• 20:57 – Մենք պատրաստ ենք Ադրբեջանին փոխզիջել Արցախի յոթ շրջան. Սերժ Սարգսյանը վերահաստատեց 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ծառուկյանի խոսքերը առավել քան իրատեսական են և մտահոգող

 
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից արդեն 5 օր է անցել, սակայն նախընտրական լարվածությունը դեռ շարունակվում է պահպանվել: Քարոզարշավի շրջանակներում այցերի ժամանակ տարատեսակ տեսակետների և առաջարկների հետ մեկտեղ, երբեմն լրատվականները հաջողացնում են իրենց հարմար ենթատեքստով նյութ պատրաստելու պատրվակով, հավաքվածներից խոսք քաշել: Այսօր էլ, «Ծառուկյան» դաշինքի հերթական այցերից մեկի ժամանակ, որին մասնակցում էր անձամբ դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեսակետ հնչեց նրա կողմից, որը մասնավորապես վերաբերվում էր գյուղապետերին: Բացառելով բոլոր հնարավոր հակադարձումները, Ծառուկյանի խոսքը օբյեկտիվ տեսանկյունից դիտարկված, միանշանակ ճիշտ է, քանզի նա գյուղապետերին անդրադարձավ և ասաց, որ չի կարելի սեփական պաշտոնը պահելու նպատակով, մարդկանց հրահրել, ստիպել այս կամ այն ուժի օգտին քվեարկելու համար: 
Նախ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է ընտրության գնալ և քվեն վստահել նախապատվելի ուժին, այս ասպեկտից դիտարկված գյուղապետի գործողությունը անթույլատրելի է և օրենքի սահմանից դուրս: Երկրորդն էլ, ստիպելով որևէ մեկին իր կամքից անկախ ընտրություն կատարել, դա ուղղակի կերպով դարձնում է տվյալ անձին ինչ-որ մեկի կամակատար, ով զրկված է տարրական օրենսդրական իրավունքներից:
Այս ենթատեքստում Ծառուկյանի խոսքերը առավել քան իրատեսական են և մտահոգող, չկա այլ կարծիք, դա անթույլատրելի երևույթ է: Սակայն արի ու տես, որ լրատվականներից մեկը, փորձել է դրան հակազդեցություն փնտրել գյուղապետերի շարքերում, ուղղակիորեն դրդելով տվյալ գյուղապետին հակադարձելու հետ մեկտեղ ապացուցել, որ կա նման երևույթ: Բնականաբար Գագիկ Ծառուկյանի խոսքերը բոլորին չի վերաբերվում, դա հասկանալի է և դրանից պետք է վրդովեր միայն այն գյուղապետը, ով իրոք այդ արատավոր արժեքների կրողներից է: armtimes.com կայքի լրագրողը հարցազրույց է վերցրել Ծաղկահովիտ գյուղի գյուղապետ Նորաին Հակոբյանից, ով կամ շատ միամիտ է կամ էլ ամենաքիչը օրինախախտ: Հնարավոր է, որ գյուղապետը չգիտակցեր, որ արդար և ազնիվ գյուղապետերին չի վերաբերվում խոսքը և վրդովվեր, ինչից էլ օգտվելով լրագրողը սադրիչ հարցերի միջոցով ինչ-որ նյութ է պատրաստել, սակայն եթե գործում է երկրորդ տարբերակը, ապա նման գյուղապետերը իրավունք չունեն անգամ մեկ վայրկյան ղեկավարի աթոռին նստել, դրա նմաններից վտանգավոր երևույթ չկա:
Կարծում ենք այս ամենից ենթադրություններ կանեն լրագրողներն ու գյուղապետերը և տաք գլխով, անբովանդակ նյութեր հրապարակելուց և անպատասխանատըու հայտարարություններ անելուց առաջ կմտածեն հետագա քայլերի մասին, հակառակ դեպքում շատ հանգիստ կարող են հայտնվել ոչ թե գյուղապետի, այլ մեղադրյալի աթոռին:
 
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 34


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter