• 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 14:00 – Ինչ է փոխվել.Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կոչ է արել զերծ մնալ Արցախում պատերազմ սկսելու կոչեր անելուց 
  • 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 13:18 – Սերժ Սարգսյանի սիրուն խոստումներն ու դառը իրականությունը | # SuT SeRzH 
  • 12:08 – Այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել 
  • 12:31 – Տեսանյութ.Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է հենց բեմում՝ համերգի ժամանակ 

«Կարմիր բլուրը» սերիալ կամ գերեզմանատուն չէ. ազատենք հուշարձանը շինարարական աղբից

 Կարմիր բլուր
«Ազատենք «Կարմիր բլուր» հուշարձանը շինարարական աղբից». Սա ոչ միայն կոչ է, այլև փետրվարից մեկնարկած նախաձեռնություն:
Հուշարձանը շինաղբից մաքրելու նախաձեռնությունը տարբեր մասնագիտություններով, բայց խնդրի լուծմամբ հետաքրքրված 6 համախոհների գաղափարն է:
 
««Կարմիր բլուր» ասելով այսօր հասկանում են սերիալ կամ գերեզմանոց, մինչդեռ այն բացառիկ պատմամշակութային արժեք է: Մեր գլխավոր նպատական էր ստեղծել մի հարթակ, որը դարձավ մեր ֆեյսբուքյան էջը, և դրա միջոցով իրազեկել խնդիրների մասին: Շինարարական աղբը այդ խնդիրներից մեկն է», - նշում «Կարմիրբլուր» մասնաճյուղի ղեկավար, «Ազատենք «Կարմիր բլուր» հուշարձանը շինարարական աղբից» նախաձեռնության հիմնադիր Միքայել Բադալյանը:
 
Ուրարտակա նքաղաք-ամրոցը խորհրդային տարիներին հայտնի զբոսավայր էր, 1990-ական թվականներին, ցավոք, անճանաչելի դարձավ: Շուրջ 36 հա տարածքի 6 հա-ն ամբողջությամբ ծածկվեց շինարարական աղբով:
Նախաձեռնության անդամները չափել ու հաշվել են՝ Կարմիր բլուրի տարածքն ամբողջությամբ աղբից մաքրելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 400 մեքենասարքավորում, 1 ամիս ժամանակ և շուրջ 15 մլն դրամ: Հուշարձանը աղբից ազատելու համար բացվել է հանգանակությունների հատուկ հաշվեհամար:
 
«Անհրաժեշտ գումարի գրեթե տասներորդ մասը հավաքել ենք: Շատ կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, և ոչ միայն ֆինանսապես»,-նկատել է Միքայել Բադալյանը:
 
Նախաձեռնության բարձրացրած խնդիրը Երևանի քաղաքապետարանի մշակութային հարցերի օրակարգում է: Այս մասին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն օրեր առաջ անձամբ տեղեկացրեց:
 
«Նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Կարմիր բլուրը» ներառված էր քաղաքապետի նախընտրական ծրագրում, մեծապես հույսեր ենք կապում, որ քաղաքապետարանի աջակցությամբ խնդիրը կլուծվի»,-նշել է Միքայել Բադալյանը:
Աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Որպեսզի տեխնիկան չվնասի հուշարձանը տեղում կհսկեն հնագետները: Որոշ հատվածներում էլ աղբը կհավաքվի ձեռքով՝ կամավորների ուժերով:
 
Նախաձեռնությանը միացած Նարեկ ՎանԱշուղաթոյանը Կարմիր բլուրի խնդրով զբաղվում է արդեն 10 տարի: Նրա խոսքով՝ հնավայրի մաքրումն ու վերականգնումը տարածաշրջանային կարևորություն ունի:
 
«Ընդհանրական խնդիր է դրված: Եթե մենք խոսում ենք Ուրարտուի մասին, դրա մասին խոսում են նաև մեր հարևանները: Եվ այստեղ հարց է, թե ով է Ուրարտուի ժառանգության կրողը և ինչպես է աշխարհին այն մատուցվում: Իսկ մատուցելու առաջին քայլը հենց Կարմիր բլուրը աղբից ազատելն է» ,-նշել է Նարեկ Վանը:
 
2700-ամյա պատմությամբ հուշարձանը պետք է ցանկապատվի, լուսավորվի, տեղադրվեն նստարաններ, ունենա նաև թանգարան: Պետքէլուծվի նաև  ամրոցի և մյուս կառույցների վերականգնման ու պահպանության խնդիրը: Կարմիր բլուրը միակ հուշարձանն է Հայաստանից, որն ընդգրկված է «100 խոշոր հնագիտական հայտնագործություններ» գրքում և հավակնում է դառնալ զբոսաշրջային կենտրոն:
 
Նախաձեռնությանը միանալ կարող են բոլոր ցանկացողները:
Կարմիր բլուր
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 72


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Նորաձևություն
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր