• 17:00 – Բոլոր ուսանողներին՝ ընդամենը մեկ ամսից այս հարցը կլուծվի 
  • 19:02 – Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

«Լուծումներ կան Սահմանադրության մեջ, և այդ լուծումներով պետք է առաջնորդվել և ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել». Գագիկ Հարությունյան

Без названия

«Լուծումներ կան Սահմանադրության մեջ, և այդ լուծումներով պետք է առաջնորդվել և ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել»,- նման պատասխան տվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում այն հարցին, թե բացի վարչապետի հրաժարականից, ճգնաժամի լուծման ինչ այլ տարբերակներ կան:

Ըստ Գագիկ Հարությունյանի՝ այս հարցում օրենսդրության մեջ կա որոշակի հակասական մոտեցում, որովհետև խորհրդարանական խմբակցությունների ու կոալիցիայի ձևավորումը, ըստ Սահմանադրության, վերապահվում է Ընտրական օրենսգրքին:

«Ընտրական օրենսգիրքը դրա համար սահմանել է մեխանիզմ, որ ընտրություններից հետո՝ վեց օրվա ընթացքում կարելի է կոալիցիաներ ձևավորել, որոնք կունենան կայուն մեծամասնություն և կձևավորեն կառավարություն:

Ի տարբերություն Սահմանադրության այս կարգավորման՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսել է կոալիցիայի ձևավորման այլ ընթացակարգ, չնայած Սահմանադրությունը նման հղում չի արել, որ ցանկացած խմբակցություն կարող է դուրս գալ դաշինքից, միանալ այլ խմբակցության և ձևավորել խորհրդարանական մեծամասնություն: Փաստն այսօր այն է, որ մեր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, այս խնդիրը պետք է հաղթահարվի: Դա կարող է հաղթահարվել ոչ միայն Սահմանադրության 49 և 51 հոդվածների հիմքով ԱԺ-ն լուծարելու արդյունքում, այլ կարող էր հենց 92-րդ հոդվածում լրացում կատարվեր հենց խորհրդարանի կողմից: 92-րդ հոդվածը տալիս է այն հիմքերը, որով ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է: Ես ԱԺ-ն արձակելու հիմքերում կավելացնեի, որ ԱԺ-ն իրավունքի ուժով կարող է արձակվել խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայության դեպքում, որովհետև խորհրդարանական կայուն մեծամասնության բացակայությունը ստեղծում է ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ ԱԺ – կառավարություն և ԱԺ – այլ ինստիտուտներ հարաբերություններում»,- հայտարարեց ԲԴԽ նախագահը:

Ըստ նրա՝ Սահմանադրության 92-րդ հոդվածում փոփոխություն կատարելու համար հանրաքվե անհրաժեշտ է. «Լուծումներ կան Սահմանադրության մեջ, և այդ լուծումներով պետք է առաջնորդվել և ոչ թե ավելի շատ քաղաքական աղմուկ բարձրացնել»:

 

 

 

 

 


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 27


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    EXCHANGE09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    բոլոր նորությունները →