• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Նախընտրական “օբշագն” ու հայաստանյան շոու բիզնեսի հայտնիները

Արդեն քանի օր է հասարակությունն ակտիվորեն քննարկում է հայաստանյան շոու բիզնեսի աստղերի մասնակցությունը նախընտրական քարոզարշավային համերգներին: Ինչպես եւ սպասելի էր, հատկապես հանրապետականների կազմակերպած միջոցառումների մասնակցությունը հասարակությունն ընկալեց բացասաբար եւ սկսվեցին քննադատություններ ուղղված այսպես կոչված “հայտնիների” հասցեին: Եթե Հայաստանը լիներ նորմալ պետություն, գուցե եւ նման իրավիճակ չստեղծվեր, քանի որ աշխարհում նման պրակտիկա կա. Ապացույցը վերջին նախագահական ընտրություններն են ԱՄՆ-ում, երբ բազմաթիվ համաշխարհային մեծության ասղեր հայտարարեցին որ աջակցում են Հիլարի Քլինթոնին: Սակայն Հայաստանում, որտեղ կա ատելության հասնող հակակրան իշխանության հանդեպ ամեն բան բնական է, որ այս կերպ պետք է ընկալվեր: Այդուհանդերձ, սակայն եթե անկեղծ լինենք, իրականում նոր բացահայտում չի կատարվել հասարակության համար: Բացի մեկ երկու անձից, հայտնիներից էլ ով է խոսել հասարակության օգտին, քննադատել իշխանություններին` ոչ ոք: Կարգին Հայկո, Լալա Մնացականյան, Հովհաննես Ազոյան …. Շարքը չափազանց աղքատիկ է եւ չի լրացվում: Այս պայմաններում ինչ զարմանալու բան է, որ ասենք Անդրեն, կամ մյուսները պետք է լինեն իշխանության կողքին: Իհարկե զարմանալու չէ: Նույնիսկ չուզենալով էլ կգնան ու կերգեն, որովհետեւ եթե չանեն, կարող է նրանց առաջ հավիտենապես փակվեն բեմերն ու միկրոֆոնին մնան կարոտ: Բացի այդ, պարզ գործարք է. գողական բառապաշարով ասած` “օբշագի” համար եկել է ներդրումներ անելու ամանակը եւ “հայտնիների” պարտավորությունն էլ դա է: Ի վերջո “օբշագի” հաղթանակը նաեւ իրենց բարեկեցության հանգիստ կյանքի վայելքի եւ կերակրամանից իրենց “փայ ու բաժնի” ունենալու երաշխիքն է: Այնպես որ ամենեւին պետք չէ զարմանալ` հանուն “օբշագի” մարդիկ ամեն բանի պատրաստ են:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 14


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter