• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 19:30 – Բալը ձյան տակ 

Ավանում վերելակները չեն աշխատում:

 
Համարյա մեկ ամիս է, ինչ Ավան համայնքի որոշ բազմաբնակարան շենքերում վերելակները չեն աշխատում, ինչը հասկանալի դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում: Բնակիչները նշում էին, որ համատիրությոունից կարգադրել են վերելակները անջատել, քանի որ մեր "Ապահով Հայաստանում", ցավոք, կան հարյուր հազարավոր բնակիչներ, որոնք կուտակել են մեծ պարտքեր համատիրություններին և ի վիճակի չեն վճարել դրանք: 

Նշենք, որ այդ շենքերի բնակիշները վճարել են և վճարում են վերելակների հոսանքի գումարները: Իսկ շենքերի վերելակների սսպասարկման պայմանագրեր ոչ մեկ չի տեսել և նման պայմանագրեր չեն կնքվել: Ի դեպ, բնակիչները դեմ չեն պայմանգրեր կնքել և վճարել համապատասխան վարձեր: Վերելակները վերածել են գովազդային վահանակների առանց հաշվի առնելու, որ շենքերի մի մասը կոպերատիվներ են և նույն վերելակները պատկանում են բնակիչներին և միայն սպասարկումն է իրականցնում համատիրությունը կամ այլ մասնավոր ընկերություններ:

Մի քանի շենքերում, այդ թվում Ավանի Նարեկացի թաղամասի 30 շենքում անջատված են մի քանի հարկերի վերելակները նույն ձևակերպմամբ: Ո՞վ է իրենց իրավունք տվել, որ հիվանդ մարդուն, ծեր մարդուն, մեծահասակ մարդուն զրկեն վերելակից: 
Բնակիչների կյանքը բարելավելու և համատեղ լուծումներ գտնելու փոխարեն համատիրությունները զբաղված են պետական լծակները օգտագործելով` անհարմարություններ և լրացուցիչ դժվարություններ ստեղծել Երևանի բնակիչների համար: Առանց այն էլ շենքերի բնակիչների մոտ կեսը արտագաղթել են Հայաստանից: Իհարկե, ընտրություններից մեկ ամիս անց չինովնիկների մեծամասնությունը մոռացել է արդեն մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրի դրույթները և խոստումները և ամեն ինչ անում է այդ մարդու քրտնաջան աշխատանքը ջուրը գցելւ համար:

Մեր համոզմամբ՝ բոլոր մարդիկ պետք է արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան, ուստի հանձն ենք առել երաշխավորել այդ հնարավորությունը։ Բնակելի ֆոնդի շենքային պայմանները բարելավելու և վերելակային տնտեսությունը վերականգնելու համար մենք համակարգային լուծումներ ենք առաջարկել՝ հանուն մեր համաքաղաքացիների արժանապատիվ կենցաղի և հանուն բարեկեցիկ Երևանի։
- Մեջբերոում Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրից:
 
Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ իհարկե կան և դրական փոփոխություններ և նույն Նարեկացի թաղ. 30 շենքի  բոլոր հարկերի աստիճանավանդակներն ու շքամութքը 40 տարի անց սկսել են վերանորոգել, ինչը իհարկե գովելի է, և հույս ունենք, որ այս տարի այն ամբողջովին կվերանորոգվի: Մինչ այդ, շենքը պահպանվում և վերանորոգվում էր բնակիչների միջոցներով և ուժերով:
Ցանկացած պարագայում հույս ունենք, որ համատիրւթյունները կկարողանան բնակիչների հետ աշխատելու ձև գտնել, փոխել լճացած, անարդյունավետ, անվայել աշխատելաոճը, որի արդյունքում իհարկե կավելանան ֆինանսական մութքերը և կբարելավեն բնակիչների հոգսերը: 
 
Վերահաստատենք որ մեր քաղաքի բնակիչները պատրաստ են հյուրաքնչյոուր ամիս վճարել վերելակների սպասարկման համար, բայց դա պետք է լինի վերահսկվող գումարներ և միայն բնակիչ - համատիրոություն /կամ սպասարկոող մասնագիտացված կազմակերպություն/ պայմանագրի հիմման վրա: 
 
FMG NEWS
Միջազգային Լրատվական Ծառայություն
26.06. 2017թ.

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 849


    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր