• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Սերժ Սարգսյանը կոչ է արել ուժեղացնել Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը

«Նոր պատերազմի սպառնալիքը մշտական է ու կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չհասկանա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտնել է Սարգսյանը Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ «Ֆրանս Փրեսս» -ին տված հարցազրույցում։ Ելիսեյան պալատում նա կհանդիպի ու կճաշի Ֆրանսուա Օլանդի հետ։


Սարգսյանը նշել է,որ Իլհամ Ալիեւը խոչընդոտում է դիվանագիտական առաջընթացին ու սպառնում է ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները։


«Նա ասում է, որ Ադրբեջանը չի սկսի պատերազմ, եթե Հայաստանը բավարարի նրա պահանջը։ Ես ասել եմ, որ դա շանտաժ է, այլ ոչ թե փոխզիջման որոնում»,- հայտնել է նախագահը։


Նա Փարիզին, Մոսկվային ու Վաշինգթոնին կոչ է արել ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարի կողմերից մեկը, եթե հարձակում սկսի։


«Հայաստանում գերիշխում է տեսակետ, որ ռազմական գործողությունների վերսկսումը ժամանակի հարց է, գուցե ամիսների կամ շաբաթների ու որ գերագույն գլխավոր հրամանատարը ու ՊՆ-ն պետք է պատրաստ լինեն, որ թեկուզ վաղը կարող է պատերազմ սկսվել։ Չեմ կարծում, թե նոր պատերազմը անմիջական վտանգ է, բայց պետք է պատրաստ լինել ամեն ինչի, երբ գործ ես ունենում անկանխատեսելի հարեւանի հետ»,- նշել է Սարգսյանը։


Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա հիմա նրա հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղու մեջ է, հայտնել է Սարգսյանը։


Նշելով, որ միջազգային ճնշումն ու Բաքվի ու Երեւանի միջեւ զինված ուժերի հավասարակշռությունը մինչեւ վերջերս օգնել են, որ հակամարտությունը վերահսկողությունից դուրս չգա, Հայաստանի նախագահն այնուամենայնիվ մտահոգություն է հայտնել Ռուսաստանից Ադրբեջան նորագույն սպառազինությունների մատակարարումների կապակցությամբ։ «Մենք դա ծանր ենք տանում, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է»,- հայտնել է Սարգսյանը։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 28


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter