• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

ՈՒՂԻՂ ԿԱՊՈՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆը պատասխանում է ՀԿ-ների ղեկավարների հարցերին. հարց ու պատասխանի գրավոր վերծանում

14:35 
Հույսի ձեռք հաշմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցող ՀԿ նախագահ Արամ Վարդանյան- Լսում ենք, որ ասում են զարգացրեք ձեր բիզներսը, սակայն մոռանում ենք սոցիալապես անապահով ընտանիքների մասին, որոնք չունեն գրավ ներդնելու գույք ու գործունեություն սկսել: Ո՞րն է Ձեր ծրագիրը նման ընտանիքներին աջակցելու:

Արթուր Բաղդասարյան- Հայաստանում առողջ մարդը չի կարողանում աշխատանք գտնել, էլ ուր մնաց հաշմանդամները: Հայաստանում այսօր գրանցված 200.000 հաշմանդամություն ունեցող մարդ կա: Հիմա պատկերացրեք այդ ընտանիքների վիճակը, նրանք մի կերպ գոյատևում են, քանի որ ստանում են 16.000 դրամ թոշակ: Շատ ծրագրեր ենք ունեցել, բայց չենք կարողացել իրականացնել, քանի որ բավարար հնարավորություններ չենք ունեցել: Հայաստանում պետք է գործի կառավարությանն առնթեր համանդամների հիմնախնդիրներով զբաղվող հատուկ պետական կառույց: Շատ նորարարական մոտեցումներ կան, որոնք չեն ուսումնասիրվում: Պետք է համադրել լավագույն առաջադեմ փորձը և ազգային առանձնահատկությունները:

14:18
 Շողակն բարեգործական ՀԿ նախագահ Նաիրա Պետրոսյան- Ինչպիսի՞ միջոցներ ու ծրագրեր կառաջարկեք մեր սահմաններին կանգնած 18 տարեկան երեխաների անվտանգությունն ապահովելու համար, օրինակ՝ տեսախցիկներ, լազերային լույսեր: Եվ արդյո՞ք պետք չէ բանակային տարիքային շեմը բարձրացնել:
Արթուր Բաղդասարյան- Հայաստանում պրոֆեսիոնալ բանակին անցնելու իմ առաջարկը բուռն քննարկվում է: 2007, 2008, 2012 թթ.-ին մեր նախընտրական ծրագրերում մենք գրել եմ սրա անհրաժեշտության մասին: Սա լինելու է նաև այս տարվա մեր նախընտրական ծրագրում: Աշխարհի 30 երկրներ գնում են պրոֆեսիոնալ բանակ կառուցելու ճանապարհով, սա խիստ իրատեսական է: Ես, լինելով ոլորտին քաջատեղյակ, համոզված կողմնակիցն են, որ Հայաստանում պետք է աստիճանական անցում կատարվի պրոֆեսիոնալ բանակին: Այո, 18 տարեկան պատանիները չպետք է կանգնեն սահմանին, այլ սահմանին պետք է կանգնեն արհեստավարժ զինվորականները՝ աշխատանք-վարձատրություն սկզբունքով: Մեր համատեղ աշխատանքի արդյունքոմ, նաև իմ ջանքերով, մենք հասանք նրան, որ ՌԴ սահմանապահ զորքերը, որ պահում են հայ-թուրքական սահմանը, 100 տոկոսով անցել են պայմանագրային զինծառայության: Սա մեզ համար քաղաքական գերակայություն է: Հարց է առաջանում՝ եթե Հանրապետության բոլոր փողոցները հնարավոր է տեսախցիկներով պատել, ինչո՞ւ դա չեն անում սահմաններին: Կան հատուկ ռոբոտներ, որոնք հարյուրավոր կիլոմետրերից տեսնում ու ոչնչացնում են շարժվող օբյեկտներ: Սահմանները պետք է ժամանակակից սարքավորումներով հագեցած լինեն: Մենք պետք է վերազինենք ու արդիականացնեն ՀՀ պետական սահմանները: 

13:55

Էկոլոգիական հասարակական կազմակերպության նախագահ- Ունե՞ք արդյոք բնապահպանական ծրագիր: Նաև կցանկանայի անդրադառնաք Ամուլ սարի ծրագրին:

Արթուր Բաղդասարյան – Գնալով մեծանում են բնապահպանական խնդիրները, իսկ եղածները կուտակվում են ու լուծումներ չկան: Հայաստանում գործող հանքերի 70 %-ի լիցենզիաները տրված ենյ, այսինքն՝ տերեր ունեն: Եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ ինչքան մեծ թվով նախկին նախարարներ իրենց հարազատների անունով ունեն ձեռք բերված հանքեր, որոնք անխնա բռնաբարվում ու շահագործվում են: Մեր բնական պաշարների 70%-ը բաշխված է, իսկ պետական բյուջե այստեղից մուտքային մասը ընդամենը 5% է կազմում: Այսինքն՝ մի կողմից մենք ունենք ապօրինի շահագործման դեպքեր, մյուս կողմից՝ կոռուպցիոն լուրջ ռիսկեր: Տեսեք, մենք ոսկի ունեցող երկիր ենք, սակայն մեր գանձարանում ոսկի չկա, քանի որ դրանք ժողովրդի ասած՝ շան մսի գնով ծախել են: Իսկ դրանք շահագործողները օֆշորում գրանցված կազմակերպություններ են: Երկրի հարստությունը ժողովրդինը պետք է լինի. սա է մեր մոտեցումը: Իսկ ինչ վերաբերում է Ամուլսարին, Ախթալային, ապա ասեմ: Ախթալայում վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այնտեղ 80 % երեխաների մոտ առողջության հետ կապված խնդիրներ կան: 

13:39

Գրող Հարություն Հովնաթան- Մտածում եմ կգա՞ ժամանակ, որ ինձ նման մարդիկ գրող ասելով՝ իրենց լավ կզգան: Այս միաբանություն, որ ստեղծել եք, արդյո՞ք դա հոգևոր դաշտի վերածնունդ չի ենթադրում:

Արթուր Բաղդասարյան- Եթե չկա հոգևոր ու բարոյական վերածնունդ, չի կարող լինել քաղաքական վերածնունդ: Այսօր Հայաստանում բոլոր ոլորտներում վերածննդի կարիք կա, սակայն առաջին հերթին՝ արժեքային վերածննդի: Սա գալիս է մտավորականի հանդեպ մեր վերաբերմունքից: Այսօր մտավորականը մերժված է: Մտավորականության հանդեպ պետական մակարդակով վերաարժեվորման ու վերաիմաստավորման կարիք կա: Այս թեզերը մեզ համար լինելու են առաջին պլանում:

13:25
-Նաիրիտցիների ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյան- Չանելով աշխատանք՝ մյուսները խոսում են, իսկ Դուք, որ Նաիրիտի համար արել եք հսկայածավալ աշխատանք, չեք ներկայացնում: Հիմա հարցս՝ մենք կուսակցությունների հետ նամակ էինք ուղղել կառավարությանը, սակայն  այն վերջիվերջո, ուղարկվել էր սնանկության կառավարչին, ով էլ պատասխանել է, որ դա իր գործը չի, ոչինչ չունի անելու: Սնանկության գործընթացը առաջ բերեցին, անգամ մրցույթին չսպասեցին: Ի՞նչ է պատրաստվում ՀՎԿ-ն անել, ի՞նչ նպատակներ կան Նաիրիտի հետ կապված, քանի որ ակնհայտ է, որ տանում են լուծարման:

Արթուր Բաղդասարյան- Հայաստանում հետևյալ մտայնությունը կա՝ խնդիրը լուծելու փոխարեն՝ այն վերացնում են: Սա այն է, ինչ անում են Հայաստանի կառավարությունները՝ Նաիրիտի խնդրի հետ կապված: Սա մեզ համար միարժեք անընդունելի մոտեցում է: Նաիրիտն աշխատելու մեծ ռեսուրս ու հնարավորություն ունի, սա համոզմունք է ինձ համար: Մենք մտադիր ենք հաղթել և սկսել Նաիրիտի վերագործարկումը: Չարախոսներն ինձ մեղադրում են պոպուլիզմի մեջ՝ ասելով ասածներդ ինչպե՞ս պետք է իրականացնես: Նույնը հիմա, ինձ լսողները ասելու են դե Նաիրիտն ինչպե՞ս կարող է վերագործարկվել: Նաիրիտը հաստատ կարող է և պետք է աշխատի:

13:08

Փոքր ձեռնարկությամբ զբաղվողներ հայկական միության նախագահ Ատեփան Ասլանյան- Շուրջ 25 տարի է, ինչ ասում ենք ՓՄՁ-ն պետք է զարգանա, աճի, սակայն այս ընթացքում նվազել, փակվել են: Այսօր այն վիճակն է, որ փոքր բիզնեսով զբաղվողները գրանցվել են կարմիր գրքում: Ինչպիսի՞ն կլինի ՀՎԿ-ի մոտեցումն այս հարցում:

Արթուր Բաղդասարյան- Ինքս տարիներ շարունակ զբաղվել են փոքր ու միջին ձեռներեցության խնդիրներով: Հայաստանում այս ոլորտում ևս անծրագիր քաղաքականություն վարվեց, ինչի հետևանքով հազարավոր ձեռնարկություններ փակվեցին: Մենք տաևրիներ շարունակ պայքարել ենք ՓՄՁ-ների խնդիրների լուծման համար. 10 տարի ԱԺ օրինագիծ ներկայացրեցինք, որով պետք է սահմանափակվեին խոշոր սուպերմարկետների թիվը Երևանում, սակայն  այն չդարձավ օրենք, քանի որ այդ օրենքի դեմ պայքարողները շատ հզոր էին: Բայց Հայաստանում սնկի պես աճում են սուպերմարկետները, արդյունքում՝ մանր խանութները վերացան: Բայց չէ՞ որ մարդիկ աշխատում էին և իրենց օրվա հացի փողն էին վաստակում: Մեր կարծիքով 5-10 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողները չպետք է հարկվեն, նրանք պետք է ունենան հարկային արտոնություն: Հայաստանում մենք չունենք ՓՄՁ զարգացման տեսլական, այդ պատճառով էլ հետևողականորեն փլուզվում է այս ոլորտը: Մեր հաջողությունը Հայաստանում բերելու է ՓՄՁ վերածնունդ, սա միանշանակ, քանի որ մենք այս խնդիրներով տարիներ շարունակ զբաղվել ենք, գիտենք ինչ է պետք  անել: Մենք պետք է մտահոգվենք, եթե մեկ տարում 8500 փոքր ձեռնարկություն է փակվել  Հայաստանում:

 12:54

— Եվրոպական ակադեմիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ.- Պողոսյան- Տեղեկատվական տեխնոլոգիան ԶԼՄ-ում ներկայացնում է գերակա ուղղություն: Ուզում էի իմանալ՝ ներկայիս վարչարարությունը հնարավորություն տալի՞ս է այս ուղղությամբ զարգանալու և ձեռքբերումներ ակնկալելու: Եվս մեկ հարց՝ համագործակցության ուղղությունը՝ եթե, իրոք, ցանկանում են դառնալ ռեգիոնալ պետություն:

-Արթուր Բաղդասարյան-  Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ Հայաստանում իրականում քայլեր ձեռնարկվել են: Ասել, որ այդ քայլերը բավարար են՝ իհարկե՝ ոչ, բավարար չեն: Բավարար չլինելու խնդիրներից է կրթությունը: Հայաստանում միշտ չէ, որ հռչակված նպատակները համահունչ են դրանց հասնելու գործողություններին: Լավ նպատակներ են հռչակվում, սակայն դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ քաղաքական կամք ու վճռականություն չկա: Պետք է հասկանալ, որ կրթությունն ու շուկան պետք է փոխկապակցված լինեն, թե չէ Գյուղատնտեսական ինստիտուտը դարձել է իրավաբաններ թողարկող ԲՈՒՀ: Հայաստանում չկա կրթություն-շուկա կապի ամրապնդում: Իմ համոզմամբ, Հայաստանում պետք է դպրոցից սկսել Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցումը: Միջին մասնագիտական կրթությունը ևս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ զարգացման հնարավորություն ունի:

 12:32

— «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը- Մեր սպառողների իրավունքներն անտեսված են. Օրենքը կա, բայց չի գործում:

Արթուր Բաղդասարյան-  Իսկապես, սպառողների շահերի պաշտպանության ոլորտը Հայաստանում, մեղմ ասած, անմխիթար վիճակում է գտնվում: Իհարկե, կա օրենսդրական դաշտ, սակայն Հայաստանում կան օրենքներ, որոնք մնում են թղթի վրա: Օրենքը պետք է գործի. Եթե չի գործում օրենը, գործում է անօրինականությունը, կամայականությունը, ինչը շատ լուրջ խնդիր է: Այս ոլորտի խնդիրները լինելու են մեր և նախընտրական ծրագրում, և քաղաքական գործունեության մեջ: Ես ոչ թե կողմնակից եմ հերթական ստուգող մարմին ստեղծելուն, այլ կողմանկից եմ, որպեսզի որոշակի լիազորություններով օժտված, նույն հանրային սեկտորի և իշխանության ներկայացուցիչներից բաղկացած մի մոնիտորինգային բնույթի կառույցի ստեղծմանը, որը կարող է օբյեկտիվ ու անաչառ գնահատական տալ սպառողական շուկային, վեր հանի, բարձրաձայնի ոլորտի խնդիրները, որոնք էլ պարտադիր քննության առարկա կդառնան պատկան մարմինների կողմից:

12:20
Հայաստանի սպառողների ասոցացիա. Արմեն Պողոսյան- Երկրի համար, տնտեսական առումով, ամենակարևորն էներգետիկան է: Կուզենայի լսել Ձեր պատկերացումը, մեր էներգետիկայի հեռանկարը: Նաև հիշեցնեմ, որ եվրոհամայնքը Հայաստանին 2 անգամ վերջնագիր է ներկայացրել՝ Ատոմակայանը փակելու պարտադրանքով:

Արթուր Բաղդասարյան- Էներգետիկ համակարգի զարգացման խնդիրները Հայաստանի համար ունեն հիմնարար նշանակություն, և, ցավոք, միշտ չէ, որ Հայաստանում պատշաճ ուշադրություն է դարձվել այս ոլորտի հիմնախնդիրներին: Սկսենք նրանից, որ Հայաստանում մինչ օրս չունենք էներգետիկ համակարգի զարգացման հստակ ռազմավարություն, ժամանակացույց, կուտակված խնդիրների լուծման հստակ տեսլական: Իմ խորին համոզմամբ, Հայաստանում նախ պետք է պետության մակարդակով մշակել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հստակ ռազմավարություն, դրանից բխող կոնկրետ քայլեր, որոնք կարող են ոլորտը զարգացնել: Դուք լավ գիտեք, որ մենք ունենք այլընտրանքային էներգետիկ հզորությունները զարգացնելու լավ հնարավորություններ: Բայց, ցավոք, չեն իրականացվում քայլեր՝ խնդիրները լուծելու համար: Այսօր Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանում Իրան, որի ծավալները կարող է կտրուկ մեծացվել: Մենք լուրջ ռեսուրսներ ունենք մեր էներգետիկ ռեսուրսներն արտահանել Վրաստան, Թուրքիա:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 112

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter