• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

ՀՀԿ իշխանության մնալու համար պատրաստ է վճարել ցանկացած գին

«Հանրապետականը կարգախոս է ընտրել «անվտանգություն և առաջընթաց» այն դեպքում, երբ 2 ոլորտում էլ կատարյալ ձախողել է` մեկը  ապրիլյան պատերազմը, մյուսը ահագնացող արտագաղթը, տնտեսական ծանր վիճակը »,- այսօր Ազատություն TV-ի հետ զրույցում նշեց  ՀԱԿ կուսակցության անդամ, Լևոն Տեր Պետրոսյանի մամլո խոսնակ` Արման Մոսինյանը, հավելելով, որ այս պայմաններում հայտարարել որ ՀՀԿ  հաղթելու է, դա նշանակում է մի բան, որ իշխանությունը միայն կեղծիքներով կգա իշխանության, առանց դրա նրանք վերջիններից մեկը կլինեն ձայներ ստանալու առումով:


Մոսինյանը նկատեց, որ ՀՀ-ում չկա մարդ, որն իր վրա չի զգացել գործող իշխանության կառավարման կործանարար հետևանքները, և եթե արդար ընտրություններ լինեն ՀՀԿ-ն շանս չի ունենա հաղթելու:


Անդրադառնալով ՀՀԿ-ի քարոզարշավի մեկնարկ հանդիասացող տեսահոլովակին, Մոսինյանը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել երգի վերնագրին` «Փոխիր աշխարհը», համարելով սա իշխանության հերթական քայլը, երբ պատասխանատվությունը թողնում են ժողովրդի վրա. «փոխվիր ժողովուրդ ջան, դու փոխիր ժողովուրդ», միժամանակ նշելով, որ Կարեն Կարապետյանը ոչինչ չի կարող փոխել` ՀՀԿ-ում լինելու պայմաններում:


«Չզարմանաք եթե հանրապետականը, մինչև ընտրություններ` քվեի համար 100 000 ՀՀ դրամ փող տա, հիշեք իշխանության պահպանման համար, այս ուժը պատրաստ է վճարել ցանկացած գին»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 32


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter