• 18:17 – Ավելի քան 1.5 միլիոն դրամ գումար է շորթել 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Կարեն Կարապետյանը սկսել է հասկանալ, որ իրականությունն այնքան էլ վարդագույն չէ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի նոր հարցազրույցը Reuters լրատվական գործակալությանը կրկին ցույց է տալիս, որ հավակնոտ այն պլանները, որոնք ունի գործող վարչապետը Հայաստանի տնտեսության հետ կապված, այնքան էլ իրատեսական չեն եւ կարծես թե ինքն էլ հասկանում է դա եւ իրականությունը սկսում ընկալել այնպես, ինչպիսին էր կա: Եթե անկեղծ ապա Կարեն Կարապետյանի մոտ ամենից լավ ստացվում է տնտեսական ախտորոշումը: Իր պաշտոնավարման ողջ ընթացքում մինչ այս պահը ունեցած միակ շոշափելի ձեռքբերումը, ներկայիս կառավարության դա ավելի քան հարյուր էջ ծավալով տնտեսական ախտորոշման դիագնոզն է, Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն անունով անհասկանալի կառույցը եւ գունագեղ դիագրամները սոցցանցերում: Իսկ մնացյալում եղել են անվերջ խոսքեր եւ “մեջք ջարդելու” կոչեր արձակուրդ գնացող պաշտոնյաներին: Ուշագրավ է այն, որ վարչապետ Կարապետյանը կարծես թե սկսել է ապահովագրել իրեն եւ հայտարարել, որ կայուն տնտեսական աճ Հայաստանում կսկսի գրանցվել սկսած հաջորդ տարվանից, հենց որ ընդհանուր տնտեսական վիճակը հնարավոր եղավ կայունացնել: Ասել է, թե երեք միլիարդ երկու հարյուր միլիոն դոլարի ներդրումային փաթեթ առաջարկող, որից մոտ մեկ միլիարդի ռեալիզացումը այս տարի խոստացող վարչապետն ինքն էլ հասկացել է, որ չափազանց վտանգավոր վիճակում է հայտնվել եւ հաջողվելու կամ ձախողվելու հավանականությունն հիսուն/հիսուն է, եւ փորձում է արդեն “թե”-ական ձեւակերպումներ բերել իր բառապաշար` հետագայում` ձախողման դեպքում արդարացումներ ունենալու համար: Իսկ արդարացումներ միշտ էլ կարելի է գտնել, թեկուզ ամեն բան մակրոտնտեսական վիճակի համաշխարհային տնտեսության վրա բարդելով եւ բարդ տերմիններ օգտագործելով: Նման գործելաոճի փորձառության պակաս միեւնույնն է Հայաստանում կարծես թե չկա:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 48

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter