• 22:24 – Վահրա՜մ, Նիկո՜լ, Վահրա՜մ, Նիկո՜լ, մի րոպե. մեր մասին տենց չխոսես, շշով կտամ վապշե - թեժ բանավեճ ԱԺ-ում (Տեսանյութ) 
  • 19:51 – Ամերիկեան Միջազգային Զարգացման Գործակալութիւնը Նոր Ծրագիր Կ՛իրականացնէ Արարատեան Դաշտի Մէջ 
  • 02:26 – Մի խումբ քաղաքական ուժեր պահանջում են ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Արգամ Աբրահամյանի կողմնակիցներին տանում են ոստիկանություն. իրավիճակը թեժ է

Երեկ Politik.am-ը տեղեկացրել էր, որ Ոստիկանության աշխատակիցները շարունակում են ճնշումներ բանեցնել Ծառուկյան դաշինքի ռեյտինգային թեկնածու Արգամ Աբրահամյանի կողմնակիցների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները՝ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ակտիվիստ  Գարսևան Վարդանյանին: Նա  Արտաշատ քաղաքի Իսակով փողոցում գործող նախընտրական շտաբի ղեկավարն էր: Ոստիկանության աշխատակիցները որևէ բացատրություն չեն ներկայացրել և բացատրություն չեն տվել, թե ինչ նպատակով են բերման ենթարկում: Մեր հրապարակումից ժամեր անց երիտասարդ ազատ արձակվեց:


Այս միջադեպի կապակցությամբ ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից` Politik.am-ի հետ զրույցում ասել էին, որ Գարսևան Վարդանյանը ոստիկանության բաժին բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել է ոստիկանություն կոնկրետ գործի շրջանակում: Ոստիկանության լրատվության բաժնից հրաժարվեցին ասել, թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել ոստիկանություն:


Դեպքից ժամեր անց մենք տեղեկություններ ստացանք, որ ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկվել ևս երկու երիտասարդներ, որոնք պատգամավորության թեկնածու Արգամ Աբրահամյանի կողմնակիցներն էին: Ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրվածներն այս անգամ Գոռ և Տիգրան Բաղդասարյաններն են: Այս երիտասարդների հետ կապված էլ ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը լրատվականներից մեկի հետ զրույցում տվել էր նույն անհասկանալի մեկնաբանությունը:


Իշխանությունների նման գործողությունները խոսում են այն մասին, որ Արգամ Աբրահամյանի հեղինակությունը բավական բարձր է ու նրա կողմնակիցներին ճնշելով փորձ է արվում թուլացնել նրա նախընտրական թիմը: Սակայն պետք է նկատել, որ իշխանական այս բիրտ գործողությունները հակառակ էֆեկտն են տալիս՝ Աբրահամյանի կողմնակիցները ստվարանում են:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 82

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter