• 08:51 – Երևանի կենտրոնում բացվել է «Ալյանս» կուսակցության գրասենյակը 
  • 19:14 – Video. Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 18:21 – Շուտով կսկսի գործել «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

«Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում

 
Տեւական ժամանակ է` Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում: Այն փաստաթղթերով Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչի սեփականությունն է, սակայն փաստացի Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանին է պատկանում: 

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս հեռուստաընկերության խնդիրներին, տեղեկացրել, որ այն հարկային տեսչությանը, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին ընդհանուր առմամբ շուրջ 7 միլիոն դրամի պարտք ունի: Տավուշցիներին հասանելի չեն նաեւ Իջեւանի «Իջեւան ստուդիա» եւ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունների ծրագրերը:
 
Դրանք փոքր տարածքի հեռուստալսարանի համար հեռարձակում էին անալոգային հաղորդումներ, մարզի բնակիչները այժմ դիտում են միայն թվային հեռուստահաղորդումներ: «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիո հաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այդ հայցով հերթական նախնական նիստը նշանակված է հուլիսի 31-ին:
 
Տավուշի մարզում տեղական որեւէ ռադիոընկերություն չի գործում:
 
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 54


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր