• 18:46 – Ինչ է ասել Մեհրիբանը՝ Լուկաշենկոյին, Հայաստանի մասին 
  • 19:51 – Ամերիկեան Միջազգային Զարգացման Գործակալութիւնը Նոր Ծրագիր Կ՛իրականացնէ Արարատեան Դաշտի Մէջ 
  • 21:55 – Ինչո՞ւ Ավանում վերելակները չեն աշխատում 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

ԱԺ-ից դուրս մնացածները պաշտոններ կստանան.

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից հետո հաջորդ փուլը նեղացածներին, դուրս մնացածներին, չընտրվածներին տեղավորելն է, ինչը բավականին բարդ խնդիր է: Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԱԿ-ից պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ դեսպան, պատգամավոր չդարձող Հովհաննես Սահակյանի մասով շրջանառվում է մի քանի պաշտոն՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար։

Շիրակում պարտված թեկնածու Մարտուն Գրիգորյանի համար տրանսպորտի փոխնախարարի պաշտոնն են քննարկում, Արտակ Զաքարյանին տանում են պաշտպանության փոխնախարար՝ Դավիթ Տոնոյանի փոխարեն կհամակարգի արտաքին հարաբերությունների ոլորտը:

Թեեւ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համար շրջանառվում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, բայց դա քիչ հավանական է համարվում։

Նախկին զինդատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին հնարավոր է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահ նշանակեն: Նոր Սահմանադրությամբ ստեղծվող այս մարմնի ձեւավորմանը մասնակցելու են թե դատավորները, թե Ազգային ժողովը, այն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ:

Ավելի վաղ այս խորհրդի նախագահի պաշտոնի համար քննարկվում էր նախկին դատախազ, այժմ նախագահի խորհրդական, ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, սակայն նա, ըստ ամենայնի, կգնա ԱԺ եւ կդառնա պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 156

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter