• 17:00 – Բոլոր ուսանողներին՝ ընդամենը մեկ ամսից այս հարցը կլուծվի 
  • 19:02 – Կանխագուշակումների փոխարեն մենք նախընտրել ենք աշխատանքի ճանապարհը.Իվետա Տոնոյանը՝ առաջիկա ընտրությունների մասին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Video. Քաղաքացիները պատրաստ են իրենց մեկ ձայնով կանգնել Առուշ Առուշանյանի կողքին

Մենք արդեն նկատել էինք, որ Ազգային Ժողովի ընտրությունները թեժ են լինելու նաև Սյունիքի մարզում: Այս մարզում ՀՀԿ ֆավորիտ թեկնածուների շարքում է նաև Առուշ Առուշանյանը:Երիտասարդ գործարարը որոշել է իր մարզի բնակիչների հոգսը իր վրա վերցնելով գնալ խորհրդարան, որպեսզի նրանց ձայնը առավել լսելի դարձնի: Պատգամավորի թեկնածուն քարոզարշավի առաջին իսկ օրվանից այցելում է մարզի բնակավայրեր:


Առուշանյանը ակտիվ շփվում է բնակիչների հետ լսում նրանց հուզող խնդիրների մասին և փորձում լուծումներ գտնել: Պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանը իր համար հստակ սկզբունք է որդեգրել՝ փորձել աջակցել մարդկանց անկախ նրանից թե ինչ արդյունքներ կարձանագրվեն ընտրություններին. «Մենք որդեգրել ենք մի կարևոր սկզբունք, ոչ թե տալ նախընտրական խոստումներ, այլ անմիջապես նպաստել համայնքների համար ամենակարևոր խնդիրների լուծմանը` անկախ ընտրությունների արդյունքներից» ,-ասում է նա՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Առուշանյանի այս սկզբունքը իսկապես գնահատում են մարդիկ: Նրանք հասկանում են, որ իրենց տուն, գյուղ կամ քաղաք եկած մարդը մեկ օրորով չի եկել: Նա չի եկել ձայներ հավաքելու համար: Նա եկել է նրանց ասելու, որ իրենց կողքին է, որ իր նպատակը նրանց հոգսերը թեթևացնելն է:


Առուշ Առուշանյանը ակտիվ հասարակական և բարեգործական գործունեությամբ է զբաղվել ընտրություններից շատ տարիներ առաջ: Ահա սա է պատճառը, որ սյունեցիները հավատում են նրա անկեղծությանը և վստահում նրա խոսքերին: Գնալով համայնքեր, պատգամավորության թեկանծու Առուշ Առուշանյանը չի խոսում միան այսրոպեական խնդիրներից և դրանց լուծումներից. նա հեռուն է տեսնում: Փորձում է ոչ միայն լավը դարձնել Հայաստանի, Սյունիքի ներկան, այլ նաև վստահություն ներշնչել ապագայի նկատմամբ: Իսկ վստահություն կարող է լինել միայն կիրթ հասարակության և տնտեսական հաջողությունների շնորհիվ: Այս կապակցությամբ «Տեղ» համայնքում իր ելույթի ժամանակ նա հայտարարեց. «Մենք հակված ենք ոչ թե կարճաժամկետ ծրագրեր իրականացնել, այլ հեռանկարային և շարունակականություն ապահովող գաղափարներ կյանքի կոչել: Այդ ծրագրերից մեկն էր «Տեղ»-ի միջնակարգ դպրոցում ինժեներական լաբորատորիայի հիմնադրումը: Մենք փորձում ենք նաև գյուղական համայնքներում նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը և նոր հեռանկարներ ստեղծել» ,-հայտարարել է Առուշանյանը:


Սյունեցիները իսկապես վստահությամբ են լցված նրա նկատմամբ: Քաղաքացիները պատրաստ են իրենց մեկ ձայնով կանգնել Առուշ Առուշանյանի կողքին վստահ լինելով, որ առաջընթաց են ունենալու, որ իրենց ձայնը լսելի է դառնալու: Սյունեցիներն ասում են՝ մենք մեր հողի զավակ Առուշ Առուշանյանի հետ ենք:



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 165


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր