• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Երևանի ավագանու ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 10 ընտրատարածք

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրությունների անցկացման համար Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով:


Առաջին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, երկրորդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, երրորդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, չորրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը, հինգերորդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, վեցերորդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, յոթերորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, ութերորդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, իններորդը՝ Նորք Մարաշ և Կենտրոն վարչական շրջանները, տասներորդը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները:


Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս պահի դրությամբ գրանցվել է դիտորդական առաքելություն իրականացնող մեկ հասարակական կազմակերպություն՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն (147 դիտորդ): Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար կարող են ԿԸՀ դիմել մինչև ապրիլի 29-ը ներառյալ:


Ընտրությունները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները ևս ԿԸՀ կարող են դիմել մինչև ապրիլի 29-ը ներառյալ: Այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման համար ԿԸՀ-ում գրանցված լրատվամիջոցներ չկան:


ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկատվություն է ներկայացրել Երևանում ընտրողների թվաքանակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող:


Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի երեք քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցման գործընթացը կիրականացնի մինչև ապրիլի 14-ը:


Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 17


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter