• 20:57 – Մենք պատրաստ ենք Ադրբեջանին փոխզիջել Արցախի յոթ շրջան. Սերժ Սարգսյանը վերահաստատեց 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ծառուկյանի խորհուրդը մարտունեցիներին

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունենում Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում: Վարդենիսից հետո նրան սպասում էին Մարտունիում: «Չեմ եկել քարոզչություն անելու ու խոստումներ տալու, որ ինձ ընտրեք: Իմ նպատակն է, որ ժողովուրդը լավ ապրի, երկիրը դեպի լավը փոխվի: Մենք այսօր թիմ ենք կազմել, բոլոր խնդիրները գիտենք, գիտենք նաև դրանց լուծումները»,- հայտարարեց նա: Ծառուկյանի ելույթը ընդհատվում էր հավաքվածների խնդիրների բարձրաձայնմամբ: Երբ նա խոսում էր ճիշտ ընտրություն կատարելու մասին, մարտունեցիներից մեկն ասաց, որ դժվար է` ստիպում են ընտրություն կատարել: Գագիկ Ծառուկյանն էլ խորհուրդ տվեց չքննարկել, եթե նման իրավիճակ է լինում, այլ համաձայնել, սակայն, ընտրել ըստ սեփական խղճի թելադրանքի. «Չեմ ասում, որ դուք վատամարդ դառնաք, թշնամիներ ձեռք բերեք: Ինչ ասում են` ասեք «անպայման», բայց գնալով ընտրության ճիշտ ընտրություն կատարեք, առանց խաթրի կամ սրա-նրա ասելով: Մարդիկ կարող են շատ ճարտար խոսել, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ բան կարող են անել»,- ասաց նա: Իր կողմից հավաստիացրեց, որ հետ չի կանգնելու ու պայքարելու է մինչև վերջ, բայց ժողովուրդը նույնպես պետք է պատրաստակամ լինի այս անգամ քվեարկելու ոչ թե խաթրով, այլ այնպես, որ երկիրը վերջապես փոխվի: Իրենց պետք է հնարավորություն տրվի երկրում իրավիճակ փոխելու: Գեղարքունիքի մարզում հանրապետության արտագաղթի ամենից բարձր ցուցանիշներն են և Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ նաև այդ խնդրին` նշելով, որ մարդիկ երկրում չեն կարողանում աշխատել, ոտքի կանգնել ու ընտանիք պահել, հենց այդ պատճառով էլ հեռանում են երկրից: Բայց, երբ Հայաստանում իրավիճակը կարգավորվի` փոքր ու միջին բիզնեսը զարգանա, հարկերը թեթևանան, արտադրությունը ծաղկի ու գործազրկությունը վերանա, ապա նրանք անպայման կվերադառնան հայրենիք: Իսկ այդ ամենը «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ 15 կետերը ամրագրել են ու հենց առաջին ամսում կյանքի կկոչվեն: «Ես պատրաստակամ եմ Ձեր մատից փուշ հանել` դժվար է, ծանր է, բայց առանց դրա չի լինի, երկիրը փոփոխություն է պահանջում: Առանց այն 15 կետերի, որ մենք ամրագրել ենք, փրկություն չկա, դա պետք է կատարվի, որ մարդիկ շնչեն: Եթե մեզ հնարավորություն եղավ ու 50+1 տոկոսը տվեցիք մեզ, այդ 15 կետը նույն ամսում անմիջապես իրականություն է դառնալու»,- հավաստիացրեց նա:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 27


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter