• 13:28 – VIDEO. Հայկական զինուժի պատասխան հարվածը. ադրբեջանական զինուժը մեծ կորուստներ է կրել 
  • 19:51 – Ամերիկեան Միջազգային Զարգացման Գործակալութիւնը Նոր Ծրագիր Կ՛իրականացնէ Արարատեան Դաշտի Մէջ 
  • 02:26 – Մի խումբ քաղաքական ուժեր պահանջում են ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Բուլղարիայի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 18-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի նախկին անդամ, «Ազգային ճակատ» միավորման նախագահ Վալերի Սիմեոնովի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, ողջունելով բուլղարացի պատգամավորների այցը Հայաստան, ընդգծել է, որ Հայաստանն ու Բուլղարիան եղբայրական երկրներ են, ունեն պատմամշակութային սերտ կապեր եւ ընդհանրություններ: Տիկին Նաղդալյանն անդրադարձել է երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկա մակարդակին եւ կարեւորել մասնավորապես խորհրդարանական հարթակում կապերի առավել խորացումն ու զարգացումը:

Տիկին Նաղդալյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, կատարված քայլերը եւ այս հարցում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Նա ընդգծել է, որ ԼՂ ժողովուրդը ցանկանում է ապրել ազատ ու անկախ երկրում եւ հավելել, որ Լեռնային Ղարաբաղը զարգացող ու ժողովրդավարական արժեքներ կրող պետություն է: ԱԺ նախագահի տեղակալը խոսել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին եւ ներկայացրել մանրամասներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին եւ հատկապես Վալերի Սիմեոնովին այս հարցում գործադրած ջանքերի համար: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ առաջադեմ մարդկությունը պետք է պայքարի եւ քայլեր ձեռնարկի, որպեսզի աշխարհում այլեւս նման ողբերգություններ չկրկնվեն:

Վալերի Սիմեոնովն իր հերթին ընդգծել է, որ պատմական տարբեր ժամանակներում հայ եւ բուլղարացի ժողովուրդները բարեկամներ են եղել: Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին՝ պարոն Սիմեոնովը նշել է, որ իրենք հասկանում են խնդրի էությունը եւ իրենց հնարավորության սահմաններում պատրաստ են օգտակար լինել եղբայր հայ ժողովրդին:

Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում միմյանց աջակցելը:

Քննարկվել են այլ հարցեր եւս:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 154

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter