• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է:

 
Մոտեցավ ավարտին Ազգային Ժողովի 5-րդ գումարման նստաշրջանը: Պատգամավորների մեծ մասը ավարտեցին իրենց աշխատանքները և այժմ հաշվարկում են իրենց ֆինանսական օգութը պատգամավորական գործունեությունից, ավելացված ավտոմեքենաների քանակը, բնակելի քառակուսի մեկերեսը Երևան քաղաքում, ինչպես նաև նոր առանձնատների քանակը:
Մարդկանց այդ տեսակը մտածում է միայն սեփական հարստացման մասին, թալանելով սեփական ժողովրդին և մեր երկրի հարստությունները: Հենց այդ նույն ժամանակ Ազգային Ժողովի շենքում իր աշխատասենյակում և հանձնաժողովներում աշխատում էր նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ում համար գործում են այլ արժեքներ: Նա իր կյանքը նվիրել է մեր բազմաչարչար ժողովրդին՝ կագնելով իր կողքին և կիսելով նրա դարդն ու ցավը:
Աշխատել է միայն ՀՀ քաղաքացու համար, միայն Հայաստանի Հանրապետության համար և միշտ հպարտանում էր փոքր և մեծ հաղթանակներով միջազգային հարթակներում՝ բարձր պահելով Հայաստանի Հանրապետության համբավը: Այս տարիների ընթացքում բոլոր հնարավոր և անհնարին հարթակներից բարձրաձայնել է երկրում տիրող անմխիթար երևույթները սոցիալական, մշակութային, առողջապահական, տնտեսական ոլորտներում և իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու այդ խնդիրների լուծման աշխատանքներին:
Այսօր բացի հետ նայելուց Տիգրան Ուրիխանյանը զբաղված է հետագա ծրագրերի, նոր օրենքների մշակմամբ և կրկին ու կրկին իր ժողովրդի դարդերին ու ցավերին դարման դառնալու պատրաստակամությամբ:
Մեկ օրվա ընթացքում հնարավոր չէ փոխել այն, ինչ տասնյակ տարիներ քանդվել և պղծվել է պետական կառույցների ապաշնորհ կառավարիչների կողմից, հնարավոր չէ նաև թալանված պետական գույքը միանգամից ծառայեցնել ի օգուտ սեփական քաղաքացիների, բայց այդ ուղղությամբ արդեն սկսվել են լայնածավալ աշխատանքներ:
Այսօր ամենակարևոր հարցն է Հայաստանի Հանրապետութլյան համար անցկացնել ազատ և արդար ընտրություններ և կյանքի կոչել "Ծառուկյան” դաշինքի ծրագրային 15 քայլերը, որոնք նոր շունչ կհաղորդեն մեր քաղաքացիներին, տնտեսավարող կառույցներին և իհարկե մեր պետությանը:
Մեր ժողովուրդն արդեն տվել է իր դրական գնահատականը հետևյալ քայլերին, և այն պետք է ամրապնդել ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում՝ միաձայն քվեարկելով "Ծառուկյան” դաշինքի օգտին:
- Վերանայել 2017 թվականի պետական բյուջեի ծախսային մասը` դադարեցնելով անարդյունավետ բոլոր ծրագրերի հետագա ֆինանսավորումը:
- Պետական բյուջեից կատարվող գնումների ոլորտում առաջնահերթությունը տալ տեղական արտադրողներին:
- Բացառել օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին:
- Վերացնել արագաչափերը և կարմիր գծերը:
- Պետական կառավարման համակարգում վերացնել արտաբյուջետային ֆոնդերը:
- Մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը կիրառել համաներում: Արմատապես վերանայել հատուկ կարիքներ ունեցող անձանց (հաշմանդամների) նկատմամբ իրականացվող պետական քաղաքականությունը:
- Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ և նախագահությունն օրենքով վերապահել ընդդիմությանը:
- Ապահովել անկախ, անաչառ, թափանցիկ դատական համակարգ, որը կերաշխավորի մարդու արժանապատվությունը:
- Դատական վճիռները կայացնել ժամանակին և օբյեկտիվ՝ բացառելով անհարկի ձգձգումները:
- Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները: Իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել։
- Հանրապետությունից արտագաղթած և իրենց տները կորցրած մեր հայրենակիցներին, վերադառնալու դեպքում, անվճար տրամադրել հողատարածք՝ բնակելի տներ կառուցելու համար։ Անհրաժեշտության դեպքում տրամադրել նաև մատչելի վարկեր։
- Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ սահմանին 1000մ3 գազը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն երկու անգամ բարձր գնով:
- Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 %-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) և ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ:
 
Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանն առաջադրված է "Ծառուկյան” դաշինքի կողմից թիվ 2 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն համայնքները:
Հարգելի ընտրողներ՝ ընտրում ենք համար 4 քվեաթերթիկը ("Ծառուկյան” դաշինք) և քվեարկում ենք 11 համարի տակ գտնվող, բոլորիս կողմից սիրված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգտին: Ունենալով հզոր աջակցություն իր թիմակիցների և դաշինքի կողմից, Ձեր Պատգամավորին այնուամենայնիվ անհրաժեշտ է քաղաքացիների աջակցությունը ընտրությունների օրը՝ իրենց ակտիվ մասնակցությամբ և հստակ դիրքորոշմամբ : Քվեարկելով Տիգրան Ուրիխանյանի օգտին, դուք մեծ հնարավորություն եք ստանում վաղվա բարեկեցիկ կյանքի համար:
Ձեր պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է:


Ա. Ազարյան
FMG.NEWS
31.03.2017
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 1169

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter