• 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 11:28 – Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ոստիկանական ճնշումները շարունակվում են. Արգամ Աբրահամյանի շտաբի պետը բերման է ենթարկվել

Արարատի մարզում շարունակվում է քաղաքական  լարված իրավիճակը: Ոստիկանության աշխատակիցները շարունակում են ճնշումներ բանեցնել ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Արգամ Աբրահամյանի կողմնակիցների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները՝ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ԲՀԿ-ական ակտիվիստ  Գարսևան Վարդանյանին: Նա  Արտաշատ քաղաքի Իսակով փողոցում գործող նախընտրական շտաբի ղեկավարն էր: Ոստիկանության աշխատակիցները որևէ բացատրություն չեն ներկայացրել և բացատրություն չեն տվել, թե ինչ նպատակով են բերման ենթարկում:


Մենք փորձեցինք կապ հաստատել Արտաշատի ոստիկանության աշխատակիցների հետ՝ պարզելու համար, թե ինչ պատճառով են բերման ենթարկել Արգամ Աբրահամյանի աջակցին. զրուցեցինք ոստիկանության Արտաշատի բաժնի պետի տեղակալ՝ Ատոմյան Սամվելի հետ: Ոստիկանության պետի տեղակալ Ատոմյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ, թե ում կամ ինչի համար են բերման ենթարկել.«Հա չգիտեմ: Իսակով փողոցի՞ց, բայց երևի ծառայողական պարապմունք է: Սպասեք ճշտեմ զանգեմ»,-մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության Արտաշատի բաժնի պետի տեղակալ Սամվել Ատոմյանը:


ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից Politik.am-ի հետ զրույցում ասացին, որ Գարսևան Վարդանյանը ոստիկանության բաժին բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել է ոստիկանություն կոնկրետ գործի շրջանակում: Ոստիկանության լրատվության բաժնից հրաժարվեցին ասել, թե ինչ գործի շրջանակում է հրավիրվել ոստիկանություն:


Ոստիկանության այս պնդումները չեն ընդունում  Գարսևան Վարդանյանի հարազատները: Նրանք Politik.am—ի հետ զրույցում հայտարարեցին, որ երիտասարդին վաղ առավոտյան ժամը 09:00-ին բերման են ենթարկել տանից, նա իր կամքով չի գնացել ոստիկանություն:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 95

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter