայի (հոգեճնշուածութեան) մէջ ընկնել:


Երկու շաբթուան ընթացքում գիտնականներն ուսումնասիրում էին, թէ ինչպէս է սոցիալական ցանցը ազդում օգտատէրերի ինքնագնահատականի եւ երջանկութեան աստիճանի վրայ: Նրանք կազմել են դիագրամներ (պատկերացումներ), որոնք պատասխան են տալիս տրամադրութեան համար: Այն սկսում էր տատանուել, երբ օգտատէրը մուտք էր գործում առցանց: Փորձի վերջում փորձարկողների մօտ նկատւում է դեպրեսիա(հոգեճնշուածութիւն) եւ տրամադրութեան անկում:


 


«ԹՈՒԻԹԸՐ»Ը ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՑՆԵԼ ՈՒԺԵՂ ՎՐԴՈՎՄՈՒՆՔ ԵՒ ԲԱՐԿՈՒԹԻՒՆ


 


Ընկերային ցանցը այն վայրն է, որտեղ մարդիկ անանուն եւ անպատիժ կարող են վիճել,  հակամարտութիւններ հրահրել ու յերիւրանքներ տարածել: Ընկերային ցանցերում հիմնականում գերիշխում են ատելութիւն, գրգռութիւն եւ այլն:


Չինաստանում հետազօտութիւն է կատարուել, որի արդիւնքում պարզուել է, թէ ամէնից շատ ի՞նչ  յուզումներ են առաջանում «Թուիթըր»ի օգտատէրի մօտ: Մեծ մասամբ «Թուիթըր»ում, Ռեթուիթերում եւ ռեփոստերի (գրել, պատասխանել, հակազդել ընթացքում յուզումների մէջ գերիշխում էին՝ ուրախութիւնը, նողկանքը, տխրութիւնը: Բայց ամենագերիշխողը բարկութիւնն էր:


 


ԴԻՄԱՏԵՏՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՑԵՂԱՊԱՇՏ


 


Ոչ մէկի համար գաղտնիք է՝ Դիմատետրում միջազգային մասշտաբի չափերով ցեղապաշտութիւն է տիրում: Գրեթէ բոլոր հաղորդակցութիւններում ու մեկնաբանութիւններում յիշատակւում է միջցեղային եւ ազգամիջեան տարակարծութիւնները: Սակայն դա չի մնում զուտ որպէս մեկնաբանութիւն եւ չի մոռացւում: Այն ազդում է մարդու հոգեկանի եւ մտածելակերպի վրայ:


Փորձի համար ամերիկացի գիտնականների կողմից ստեղծւում է Ճէք Պրաուն անունով յօրինուած սպիտակ տղայի դիմագիծ, որ իբր ցեղապաշտ է: Ճէք Պրաունի էջի վրայ հրապարակւում են նիւթեր այն մասին, որ սպիտակներն աւելի լաւն են, քան՝ սեւերը, իսկ սպիտակների իրաւունքները միշտ խախտւում են:


Յօրինուած ցեղապաշտի համոզմունքները միանգամից ընդունւում են օգտատէրերի մեծ մասի կողմից, որոնք թողնում էին դրական մեկնաբանութիւններ եւ կրկնահրատարակում այդ նիւթը:


ՀԱՄԱՑԱՆՑԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՅԻՄԱՐ Է ԴԱՐՁՆՈՒՄ


 


0402facebook«Սայընս» ամսագրի կողմից 2017 թուականին «մարդու ճանաչողական յատկութեան վրայ ընկերային ցանցերի ազդեցութիւնը» հետազօտութեան արդիւնքները: Չնայած՝ առաջին հայեացքից թւում է, որ գործօն օգտատէրը բարելաւում ու զարգացնում է իր գրաւոր շփման ունակութիւնները, սակայն իրականում նա թուլացնում է իր տրամաբանութիւնը, պատկերացումը եւ բառապաշարը:


Վատանում են մարդու ամենակարեւոր ունակութիւններից մի քանիսը՝ յիշողութիւնը եւ տեղեկատուութեան պահպանման ունակութիւնը: Մարդը չի պահպանում բուն տեղեկութիւնը իր ուղեղում, այլ պահպանում է տեղեկութիւնն այն մասին, թէ որտեղ է տեսել այս կամ այն տեղեկութիւնը, այսինքն՝ կայքի հասցէն: Բացի դրանից մարդը համացանցում գերծանրաբեռնում է իր ուղեղը տարբեր տեսակի անպիտան եւ անօգուտ բաներով, որոնք ուշադրութիւն են խլում, եւ որոնց պատճառով ժամանակ չի մնում աւելի լուրջ բաների մասին մտորելու համար:


 


ԵՒ ՎԵՐՋԱՊԷՍ


 


– Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան տուեալներով, երեխաների տեսողութիւնը տարեկան 1 դիոպտրիա (dioptrie) արագութեամբ վատանում է:


– Եթէ երեխան 5-6 դասարաններից ամէն օր նստի համակարգչի մօտ, նա դպրոցը կ՛աւարտի՛ արդէն ակնոցներով:


– 10 տարեկան երեխաների արեան եւ մեզի բաղադրութիւնը սկսում է փոխուել 20 րոպէից աւելի համակարգչով աշխատելիս, իսկ արդէն 16 տարեկանում՝ 30-40 րոպէ, մեծահասակների մօտ այդ ժամանակը կազմում 1 ժամ:


– Մեծահասակների մօտ, համակարգչով 2 ժամ աշխատելիս, տեղի է ունենում արեան բաղադրութեան փոփոխութիւնը, որի համակազմը նման է օնգոլոգիական (խլիրդ, քանսեր) հիւանդների արեան բաղադրութեանը:


– Համակարգչով հաղորդակցութիւնը 15 րոպէի ընթացքում անվտանգ է երեխաների համար, 30 րոպէից արդէն տեղի են ունենում փոփոխութիւնները, սակայն երեխաները արագ են կարողանում վերականգնուել:


– Համակարգիչն առաջին հերթին վնասում է մարդու նեարդային համակարգը, այնուհետեւ՝ հորմոնային (ներծոր գեղձեր) եւ յենաշարժիչ համակարգերը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 17


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Նորաձևություն
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր