• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Ղրղզստանի կառավարության պատվիրակության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, դեսպան Սանջար Ումետալիովի  գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և մի շարք ոլորտներում փորձի փոխանակման շուրջ հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:


Ողջունելով հյուրերին՝ Կամո Արեյանը մասնավորապես ներկայացրել է նոր տեխնոլոգիաների կիրառման, «Անվտանգ քաղաք» և «Խելացի քաղաք» հայեցակարգերի, էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխությունների մասով Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությամբ իրականացված և 2017 թվականին նախատեսված ծրագրերը:


«Մասնավորապես, 2014 թվականից «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով շուրջ 1000 լուսատու փոխարինվել է էներգա­արդյունավետ լուսադիոդային լուսա­տու­ներով, ինչի արդյունքում ապահովվել է ավելի քան 67% էներգախնայողություն: Հենց այդ խնայողությունների շնորհիվ ծրագիրն ամեն տարի ընդլայնվում է: Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում էլ մայրաքաղաքում ջերմաարդիականացվել է մի ամբողջ շենք: Հանրային և բազմաբնակարանային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ապահովման նպատակով Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ և Եվրոպական ներդրումային բանկի հետ մշակում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման և մասշտաբավորման» ծրագիր» , — նշել է Կամո Արեյանը:


Ղրղզստանի կառավարության պատվիրակության ղեկավար Սանջար Ումետալիովը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և քաղաքային ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվության համար, նկատել է, որ քաղաքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված Երևանի փորձն օրինակելի է և կարող է կիրառելի դառնալ նաև Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:


Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքները և զարգացնել երկուստեք համագործակցությունը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 18


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter