• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Առանձնապես խոշոր չափերի յուրացման քրեական մեղադրանք ունեցած գյուղապետի հակադարձման շուրջ

Ինչպես հայտնի է Ծառուկյան դաշինքի առաջնորդ` Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղ է այցելել եւ խոսել գյուղացու հոգսերից, հասարակության սոցիալական խնդիրներից եւ իր խոսքում մասնավորապես նշել, որ չպետք է լսել ոչ մարզպետի ոչ գյուղապետի ոչ էլ խաթր անել ծանոթ բարեկամի ընտրություն կատարելու հարցում եւ հենց գյուղապետներն են ամեն բան անում իրենց կեղծիքները ծածկելու համար: Այս հայտարարությունը կարծես թե նստել է նույն գյուղի գյուղապետ Նորային Հակոբյանի սրտին եւ նա հայտրարաել է իր հերթին, թե Գագիկ Ծառուկյանն իրավունք չուներ նման հայտարարություն անելու եւ իր հակադարձման մեջ նկատել է, թե իսկ ում փողերով է հարստացել Գագիկ Ծառուկյանը: Նորային Հակոբյանը, հիշեցնենք, որ Ծաղկահովիտի գյուղապետ է ընտրվել անցյալ տարի սեպտեմբերին եւ վերջինիս “հակառակորդներն” են եղել Արայիկ Խանդոյանը “Սանսա ծռերից” եւ ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը: Նշենք նաեւ, որ Նորային Հակոբյանը նաեւ Դաշնակցության ռեյտինգային ցուցակով թեկնածու է: Նման հայտարարություն անելը թե իսկ ում փողերով է հարստացել Գագիկ Ծառուկյանը, իհարկե Նորային Հակոբյանի իրավունքների շրջանակում է, ինչպես որ Գագիկ Ծառուկյանի իրավունքների շրջանակներում է ժողովրդին անաչառ եւ ազատ ընտրություններ կատարելու մասին կոչ հնչեցնելը: Սակայն պարզվում է մի ուշագրավ հանգամանք: Պարզվում է, որ ըստ ամենայնի պարոն Հակոբյանը Ծառուկյանի հայտարարությունը վերագրել է անձամբ իրեն, քանի որ այսպես ասած “տակը կեղտ” ունի: Իսկ մասնավորապես այդ կեղտն այն է, որ երկու տարի առաջ Նորային Հակոբյանի վրա եղել է քրեական գործ, ինչի մասին նաեւ իր ընտրությունից հետո հրապարակումներ հայտնվեցին մամուլում: Ինչպես տեղեկանում ենք “Դատալեքս” համակարգից Նորային Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված և համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերի գույքը: Մեղադրյալը յուրացրել է նաև համայնքի հաշվեկշռում հաշվառված խողովակները` համայնքին պատճառելով 4 միլիոն 661 հազար 480 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Քրեական գործը հարուցվել է 30.04.2014թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործ հարուցելուց միայն 7 ամիս անց որոշում է կայացվել Նորաին Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Սակայն 10 մլն գրավ մուծելուց հետո նա ազատվել է կալանքից: Ի դեպ, գործով տուժող էր ճանաչվել արդեն նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Անանիկի Խաչատրյանը, ըստ էության իր հակառակորդը անցյալ տարվա ՏԻՄ ընտրություններում: Ի վերջո 2016-ի հունիսի 13-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է սույն քրեական գործի վարույթը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը ընդհանուր հայտարարություն հնչեցնելիս ակամա Նորային Հակոբյանի “աքիլեսյան գարշապարն” է ցավեցրել եւ վերջինս էլ փորձել է հակադարձել: Գագիկ Ծառուկյանի` իբրեւ գործարարի մասին տեղեկությունները բաց են, գործունեությունը եւս, ինչը վկայվում է նաեւ հանրային այն աջակցությունից ու վստահությունից, որ վայելում է վերջինս հասարակության մեջ: Այնպես որ Ծառուկյանը կարող է հանգիստ ասել, որ ում փողերով էլ որ հարստացած լինի, ամեն դեպքում չքավոր գյուղի ունեցվածք թալանելով չէ, որ հարստացել է:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 21


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter