• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Մանր-մունր խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին է. Հ. Բաբուխանյան

 

Մեր հարցերին ի պատասխանª ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքը գնահատում են ընտրական գործընթացին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ, ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակի 21-րդ հորիզոնականում:

-Ընդհանուր առմամբ ընտրաշավն անցնում է ազատ« առանց խոչընդոտների« եւ դա ընդունում են նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները: Իհարկե, եղան նաեւ մանր-մունր խնդիրներ, որոնք, կարծում եմ, առաջիկայում կշտկվեն: Իմ արձանագրած փաստերը այսօրվա դրությամբ երկուսն են. մեկը` Տավուշում, երբ ՙԾառուկյան դաշինքը՚ օրենքի 19-րդ հոդվածով արգելված գործողություններ էր իրականացնում` խոստումներ էր տալիս ընտրողներին, ինչին արդեն իսկ  անդրադարձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երկրորդը` Արաբկիրում, որտեղ ՙՀայկական վերածնունդ՚ կուսակցության թեկնածուն խոստանում էր մարդկանց անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել: Իսկ եթե կան այլ փաստեր, անօրինական գործողություններ, որոնք հակասում են ԸՕ պահանջներին, դրանք պետք է ներկայացվեն ԿԸՀ եւ անմիջապես կանխվեն, անկախ նրանից, ում կողմից են եղել` ՀՀԿ-ի, թե քաղաքական այլ ուժերի: 

- Կարո՞ղ ենք ասել, որ այս քարոզարշավում քաղաքական ուժերը շեշտը դնում են ոչ այնքան ուրիշի հաշվին ինքնահաստատվելու, այլոց փնովելով` շահեկան դիրքերից ներկայանալու, որքան սեփական ծրագրերը, մոտեցումները ներկայացնելու վրա: 

- Շատ դեպքերում կուսակցությունները, դաշինքները ե°ւ ծրագրեր են ներկայացնում, ե'ւ առաջարկություններ, եւ դա, իհարկե, միայն կարելի է ողջունել: Այլ բան է` այդ ծրագրերը քաղաքագիտական եւ տնտեսական լուրջ հիմնավորում ունե՞ն, թե՞ ՙօդից վերցրած՚ խոստումներ են" Այս առումով, պետք է ասեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերներն ավելի շատ շեշտը դնում են դատարկ պոպուլիստական խոստումների վրա, որ որեւէ քննադատության չեն դիմանում: Հաշվարկը երեւիթե այն է, որ ժողովուրդը կարող է հալած յուղի տեղ ընդունել այդ ամենը` չխորանալով մանրամասների մեջ, հավատալով, որ հնարավոր է մեկ օրում փոխել մեր կյանքը, մեկ ամսում կրկնապատկել բյուջեն, եռապատկել աշխատավարձերը, բարձրացնել թոշակները եւ այլն: Իհարկե, լուրջ մարդը այդ հեքիաթներին չի հավատում: Սրան զուգահեռ. կան նաեւ լուրջ առաջարկներ, որ ժամանակին արվել են իշխանության ներկայացուցիչների կողմից: Դրանց մի մասը ուսումնասիրության կամ մշակման փուլում են. եւ ընդդիմադիրները կրկնում են այդ առաջարկությունները` փորձելով դրանց հեղինակային իրավունքը իրենց վերագրել: 

Մենք դրան ըմբռնումով ենք վերաբերվում: Շատ ավելի անընդունելի է, երբ մարդիկ, տաս տարուց ավելի լինելով իշխանության մեջ, որեւէ կերպ չեն անդրադարձել իրենց ոլորտներում եղած խնդիրներին, բացթողումներին, բայց հենց աթոռը կորցնում են` անմիջապես դառնում են թունդ ընդդիմադիր եւ սկսում աջուձախ քննադատել երկրում արմատավորված ՙարատավոր բարքերը՚: Տպավորությունն այնպիսին է, թե այդ մարդիկ լուսնից են իջել` նախարարական պաշտոն չեն զբաղեցրել, ընդհանրապես, որեւէ կապ չեն ունեցել տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետ: Բայց ժողովուրդը հիշողության հետ կապված խնդիրներ չունի՝ շատ լավ տեսնում է, որ այդ մարդիկ դեռ մի քանի ամիս առաջ իշխանության մեջ էին, եւ եթե եղել են խնդիրներ, այն ժամանակ պետք է բարձրաձայնեին այդ մասին՝ հրաժարական տային եւ հրապարակավ հայտարարեին, որ անընդունելի են համարում կառավարության այս կամ այն որոշմանը: 

Որոշ քաղաքական ուժեր պարզել են պացիֆիզմի դրոշը, ինչը պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի համար շատ վտանգավոր եմ համարում: Դա հիշեցնում է 18թ. իրադարձությունները, երբ բոլշեւիկները կոչ էին անում եղբայրանալ թուրքերի հետ, ՙխաղաղասիրական՚ թռուցիկներ տարածում, որ հայ զինվորը իր զենքը պետք է շուռ տա բուրժուաների դեմ, բայց չկռվի թուրքերի դեմ: Պացիֆիստական լոզունգներով փողոց դուրս գալու, հարեւանների հետ հաշտության եւ բարիդրացիության մասին խոսելու փոխարեն, լավ կլիներ՝ այդ մարդիկ  դուրս գային Բաքվի, Անկարայի փողոցներ եւ Ալիեւին, Էրդողանին դիմեին նման կոչերով. ոչ թե այստեղ առաջ տանեին այդ թեզերը՝ փորձելով կոտրել մեր դիմադրողականությունը եւ հայրենի հողը պաշտպանելու կամքը: Դաշինքներ կան, որոնք հակառուսականություն են քարոզում՝ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց բարձրացնելով:  

Այդպիսինները պետք է հասկանան, որ մեր անվտանգությունը խարսխված է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ պայմանագրերի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված բազմակողմ համաձայնագրերի վրա: Նրանք, ովքեր խոսում են այդ կառույցներից դուրս գալու մասին, պետք է նաեւ բացատրեն՝ ո՞րն է դրա այլընտրանքը, անվտանգության ո՞ր համակարգի շրջանակներում Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունն այս տարածաշրջանում: Դա պարզ արկածախնդրություն է, եւ եթե այդ  մոտեցումն առաջ տանող ուժերը, Աստված մի Արասցե, գան իշխանության, կսադրեն մեր թշնամիներին, որոնք, ատամները սրած, սպասում են իրենց ժամին: 

Հայոց Աշխարհ օրաթերթ

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 101

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter