• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ես ասել եմ, որ եկել եմ իմ խաչը տանելու. Գագիկ Ծառուկյան

«ԾԱՌՈՒԿՅԱՆե ԴԱՇԻՆՔ»


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ


ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ,


Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու մեր երկրի ապագայի համար։ Պետության խաղաղության, զարգացման, առաջընթացի ու բարգավաճման հիմնական գրավականը արդարությունն է։  Ձեր ընտրությունից է կախված, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ունենալու առաջիկա տարիներին։ Դո՛ւք եք այն ուժը, որ կարող է մեր հայրենիքը դարձնել ավելի՛ բարեկեցիկ, ժողովրդավար, խաղաղ ու անվտանգ։ Մեր երկրի ամենահզոր ներուժը արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացին է լինելու։


Ես հավատում եմ, որ միավորելով մեր բոլորի կամքը, ձգտումը, պատասխանատվությունն ու աշխատանքը,  մենք կառուցելու ենք արժանապատիվ, արդար ու բարգավաճ Հայաստան։


«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ժամանակակից, բարեկեցիկ և ուժեղ Հայաստան կառուցելու  իրատեսական ծրագիր։


Ես քանիցս ասել եմ, որ քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր գործիչ պետք է հստակ գիտակցի, որ ինքը պատասխանատու է հասարակության համար՝ ինչպես իր ընտանիքի անդամի համար։ «Ծառուկյան» դաշինքի յուրաքանչյուր անդամ գիտակցում է այդ մեծ պատասխանատվությունը։ Մենք գնում ենք ընտրությունների՝ վստահությամբ, որ դրանք կանցնեն արդար, ազնիվ և քաղաքակիրթ մրցակցության պայմաններում։


Ես ասել եմ, որ եկել եմ իմ խաչը տանելու, և վստահ եղեք, որ տանելու եմ մինչեւ վերջ։


Ապագան նրանն է, ով գիտի՝ ուր է գնում և հանուն ինչ նպատակի։


Եկել է փոփոխությունների և կառուցելու ժամանակը։



                                                   ՍԻՐՈՎ ՁԵՐ՝ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ


 



Սիրելի հայրենակիցներ,


Մենք կոչ ենք անում առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ձեր ձայնը տալ «Ծառուկյան» դաշինքին:


                    Որովհետև՝



  •   Մենք ունենք բավարար քաղաքական կամք՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս բերելու տնտեսական և սոցիալական խոր ճգնաժամից:      

  • Մեզ անհրաժեշտ է հանրային լայն աջակցություն:

  •   Տվեք մեզ 50+1 տոկոս ձայն, և մենք պարտավորվում ենք.


 


Ներդրումային քաղաքականության և հարկային-մաքսային ոլորտ



  •   2018 թվականից ապահովել ՀՆԱ-ի 6 տոկոս և ավելի իրական աճ:

  •  Փոխել հարկային օրենսդրությունը և Էապես բարելավել հարկային վարչարարությունը։

  • Բարձրացնել փոքր և միջին ձեռնարկատերերին շրջանառության հարկով հարկելու շեմը մինչև տարեկան 150 մլն դրամ:

  •  Առաջիկա 5 տարիներին տարեկան մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:

  • 2019 թվականից ֆինանսական միջնորդության և հանքարդյունաբերության ոլորտում վերանայել շահութահարկի մակարդակը՝ հօգուտ պետական բյուջեի: Ապրանքներ ներմուծելիս վերացնել սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը:

  • Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:

  • Մենաշնորհների դեմ պայքարում խստացնել օրենսդրությունը: Վերացնել  շուկա մտնելու և շուկայից դուրս գալու արգելքները:

  • Ընդունել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին և հակամենաշնորհային նոր օրենսդրություն: Փոքր տնտեսավարողները պետք է հնարավորություն ունենան դառնալու միջին, իսկ միջինները՝ խոշոր:

  •  Ապահովել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների սեփականության և ներդրումների իրական անձեռնմխելիություն՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հաճախ մեր համաքաղաքացիներին ճնշման տարբեր մեթոդներով, որոշ դեպքերում՝  «դատական վճիռներով», հարկային  և մրցակցային բիրտ ճնշմամբ ստիպում են նվազագույն գնով օտարել գույքն ու բիզնեսը կամ՝ ուղղակի տանում են սնանկացման։

  •  Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչ գների» կիրառումը:

  • Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման և բնապահպանական վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմները՝ հօգուտ պետական բյուջեի:

  • Կիրառել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի հիմնական  դրույթները, ապահովել հանրապետության յուրաքանչյուր մարզում հարկերից ազատված առնվազն մեկ արդյունաբերական գոտու գործունեությունը:

  •  Վերանայել գնաճի սահմանման գործող քաղաքականությունը՝ հիմքում դնելով արտահանման համակողմանի խթանումը:


 


Գյուղատնտեսության ոլորտ



  •   Հանրապետությունում գործող շուրջ 320 հազ. գյուղացիական տնտեսությունների գերակշիռ մասը «վարկերի տակ են», իսկ դրանց սուբսիդավորումն աննշան է: Պետության կողմից վարկավորել և խրախուսել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող անհատներին և ընկերություններին: Գյուղատնտեսական վարկերի տոկոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը:

  • Գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման գործընթացում իրականացնել լիակատար աջակցության քաղաքականություն:

  • Յուրաքանչյուր տարածաշրջանի համար կառավարության կողմից հաստատել հատուկ պետական ծրագրեր՝ հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական պայմանները և գյուղմթերքների արտադրության առանձնահատկությունները: 

  • ՄԱնցած տարիներին գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև՝ փոքր ու միջին ձեռնարկություններին, բարձր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման արդյունքում  բազմահազար քաղաքացիներ զրկվել են իրենց գույքից և սեփականությունից։ Ուստի, տարբեր պետական և բանկային համակարգի չինովնիկներ պարտավոր են փոխհատուցել այդ վնասները, քանի որ  հանրապետությունը հարյուր միլիոնավոր դոլարների վարկեր էր ստացել տարեկան 0.25-1.5% տոկոսադրույքներով, իսկ գյուղացուն և ՓՄՁ-ներին այդ վարկերը տրամադրվել են   22-26 % տոկոսադրույքներով:

  • Գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ:


 


Շինարարության ոլորտ



  •   Էականորեն կրճատել դեռևս խորհրդային ժամանակներից մինչև օրս կիրառվող անհարկի և անհասկանալի տոկոսները, որոնք լուրջ նախադրյալներ են ստեղծում «ատկատների» և տրվող կաշառքների համար:

  • Տոկոսների կրճատման արդյունքում շինարարության բնագավառում վարկերից, դրամաշնորհներից, պետական և համայնքային բյուջեներից տարեկան կտնտեսվի տասնյակ միլիարդավոր դրամ:

  • Արմատախիլ անել մրցույթների գործող համակարգը, որի հետևանքով շինարարական աշխատանքների պայմանագրերը մշտապես շահում են մի քանի խոշոր ընկերություններ, որոնց թիկունքում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ:


 


Աղետի գոտի


Մինչև 2019 թվականը աղետի գոտում ՀՀ ոչ մի քաղաքացի չի ապրելու ժամանակավոր կացարաններում: 



  • Աղետի գոտում առաջիկա 5 տարիներին մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հատկապես թեթև արդյունաբերության ձեռնարկություններում, նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ներդրումներն ազատել հարկերից:


 


Սոցիալական ապահովության ոլորտ



  • Ամբողջովին վերանայել թոշակների և նպաստների գործող համակարգը:


Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազ. դրամով և պարբերաբար ինդեքսավորել:



  • Արցախյան պատերազմի մասնակիցների սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով սահմանել հատուկ կարգ:

  • 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազ. դրամ:


 


Առողջապահության ոլորտ



  •  Առողջապահական հիմնարկներում բացառել  անարդարությունը, հիվանդների իրավունքների ոտնահարումը։ Առողջապահական ոլորտում արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝  սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց  հասանելիք   սերտիֆիկատը: Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել։

  • Մարզերում և հատկապես սահմանամերձ համայնքներում լրացնել որակյալ մասնագետների «բացը»՝ սահմանելով արտոնյալ պայմաններ, որոնք գրավիչ կլինեն մասնագետների համար։

  • Արգելել անորակ դեղերի ներմուծումը և բացառել դեղերի անհարկի բարձր գների մենաշնորհային  դրսևորումները.



Կրթության և գիտության ոլորտ



  •  Պետական բուհական համակարգում հիմնովին փոփոխել ընդունելության քննությունների կարգն ու չափանիշները: Վերացնել ընդունելության քննությունների կենտրոնացված համակարգը:

  • Հանրակրթական դպրոցներում վերանայել ռազմական նախնական պատրաստվածության ծրագիրը: Առաջիկա հինգ տարիներին Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կառուցել առնվազն 10 նոր հրաձգարան:

  •   Լուծարել ԲՈՒՀ-երի ձևական բնույթ կրող կառավարման խորհուրդները:

  • Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից:

  • Հիմնովին վերափոխել Գիտությունների Ազգային Ակադեմիայի կառուցվածքն ու աշխատանքների ուղղությունները:

  • Գիտություն-արտադրություն, գիտություն- ռազմական արդյունաբերություն կապը դարձնել ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը:


Մշակույթ և սպորտ



  • Առաջիկա 10 տարիներին վերականգնել ՀՀ տարածքում գտնվող պատմա-մշակութային բոլոր կոթողները` սահմանելով դրանց առաջնահերթությունները:

  • Բացառիկ ծրագրերի ներդրմամբ՝  ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմա-մշակութային կոթողները վերականգնելու և պահպանելու նախագծեր:

  • Վերականգնել և անհրաժեշտ գույքով ապահովել  խորհրդային  տարիներին գործող մարզական կառույցները` անկախ դրանց սեփականության ձևից:

  •  Սահմանել մարզաձևերի առաջնահերթությունները և հաստատել զարգացման առանձին պետական ծրագրեր:


Տարածքային և տեղական ինքնակառավարում



  • Հայաստանի Հանրապետությունում վարչատարածքային նոր համակարգի ներդրմամբ՝ վերանայել քաղաքային և գյուղական համայնքներում ընտրությունների կարգը:

  •  Վերանայել համայնքների խոշորացման գործընթացը: Այն չի բխում համայնքների շահերից և հաշվի չի առնում տեղական, վարչատարածքային, համայնքային ավանդույթները և մի շարք այլ առանձնահատկություններ:                                    


 Խաղաղ, կայուն տարածաշրջան


Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է։ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա։ Առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել։


Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականության օգտին։


Մենք հանդես ենք գալիս հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացման և խորացման օգտին։ Շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ ԵԱՏՄ, ԱՊՀ , ՀԱՊԿ շրջանակներում։


Միաժամանակ  շարունակելու ենք կառուցողական մասնակցություն ունենալ եվրոինտեգրացիոն գործընթացներին։ Առաջիկայում ստորագրվելիք Հայաստան-ԵՄ իրավական նոր համաձայնագիրը որակական նոր փուլ  կնախանշի  Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։


Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման օգտին՝ առանց նախապայմանների առաջադրման։



  • Արտաքին քաղաքական հայեցակարգում կարևոր ենք համարում նաեւ ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների առաջարկությամբ ՀՀ կառավարությունում հատուկ ծրագրերի հաստատումը` հաշվի առնելով յուրաքանչյուր գաղթօջախի առանձնահատկությունները:


 


Ուժային կառույցների ոլորտ



  •  Պաշտպանության ոլորտում առաջիկա 2 տարիներին կտրուկ ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը` ՀՀ կառավարության կողմից հաստատված հատուկ կարգով: Առաջնագծում զինվորական ծառայության առաջնահերթությունը վերապահել պայմանագրային զինծառայողներին:

  • Առաջնագծում պետք է ծառայեն  նաև ունևոր և բարձր պետական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաների զավակները։

  • Յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի 5%-ն ուղղել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը:


Այլ ոլորտներ



  • Վերանայել 2017 թվականի պետական բյուջեի ծախսային մասը` դադարեցնելով անարդյունավետ բոլոր ծրագրերի հետագա ֆինանսավորումը:

  •  Պետական բյուջեից կատարվող գնումների ոլորտում առաջնահերթությունը տալ տեղական արտադրողներին:

  • Բացառել օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին:

  • Վերացնել արագաչափերը և կարմիր գծերը:

  •  Պետական կառավարման համակարգում վերացնել արտաբյուջետային ֆոնդերը:

  • Մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը կիրառել համաներում:

  • Արմատապես վերանայել հատուկ կարիքներ ունեցող անձանց (հաշմանդամների)  նկատմամբ իրականացվող պետական քաղաքականությունը:

  • Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդ և նախագահությունն օրենքով վերապահել ընդդիմությանը:

  • Ապահովել անկախ, անաչառ, թափանցիկ դատական համակարգ, որը կերաշխավորի մարդու արժանապատվությունը: Դատական վճիռները կայացնել ժամանակին և օբյեկտիվ՝ բացառելով անհարկի ձգձգումները:

  •    Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և  դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները: Իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել։

  • Հանրապետությունից արտագաղթած և իրենց տները կորցրած մեր հայրենակիցներին, վերադառնալու դեպքում, անվճար տրամադրել հողատարածք՝ բնակելի տներ կառուցելու համար։ Անհրաժեշտության դեպքում տրամադրել նաև մատչելի վարկեր։

  •   Էապես իջեցնել գազի գործող սակագինը, քանի որ  սահմանին 1000մ3 գազը ՀՀ-ն  ստանում է 150 ԱՄՆ դոլարով, իսկ վերջնական սպառողին, այդ թվում՝ բնակչությանը, այն հասնում է առնվազն երկու անգամ բարձր գնով:

  •  Կտրուկ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ  մեր հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 60-65 %-ն արտադրում են հիդրոէլեկտրակայանները (ՀՀ-ում գործում է ավելի քան 200 ՀԷԿ) և ատոմային էլեկտրակայանը։ Ընդ որում՝ ՀԷԿ-երի արտադրած 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում է 2-5 ՀՀ դրամ, իսկ ԱԷԿ-ինը՝ 5-7 ՀՀ դրամ:


                  


Սիրելի հայրենակիցներ,


Մեր նպատակն է՝


Ունենալ հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք, արժանապատիվքաղաքացի։


 


 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է   «ԾԱՌՈՒԿՅԱՆե ԴԱՇԻՆՔ»


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 128

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter