• 20:57 – Մենք պատրաստ ենք Ադրբեջանին փոխզիջել Արցախի յոթ շրջան. Սերժ Սարգսյանը վերահաստատեց 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Տարոն Մարգարյանի հանդիպումը դավթաշենցիների հետ


Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ: Բակային հանդիպումների շրջանակում դավթաշենցիներին ներկայացնելով  Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա տեսլականը՝ Հանուն Երևանի կարգախոսով, որն, ըստ էության, Ավելի լավ Երևան ծրագրի շարունակությունն է, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ուղղված է մայրաքաղաքի բնակիչների առօրյա կյանքն էլ ավելի հարմարավետ դարձնելուն:


«Առաջիկա 5 տարիներին՝ շարունակելով առաջնորդվել մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով, մեր թիմը կշարունակի բակերի բարեկարգումը, նոր խաղահրապարակների և ֆուտբոլի դաշտերի կառուցումը՝ զուգահեռ իրականացնելով նաև արդեն եղածների ընթացիկ պահպանումը: Կշարունակվի նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնումը և կհասնենք նրան, որ Երևանի բոլոր փողոցներն ու բակերը կլինեն լուսավորված: Մի խոսքով, ապահովելու ենք բոլոր այն զարգացման ծրագրերի շարունակականությունը, որոնք մեր համաքաղաքացիների համար կապահովեն լիարժեք հարմարավետ միջավայր», — նշել է Տարոն Մարգարյանը:


 Երևանի գործող քաղաքապետը վստահեցրել է, որ մայրաքաղաքում շարունակվելու են կյանքի կոչվել Հանուն մրցունակ Երևանի համալիր ծրագրերը, որոնք նպատակ ունեն ավելի լավ պայմաններ ապահովել մանկապարտեզներում, հանրակրթական դպրոցներում, մշակութային ու սպորտային օջախներում:


«Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա մեր տեսլականի մեջ շարունակում է առանձնակի կարևորված մնալ մեր գալիք սերնդի որակյալ կրթություն ստանալուն նպատակաուղղված ծրագրերի շարունակականության ապահովումն ու նորերի իրականացումը: Սա մեզ համար եղել և մնում է առաջնահերթ գերակայություն, քանի որ կրթության ոլորտումներդրված ջանքերն ու ռեսուրսները մեր արժանապատիվ վաղվա երաշխիքն են։ Մենք անցած 4 տարիների ընթացքում իրականացրինք բավականին հավակնոտ ծրագրեր, որի արդյունքում մայրաքաղաքի բոլոր կրթամշակութայինհաստատություններն այսօր ապահովված են ջեռուցման համակարգերովուսումնական բազմաթիվհաստատություններ էլ վերակառուցվել ու համալրվել են նորայդ թվում նաև մասնագիտական գույքով։


Մեր թիմի հետևողական աշխատանքի և վճռականության արդյունքում այսօր այլևս չունե՛նք Երևանիքաղաքապետարանի ենթակայության չհիմնանորոգված գրադարաններԱվարտել ենք նաև բոլոր մշակույթի տներիհիմնանորոգման ծրագիրըՄայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն այսօր ունեն իրենց բարեկարգ ուհամապատասխան գույքով համալրված շախմատի դպրոցներըորոնցում երեխաների ուսուցումը կազմակերպվում էանվճար հիմունքներով», — նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ արդեն մի քանի տարի շարունակ շուրջ 30000 երեխաներ նույնպես նախադպրոցական անվճար կրթություն ստանալու հնարավորություն ունեն:


«Մեր բոլոր ձեռքբերումները սրտացավ ու հետևողական աշխատանքի արդյունք ենինչը և՛ պատվաբեր էև՛պարտավորեցնողԴրանցից շատերն այսօր գուցե արդեն դարձել են նաև սովորականբայց այն ժամանակերբ նորէինք սկսում այդ ծրագրերի իրականացումըքիչ չէին դեպքերըերբ ստիպված էինք հաղթահարել բազումխոչընդոտներԱյսօր պիտի փաստեմոր այդ ամենը լա՛վ փորձություն էր մեր թիմի համար՝ համոզվելութե կունենա՞նքայնքան կամք և վճռականությունոր հաղթահարենք դժվարություններն ու կյանքի կոչենք մեր ներկայացրածհավակնոտ ծրագրերը», — նշել է Տարոն Մարգարյանն ու կոչ արել երևանցիներին մայիսի 14-ին վստահել այն ուժին, որը հանդես է գալիս իրատեսական ու հավակնոտ ծրագրերով, այն ուժին, որն ունի փորձառու և բանիմաց թիմ ու լա՛վ գիտի բնակչին հուզող խնդիրները:


Երևանի գործող քաղաքապետը նաև վստահեցրել է, որ ինչպես անցած բոլոր տարիներին, այդպես էլ հետագա 5 տարիներին իր թիմը՝ առաջնորդվելով Հանուն Երևանի կարգախոսով, շարունակելու է լինել քաղաքացիների կողքին և լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք կբարձրացվեն բնակիչների կողմից:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 36


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter