• 18:46 – Ինչ է ասել Մեհրիբանը՝ Լուկաշենկոյին, Հայաստանի մասին 
  • 19:51 – Ամերիկեան Միջազգային Զարգացման Գործակալութիւնը Նոր Ծրագիր Կ՛իրականացնէ Արարատեան Դաշտի Մէջ 
  • 21:55 – Ինչո՞ւ Ավանում վերելակները չեն աշխատում 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Առաջիկա 5 տարիներին տարեկան մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից | Ձեր Պատգամավորը

 
Tigran Urikhanyan
 
Սիրելի հայրենակիցներ,

Տիգրան Ուրիխանյանը այն եզակի պատգամավորներից է, ով միշտ պայքարել է ՀՀ ներդրումային ծրագրերի, ինչպես նաև հարկային- մաքսային ոլորտներում ազդեցիկ բարեփոխումների համար, որոնք ուղղված են թեթևացնելու փոքր և միջին ձեռնարկատիրության վրա դրված ծանր հարկային բեռը, ինչպես նաև այն ծրագրերի համար, որոնք ուղղված են հայկական արդյունաբերության զարգացմանը:
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պաշտպանում է "Ծառուկյան" դաշինքի կողմից ներկայացրած "ներդրումային քաղաքականության և հարկային-մաքսային ոլորտների" ծրագիրը և պատրաստ է իրականացնել այն "Ծառուկյան" դաշինքի հետ համատեղ: Այսօր ներկայացնում ենք "Ծառուկյան" դաշինքի ներդրումային քաղաքականության և հարկային-մաքսային ոլորտներին առնչվող ծրագիրը:
 
  • 2018 թվականից ապահովել ՀՆԱ-ի 6 տոկոս և ավելի իրական աճ:  
  • Փոխել հարկային օրենսդրությունը և Էապես բարելավել հարկային վարչարարությունը։
  • Բարձրացնել փոքր և միջին ձեռնարկատերերին շրջանառության հարկով հարկելու շեմը մինչև տարեկան 150 մլն դրամ:  
  • Առաջիկա 5 տարիներին տարեկան մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:
  • 2019 թվականից ֆինանսական միջնորդության և հանքարդյունաբերության ոլորտում վերանայել շահութահարկի մակարդակը՝ հօգուտ պետական բյուջեի: 
  • Ապրանքներ ներմուծելիս վերացնել սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը:
  • Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:
  • Մենաշնորհների դեմ պայքարում խստացնել օրենսդրությունը:
  • Վերացնել  շուկա մտնելու և շուկայից դուրս գալու արգելքները:
  • Ընդունել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին և հակամենաշնորհային նոր օրենսդրություն:
  • Փոքր տնտեսավարողները պետք է հնարավորություն ունենան դառնալու միջին, իսկ միջինները՝ խոշոր:  
  • Ապահովել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների սեփականության և ներդրումների իրական անձեռնմխելիություն՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հաճախ մեր համաքաղաքացիներին ճնշման տարբեր մեթոդներով, որոշ դեպքերում՝  «դատական վճիռներով», հարկային  և մրցակցային բիրտ ճնշմամբ ստիպում են նվազագույն գնով օտարել գույքն ու բիզնեսը կամ՝ ուղղակի տանում են սնանկացման։  
  • Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչ գների» կիրառումը:
  • Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման և բնապահպանական վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմները՝ հօգուտ պետական բյուջեի:
  • Կիրառել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի հիմնական  դրույթները, ապահովել հանրապետության յուրաքանչյուր մարզում հարկերից ազատված առնվազն մեկ արդյունաբերական գոտու գործունեությունը:  
  • Վերանայել գնաճի սահմանման գործող քաղաքականությունը՝ հիմքում դնելով արտահանման համակողմանի խթանումը: 
 
Հարգելի հայրենակիցներ
Մենք ունենք բավարար քաղաքական կամք՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս բերելու տնտեսական և սոցիալական խոր ճգնաժամից:   Մեզ անհրաժեշտ է հանրային լայն աջակցություն:   Տվեք մեզ 50+1 տոկոս ձայն, և մենք պարտավորվում ենք կյանքի կոչել ամենա մոտ ժամանակ բոլոր այն ծրագրերը որոնք ներկայացված են մեր ծրագրում:
 
Ընտրեք ապրիլի 2-ին հինգ տարի անդադար ձեր շահերը պաշտպանող,աշխատող,օրենք գրող ու վերահսկող ձեր պատգամավորին: 



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 808

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter