• 20:57 – Մենք պատրաստ ենք Ադրբեջանին փոխզիջել Արցախի յոթ շրջան. Սերժ Սարգսյանը վերահաստատեց 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ծպտեալ Կամ Իսլամացուած Հայերի Վիճակը Թուրքիայում

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ


Անգլերէնից Թարգմանեց՝


ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ


 


 


Ի՞նչ Կարող Է Փոխուել


Մէկ Տարուայ Ընթացքում…


 


muslimarmenian


Անցեալ տարի «Վերածնունդ» հիմնադրամը Դիարբեքիրի, Ուրֆայի, Դերսիմի, Վանի եւ Համշենի ծպտեալ, իսլամացուած հայերի համար զբօսայցեր էր կազմակերպել դէպի Հայաստան, որպէսզի օգնի նրանց վերագտնելու իրենց արմատները, լեզուն, մշակոյթն ու պատմութիւնը:


Թւում է՝ տասնամեակներ են անցել, մինչդեռ անցեալ տարուայ Ապրիլին էր, երբ Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման համար դաշնամուրի համերգ տեղի ունեցաւ Դիարբեքիրի վերջերս վերակառուցուած Ս. Կիրակոս եկեղեցում: Համերգն ունկնդրեցին հազար հոգուց աւելի ծպտեալ հայեր:


Դիարբեքիրի ծպտեալ հայերի ամէնամսեայ նախաճաշերը Ս. Կիրակոս եկեղեցում այլեւս հեռաւոր յիշողութիւն են դարձել: Իսկ հայոց լեզուի դասերը, որոնց խանդավառութեամբ մասնակցում էին Դիարբեքիրի եւ Դերսիմի իսլամացուած հայերը, վաղուց դադարեցուել են:


Հանդիսանալով դէպի Հայաստան շրջայցերի կազմակերպիչ՝ ինձ համար ուրախալի էր ստանալ էլեկտրոնային նամակներ այդ ծպտեալ հայերից, որոնք այլեւս դադարել են թաքցնել իրենց ինքնութիւնը:


«Նախքան Հայաստան գնալս ես քուրդ էի, վերադարձայ որպէս հայ», կարդում ենք այդ նամակներից մէկում: «Տարիներ շարունակ ես պայքարում էի քրդերի իրաւունքների համար, մինչեւ որ հայրս մահուան մահճում ասաց, որ հայ եմ: Հիմա ուզում եմ կռուել Արցախում (Լեռնային Ղարաբաղում-ԼՂՀ)», կարդում ենք միւսում: Կրկնակի ուրախալի էր տեսնել, թէ ինչպէս դիարբեքիրցի երիտասարդները, որոնք համալսարան էին յաճախում Երեւանում, զբօսաշրջիկերի համար զբօսավար էին հանդիսանում: Հաճելիօրէն զարմանալի էր, որ վերջին զբօսայցն աւարտուեց համշէնցի եւ դիարբեքիրցի ծպտեալ հայերի միջեւ կնքուած ամուսնութեամբ, որոնք մինչեւ անցեալ տարի միմեանց գոյութեան մասին անգամ չգիտէին:


Մեծ թուով ծպտեալ հայեր Թուրքիայում սկսել էին միմեանց հետ շփուել, կապեր հաստատել Հայաստանի եւ Սփիւռքի հայերի հետ:


Իսկ հիմա՞: Անցեալ տարին դժոխք էր Թուրքիայի ծպտեալ հայերի համար: Քուրդ գերիլաների եւ թուրքական բանակի միջեւ մղուող քաղաքացիական պատերազմն աւարտուեց Թուրքիայի հարաւ-արեւելեան եւ արեւելեան շրջանների մասսայական աւերածութիւններով: Թուրքական բանակի եւ ոստիկանութեան սպաները պայթեցրել կամ կրակի էին մատնել տարածաշրջանի շինութիւնների մեծ մասը: Այնուհետեւ ամբողջովին քանդել էին այդ վնասուած շինութիւնները՝ ստեղ-ծելով քաղաքային շրջաններում ընդարձակ տարածքներ, որտեղ կանգուն էին մնացել լոկ մի քանի մզկիթ, ոստիկանական բաժանմունք կամ էլ քաղաքապետարանի շէնքը:


Ամբողջական թաղամասեր են անհետացել՝ վերածուելով քարակոյտերի: Ս. Կիրակոս եկեղեցին յարաբերականօրէն անվնաս է մնացել. ջարդուել են միայն պատուհաններն, ու դրսի պատերից մէկի վրայ մեծ անցք է բացուել: Սակայն թուրքական անվտանգութեան ուժերը եկեղեցին օգտագործել են որպէս ռազմաբազա, պղծել այն, որպէս վառելափայտ՝ այրել եկեղեցու որոշ նստարաններ, ամէնուրեք թողնելով աղբ ու մեզի գարշահոտ: Եկեղեցուն կից յուշանուէրների խանութն աւերել են:


Եկեղեցու յարակից մի քանի խանութն ու տունը, որոնք ի սկզբանէ պատկանել էին եկեղեցուն, եւ որոնց սեփականութեան իրաւունքը երկարատեւ բանակցութիւններից յետոյ միայն վերջերս էին վերադարձրել եկեղեցուն, բազմաթիւ պատմական նեղ փողոցների ու շէնքերի հետ միասին քանդուել են կառավարութեան նախաձեռնութեամբ:


Ներկայում եկեղեցին ընդարձակ բաց տարածութեան մէջտեղում է, սակայն ամենավատն այն է, որ 2016թ. Մարտին Թուրքիայի կառավարութիւնը օրէնք ընդունեց, համաձայն որի՝ բռնագրաւեց եկեղեցին եւ եկեղեցուն պատկանող ողջ ունեցուածքը: Եկեղեցին այժմ փակ է հանրութեան համար: Հայկական եկեղեցու հիմնադրամը դիմել է թուրքական դատարան եւ անբաւարար դատավճռի դէպքում նպատակ ունի դիմելու Մարդու իրաւունքների եւրոպական դատարան:


Տարածաշրջանում աւելի քան մէկ միլիոն մարդ է տեղահանուել՝ ստիպուած լինելով ապաստանել աւելի ապահով վայրերում: Հազարաւոր մարդիկ սպաննուել կամ վիրաւորուել են, այդ թւում՝ երեխաներ եւ ծերեր: Կառավարական ուժերի կողմից ռմբակոծութեան ժամանակ ոմանք ողջակիզուել են բազմաբնակարան շէնքերի նկուղներում: Հազարաւոր մարդիկ՝ յատկապէս մտաւորականներ, ուսուցիչներ, իրաւաբաններ եւ լրագրողներ, աշխատանքից ազատուել, ձերբակալուել եւ բանտարկուել են «քրդական ահաբեկչական կազմակերպութիւններին աջակցելու» հիմնաւորմամբ:


Տարածաշրջանի բազմաթիւ քաղաքների ու աւանների քուրդ քաղաքապետերին, որոնք ընտրուել էին ժողովրդավարական ճանապարհով, հեռացրել են պաշտօններից, ձերբակալել եւ բանտարկել: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան առաջնորդներին, ինչպէս նաեւ մի քանի պատգամաւորների եւս ձերբակալել եւ բանտարկել են:


Յուլիսին նախագահ Էրդողանի դէմ ձախողուած յեղաշրջման փորձից յետոյ բռնատիրական ուժերն ու Թուրքիայում յայտարարուած արտակարգ դրութիւնը լռեցրել են բոլոր ընդդիմադիրներին՝ ԶԼՄներին, մտաւորականներին ու փորձագէտներին: Իրավիճակը Թուրքիայում մտահոգիչ է եւ գնալով վատանում է յատկապէս Թուրքիայի հարաւ-արեւելեան շրջաններում, ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ Իրաքի եւ Սիրիայի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողութիւնների հետեւանքով: Թէեւ Թուրքիան խոստացել է պայքարել ԻՊի դէմ, սակայն թւում է՝ Թուրքիայի պայքարը հիմնականում ուղղուած է Թուրքիայում, Իրաքում եւ Սիրիայում քրդական ուժերի դէմ: Թուրքական բանակը եւ ոստիկանական ուժերը ծաղրում են քուրդ պարտիզաններին՝ նրանց «հայի ծնունդ» կոչելով:


Մեր ծպտեալ, իսլամացուած հայերն արժանացել են նոյն ճակատագրին (միգուցէ եւ աւելի վատ), ինչպէս եւ տարածաշրջանի ողջ բնակչութիւնը: Նրանք խտրականութեան են ենթարկւում, անկախ նրանից՝ որտեղ են գնում: Քրդերը խտրականութեան են ենթարկում «իրական» քուրդ չլինելու համար: Թուրքերը նրանց նոյնիսկ աւելի շատ են խտրականութեան ենթարկում եւ հետապնդում, քանի որ նրանց ուղեղները լուացել եւ լցրել են հայերի դէմ ատելութեամբ եւ վախով, թէ իբր նրանք են Ցեղասպանութեան մեղաւորները: Եթէ ծպտեալ, իսլամացուած հայերն ընտրում են Ստամբուլ գնալու ճանապարհը, ապա խտրականութեան են ենթարկւում այնտեղի հայերի կողմից: Մինչեւ որ նրանք չեն բաւարարում Ստամբուլի Հայոց պատրիարքարանի անհիմն ու խիստ պահանջները եւ մկրտւում որպէս քրիստոնեաներ, հայ համայնքը նրանց չի ընդունում:


Բնականաբար, «Վերածնունդ» նախագծի ջանքերը՝ ուղղուած օգնելու ծպտեալ, իսլամացուած հայերին՝ վերագտնելու իրենց հայկական արմատները, մշակոյթն ու սովորելու լեզուն՝ կազմակերպելով Դերսիմում եւ Դիարբեքիրում հայոց լեզուի դասընթացներ, ինչպէս նաեւ դէպի Հայաստան զբօսայցերը դադարեցուել են:


Փոխարէնը, ներկայում ջանքերն ուղղուած են օգնելու թաքնուած հայերին տեղափոխուել պատերազմական գօտուց հեռու, ապահով վայրեր, ձերբակալուած, կալանաւորուած կամ անարդար աշխատանքից ազատուածներին ապահովել փաստաբաններով:


Այս տարի զգալի յետընթաց է տեղի ունեցել՝ ուղղորդուած մարդկային տառապանքներով եւ նիւթական կորուստներով: Ներկայում մեր վերահսկողութիւնից դուրս է գտնւում Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցին, որը երկարատեւ ջանքերից յետոյ գեղեցիկ կերպով վերանորոգուել էր, օծուել եւ իր դռները բացել հաւատացեալների առաջ: Բայց պէտք է յիշել,որ եկեղեցին արդէն իսկ ծառայել է իր նպատակին՝ ապահովելով ծպտեալ, իսլամացուած հայերի զարթօնքը:  Որպէս ձգողութեան կենտրոն՝ այս եկեղեցին համախմբել է ծպտեալ հայերին՝ վերապրածների թոռներին, եւ Հայոց Ցեղասպանութեան որբերին, ովքեր շարունակում են գոյատեւել եւ ապրել մեր պապենական հողերում թէկուզ եւ՝ ծանր պայմաններում:


 


«ԱԿՈՒՆՔ»


 




 


ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ


 


 


Յիշենք Ու Պահանջենք


 


 


Տոքթ. Նովա Եւ Մենար Աղպաշեաններ


Եւ Ընտանիք


 


 




 


 


 


Varant Christine Hovnanian


 


 




 


 


 


 


Տէր եւ Տիկ. Յարութիւն


եւ Ալվարդ Բարսեղեաններ եւ զաւակներ


Լոս Անճելըս


 




 


 


 


Սարօ եւ Այտա Գօթոյեաններ


Քրիստափոր եւ Սարին


 


 




 


 


 


 


Տոքթ. Վարդգէս Եւ Մերի Նաճարեան


 


 




 


 


Ի Յիշատակ Կնոջս՝ Միրէյ Մկրտիչեանի


Եւ Եղեռնի Բոլոր Զոհերուն


 


 


Ճոզէֆ Մկրտիչեան եւ Դուստրերը


 


 




 


 


 


The Great Carpet Co.


 


4524 Brazil St #A


Los Angeles, CA 90039


818.247.2990


 


 




 


Ալիք եւ Լոռի Պէրպէրեաններ


 




 


Zaven & Halina Berberian & Family


 




 


 


Հայկական հողի իւրաքանչիւր կտորի ծաղկումն ու զարգացումը, հայութեան բարգաւաճումը Արցախի, Հայաստանի ու ի սփիւռս աշխարհի ամէնէն ուժեղ հարուածն է ցեղասպանին Միասին ծաղկեցնենք մեր Արցախ ու Հայաստան աշխարհը Միասին ամրացնենք մեր պետականութեան կռուանները Միասին հզօրացնենք մեր Հայոց Բանակը Միասին մեր պահանջատիրութիւնը հասցնենք իր վախճանական յաղթանակին Միասին երաշխաւորենք մեր հայրենիքի ու ժողովուրդի յաւերժութիւնը


 


ՅԱԿՈԲ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ


ԵՒ ԸՆՏԱՆԻՔ


 




 


Եթէ Կ՛ուզենք յարգած ըլլալ մեր մէկուկէս միլիոն սրբադասուած նահատակներու յիշատակը, պարտաւոր ենք մեր կարելին ընել հզօրացնելու՝


 


 Մեր հայրենիքը՝ Հայաստանով ու Արցախով, պետականութեամբ ու Հայոց հերոսական բանակով


 


 Մեր ազգային-եկեղեցական բոլոր կառոյցներն ու հաստատութիւնները


 


 Կը խոնարհինք մեր նահատակներու յիշատակին առջեւ եւ յաւերժ պարտաւորուած կը զգանք անոնց կիսատ թողած գործը շարունակելու՝ ի փառս մեր ժողովուրդին, մեր մշակոյթին, մեր պետութեան:


 


 


ՍԱԹԻԿ ԵՒ ՄՀԵՐ


ՏԷՐ ՕՀԱՆՆԷՍԵԱՆ




 


 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 43


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter