• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Սարգսյանն ու Ալիևը կհանդիպե՞ն

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրները վստահ են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի ու անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ամենաբարձր մակարդակի վրա։Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով միջնորդական առաքելություն կատարող ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Բոլոր երեք համանախագահ երկրները վստահ են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Հոգլանդը։Նրա խոսքով «անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով վերսկսել բանակցությունները»։ «Հիմա մենք կենտրոնացնում ենք մեր գործունեությունը բարձր մակարդակի վրա հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»։


Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին էլ իր հերթին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, ո ր ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ «Իհարկե դա բարդ հարց է, ինչպես գիտեք՝ շփման գծում լարվածություն է դիտվում ,սակայն գործընթացը շարունակվում է, այն շարժվել է մեռյալ կետից, կողմերը ուզում են առաջխաղացման հասնել։ Կարծում եմ, դա կարեւոր է»,- ասել է դիվանագետը։ Նա հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 14-ին Փարիզու մ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։


Մարտի 10-ին Բաքվում ֆրանսիացի սենատորների հետ Ալիեւի հանդիպման ժամանակ նշվել է, որ Ալիեւի ֆրանսիական այցի ժամանակ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։


ՄԽ-ի ռուս համանախագահ Իգոր Պոպովն էլ կողմերին կոչ է արել կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի ու Հայաստանի հանդիպումների ժամանակ Վիեննայում՝ 2016-ի մայիսին ու Սանկտ Պետերբուրգում՝ 2016-ի հունիսին։ «Վիեննայի ու Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները պետք է կատարվեն»,- ասել է դիվանագետը։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 19


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter