• 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 11:28 – Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Photo. Նորա Առուստամյանը նախընտրական հանդիպում ունեցավ Շենավան համայնքի բնակիչների հետ

Մարտի 11-ին Նորա Առուստամյանը նախընտրական հանդիպում ունեցավ Շենավան համայնքի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացնելով Ծառուկյան դաշինքի հիմնադրույթները՝ թեկնածուն պատասխանեց հավաքի մասնակիցներին հուզող հարցերին:


Ն. Առուստամյանի նախընտրական քարոզարշավի ավտոշարասյան ընթացքը կանգնեցվեց Արագած համայնքի բնակիչների կողմից, որտեղ նա մասնակիցներին ծանոթացրեց դաշինքի նախընտրական ծրագրին և շնորհակալություն հայտնեց նրանց ջերմ և կառուցողական հանդիպման համար:


Նորա Առուստամյանի նախընտրական քարոզարշավը շարունակվեց Վարդենիս, Լուսագյուղ, Սարալանջ համայնքներում:


Համայնքի բնակիչների կողմից, ի թիվս այլ հարցերի, թեկնածուին ներկայացվեցին համայնքային որոշակի հիմնախնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:


Թեկնածուն ներկաներին տեղեկացրեց, որ նմանատիպ խնդիրների լուծումները գործադիր մարմնի իրավասության ներքո են և դրանց կանդրադառնան համայնքի կողմից հստակ առաջարկների ներկայացման դեպքում:


Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում, որի վերանորոգման մեկենասությունը ստանձնել է Ս. Առուստամյանը, համայնքի բնակիչների կողմից կազմակերպվել էր մատաղի արարողություն՝ ի նշան շնորհակալության:


Արարողությանը ներկա էր նաև Առուստամյանների ընտանիքը: Մատաղի արարողությունը սկսվեց հոգևոր հովվի օրհնանքով և աղոթքով, որից հետո ներկաների կողմից երախտիքի խոսքեր հնչեցին՝ ուղղված Ս. Առուստամյանին և նրա ընտանիքին:


Նորա Առուստամյանը ներկաներին հավաստիացրեց, որ իր առաջնեկի սուրբ մյուռոնով օծելու արարողությունը կատարվելու է իրենց ընտանիքի կողմից վերանորոգվող եկեղեցում:



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 92

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter