• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Հայու գենն ու մեր հարեւան Վրաստանի հաջողությունները

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, թե ինչպես են Վրաստանում դիմավորում Վրաստան այցելած վեց միլիոներորդ զբուսաշրջիկին, ինչպես է նա հյուրընկալվում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ եւ այլն: Իր տեսակի մեջ եզակի տուրիստական տեսահոլովակ է, որ ցույց է տալիս վրացական հյուրընկալությունն ու հյուրասիրությունը, խոհանոցը, տուրիստական ներուժի մյուս բաղադրիչները: Արդեն քանի տարի Հայաստանում խոսվում է տուրիզմի ընդլայնման մասին: Երեւի ամեն տարի լինում են ժողովներ, կոնֆերանսներ, խոսում են որոշում են, սակայն սայլը տեղից չի շարժվում եւ նույնիսկ հյուրանոցների գները չեն նվազում: Վրաստանի մասին պատմող այս տեսանյութը դիտելուց հետո ակամա հասկանում ենք, որ մենք իրապես Ասիա ենք , Վրաստանը Եվրոպա, որ այն կատեգորիաները, որոնցով մենք ապրում ենք, կամ որոնցով մեզ ստիպում են ապրել, այլ այլընտրանք չտալով, մեզ միայն հետընթաց են ապահովում եւ ոչ ավելին: Տեսանյութից հետո այլեւս մի տեսակ կեղծ ու արժեզուրկ են դառնում հավաստիացումները հայու գենի մասին կամ նժդեհականության մասին գոռում գոչյունները: Եվ այստեղ էլ կապ չունի ոչ ԼՂ հակամարտությունը, ոչ Հայոց Ցեղասպանությունը, ոչ Եկեղեցին ոչ էլ մշակույթը: Վրաստանում վիճակը ինչ որ իմաստով ավելի բարդ է, բայց իրենք կարողանում են առաջ շարժվել իսկ մենք` միայն հետ նահանջել: Ի դեպ Վրաստանի քաղաքացիները ԵՄ կարող են գնալ առանց վիզայի, իսկ մենք կարող ենք գնալ միայն Մոսկվա այն էլ էժանացված տոմսերով: Չմոռանանք, առջեւում ամառն է ու հանգստանալու ենք Վրաստանում որովհետեւ ավելի էժան է եւ հարմարավետ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 39

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter