• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Մեղադրանք է առաջադրվել երկու պաշտոնատար անձի

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչ Արման Մովսիսյանը ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի դրդմամբ և օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, փորձել է ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնել դեպքի վայրի զննության մասին կազմված պաշտոնական փաստաթղթում:


Այսպես, ՃՈ հետաքննիչ Ա. Մովսիսյանը, 14.12.2015թ.-ին վթարի վերաբերյալ ստացված ահազանգով ժամանել է դեպքի վայր` Վայք քաղաքի Շահումյան փողոց և տեղեկացել, որ իր ծանոթ, վարորդական իրավունքի վկայական չունեցող Գևորգ Խաչատրյանը ՎԱԶ 21-213 մակնիշի ավտոմեքենայով խախտել է ճանապարհային երթևեկության կանոններն ու ընդհարվել Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը վթարի հետևանքով կրել է 622.200 ՀՀ դրամի գույքային վնաս: Սակայն ապահովագրական ընկերության կողմից հիշյալ գումարը Գ. Խաչատրյանից ետ չբռնագանձելու համար, ընդառաջ գնալով վերջինիս եղբայր` ՀՀ ՊՆ աշխատակից Հայկ Խաչատրյանի խնդրանքին, Ճանապարհային ոստիկանության հիշյալ հետաքննիչը դեպքի վայրի զննության վերաբերյալ կազմած արձանագրությունում փոխել է իրական վարորդին և վերջինիս փոխարեն նշել վարորդական իրավունք ունեցող նրա եղբորը` Հայկ Խաչատրյանին, ով ապահովագրական ընկերության հետ պայմանագիր է ունեցել:


Սակայն նույն օրը Ա. Մովսիսյանը վթարի վայրում եղած ՃՈ մեկ այլ հետաքննիչից` Ռոման Սումբատյանից տեղեկանալով, որ վերջինս վթարի վերաբերյալ բաժնի պետին ներկայացրած զեկուցագրում նշել է ՎԱԶ 21-213 մակնիշի ավտոմեքենայի իրական վարորդի տվյալները և կանխատեսելով իր կատարած ապօրինի գործողությունների բացահայտման վտանգը, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, այն է` կազմել է դեպքի վայրի զննության նոր սխեմա, որում որպես վարորդ նշել է Գևորգ Խաչատրյանին` այս անգամ էլ կեղծելով ընթերակաների ստորագրությունները:


Այսպիսով, ՃՈ տեսուչ Ա. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 1-ին մասով պաշտոնեական դիրքի չարաշահման փորձի, իսկ ՊՆ աշխատակից Հ. Խաչատրյանին` 38-34-308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փորձին դրդելու և օժանդակելու համար: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 41


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter