• 13:28 – VIDEO. Հայկական զինուժի պատասխան հարվածը. ադրբեջանական զինուժը մեծ կորուստներ է կրել 
  • 19:51 – Ամերիկեան Միջազգային Զարգացման Գործակալութիւնը Նոր Ծրագիր Կ՛իրականացնէ Արարատեան Դաշտի Մէջ 
  • 02:26 – Մի խումբ քաղաքական ուժեր պահանջում են ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ընտրակաշառք վերցնողը առնվազն 1825 օր սպասարկելու է ՀՀԿ և Սերժ Սարգսյանի շահերը

Մեր զրուցակիցն է ԵԼՔ դաշինքով Շենգավիթ-Մալաթիա-Սեբաստիա համայնքներում առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը

Նախընտրական դաշինքներն արդեն ամփոփվեցին: Համամասնական ցուցակի առաջին տասնյակըհրապարակվել է: Իշխանությունը իր մականունավորներին, օլիգարխներին է ընդգրկել ռեյտինգային ցուցակում: Ի՞նչկերպ եք փորձելու հանրությանը ձեր կողմը գրավել:

Չեմ կարծում, թե որևէ մեկը մտածում էր, թե Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը կամ ընդդիմությունում գտնվող նրանց արբանյակներն ի վիճակի են անցնել խորհրդարան կամ մեծամասնություն ստանալ առանց մականունավորների, օլիգարխների, ընտրակաշառքի և այլն: Եվ մենք ընտրություններին նախապատրաստվելիս այս բոլոր գործոնները հաշվի ենք առնում: Այլ խնդիր է, որ ընդդիմությանն առայժմ չի հաջողվել գործնականում գտնել արդյունավետ հակազդեցություն այս ամենին: «Քաղաքացիական պայմանագրում» կա համոզմունք, որ ընդդիմության համար կարևորագույն խնդիր է ձևավորել մի այնպիսի ինստիտուտ, որի դեպքում օլիգարխների, մականունավորների ազդեցությունը կտրուկ կնվազի: «Ելքում» մեր գործընկերն էլ են առաջնորդվում այդ գործելաոճով: Մենք ունենք լավ թիմ, առաջիկայում կներկայացնենք մեր ծրագիրը` իր հստակ առաջարկներով ու լուծումներով: Սրան գումարած, եթե կարողացանք ապահովել Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում մեր վստահված անձանց ներկայությունը, ապա օլիգարխների ու մականունավորների ազդեցությունը զգալի փոքրանալու է: Բայց որ ամենակարևորն է` մենք քաղաքացուն պետք է վերադարձնենք հավատը քաղաքական գործընթացների նկատմամբ, փոխենք մթնոլորտ, առաջացնենք ապագայի նկատմամբ սպասելիքներ և հետաքրքրություն: Ես համոզված եմ, որ մեր թիմն ի վիճակի է լուծել այս առաջադրանքը:

Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը, կարողանալո՞ւ եք 50 % +1 ձայն հավաքել և նոր իշխանություն ձևավորել: Եթեոչ, ապա ինչպե՞ս եք տեսնում հետագա պայքարը:

«Ելքում» և «Քաղաքացիական պայմանագրում» իմ գործընկերները, ես անձամբ, ցանկացած գործընթացից մտադիր ենք քաղել առավելագույնը: Մասնագետների դիտարկումները, հարցումները, բազմաթիվ հանդիպումները ցույց են տալիս, որ «Ելքի» շուրջ ստեղծվել է դրական մթնոլորտ, որից անհրաժեշտ է օգտվել: Սպասելիքները մեր դաշինքից մեծ են, քանի որ նրանում ներգրավված են հիմնականում նոր սերնդի քաղաքական գործիչներ, որոնք երբեք չեն եղել իշխանության, չեն «գցել» հանրությանը, հաջողությունների են հասել իրենց մասնագիտական ոլորտում, քաղաքական-քաղաքացիական նախաձեռնություններում, իսկ հիմա հայտ են ներկայացնում այդ հաջողությունները բերել պետական համակարգ` ամենևին էլ կաշկանդված չլինելով որևէ օլիգարխի կամ մականունավորի հետ քաղաքական կամ անձնական կապերով: Մեր թիմը պատրաստվում է անել առավելագույնը շատ քվե ստանալու համար, իսկ ինչ ընտրություն կկատարի մեր քաղաքացին, ցույց կտա ապրիլի 2-ի ընտրությունը: Կտա 54 տոկոս քվե, կձևավորենք իշխանություն, կտա պակաս, մենք առաջին հերթին կներկայացնենք այդքան տոկոսի մարդկանց շահերը խորհրդարանում:

Արդյոք հասարակությունը պատրաստ է ընտրությունների, թե պատրաստ է հերթական գումարը վերցնելու, որ, ինչպես ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էասում, արդեն ավելի բարձր է, քան 5-10.000 դրամը:

Զարմանալի է, որ երբ Դաշնակցության ներկայացուցիչները բողոքում են ընտրակաշառքից, մի լրագրող չի կանգնում և ասի` եղբայր, չէ որ դուք կոալիցիա եք ձևավորել մի ուժի հետ, որը զանգվածաբար դիմում է ընտրակաշառքի: Էլ չեմ ասում, որ նախկինում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ ՀՅԴ ներկայացուցիչներն էլ զերծ չեն եղել այդ արատից:

http://www.lragir.am/index/arm/0/interview/view/148151

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 150

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter