• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Տիգրան Ուրիխանյանի փաստաբանի հայտարարությունը

 

Շահարկելով նախընտրական շրջանը` շորթման մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանն այս դատավարությունը վերածել է շոուի, որի ընթացքում փորձում է իբր իր անմեղության շուրջ հասարակության մեջ տպավորություններ ստեղծել: Հենց այդ կեղծավոր կեցվածքը չեզոքացնելու համար հիմա ընթերցում եմ սույն գործով որպես վկա անցնող փաստաբան Ռուզաննա Ազրոյանի ցուցմունքից հատված (քրեական գործ թիվ 59103216 Հ-7,Գ.Թ.147-151): Այն բերված է այս նույն գործի շջանակներում ձերբակալված Արտակ Գալստյանի խոսքերից. «Սպասելի էր, որ Անին կարող է շորթման համար մի օր նման իրավիճակում հայտնվել, քանի որ Անին շորթող է: Անին նույնիսկ գնացել է Ռուսաստանի դեսպանատուն ՎՏԲ բանկի թեմայով ու գումար պահանջել բանկի հետ կապված հոդվածներ չհրապարակելու համար»: Արտակ Գալստյանն ավելացրել է, որ եթե կարողանա Անիին հանել, ապա առաջինն ինքն է նրա ոտքերը կոտրելու, քանի որ միայն նրա նման անասունը կարող էր փորձել ՎՏԲ-ի թեմայի մեջ փող աշխատել: Իսկապես, շահարկել ազգի, պատերազմի, հայ զինվորի արյան ու կյանքի թեմաներ գումար ստանալու նպատակով ոչ մի հայ մարդ, առավելևս հայ կին պատկերացնել նույնիսկ չի կարող:

Ինչ վերաբերվում է մյուս մեղադրանքին`չնայած այն հանգամանքի, որ պատգամավոր Ուրիխանյանը, որպես քրեական գործով տուժող կողմ, ներողամտությամբ վերաբերվեց ամբաստանյալ Անի Հովհանիիսյանի նկատմամբ և հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, ո՛չ ամբաստանյալը յուրացրեց իրավապահ մարմինների կողմից իրեն տրված դասը, ո՛չ էլ նրա փաստաբանը գիտակցեց տուժողի մեծահոգությունը: Նրանք շարունակեցին զզվանք առաջացնող զրպարտիչ, սուտ ու վիրավորող նյութերի հրապարակումը ամբաստանյալին պատկանող Անալիտիկ կայքում: Ուստի տուժողը ներգրավում է մի խումբ փաստաբանների, որոնք քայլ առ քայլ քրեական գործի յուրաքանչյուր դրվագով անցնելով, ապահովելու են դատաքննության ընթացքում տուժող կողմի շահերի պաշտպանությունը: Քննությանը ներկայացվել է տեսանյութ, որում ամբաստանյալը շատ կոնկրետ, պարզ հայերենով ստանում է հարց ու տալիս պատասխան իր կողմից շորթում անելու վերաբերյալ:

Ամբողջ համացանցը հեղեղված է և այն տեսանյութով, որում Անին հաստատում է սուտ ու զրպարտիչ հոդվածներ չգրելու դիմաց ամսական 300 000 դրամ պահանջը, և այն տեսանյութով, որում նրա օգնականը իր իսկ ցուցումով ստանում է այդ գումարը: Ընդ որում, վերցնում է այդ գումարը ոչ թե ձեռքով, այլ թաքուն գրքի մեջ դնելով, իսկ Անին, տեղեկանալով, որ տարածքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակից կա, հաղորդագրություն է գրում օգնականին, որ չվերցնի այդ գումարը: Իսկ օգնականի ձերբակալությունից հետո անմիջապես վազում իր գրասենյակ, հետին թվով, շեշտում եմ` հետին ամսաթվով, պատրաստում է պայմանագիր, որպեսզի այնուհետև ներկայացնի, թե իբր պատրաստվում էր այն կնքել Ուրիխանյանի հետ: Այս ամենը ոչ միայն հանցագործի պահվածքի դասական դրսևորում է, այլև չարամիտ կոծկողի ու կեղծ ապացույցների մասնագետի գործողություն:

 
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 421


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter