• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

«Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար»

 

Հասարակությունը երեկ բավական բուռն արձագանքեց ՀՀԿ նախընտրական քարոզարշավի տեսահոլովակին: Հարցը տեսահոլովակի որակը, կամ երգը չէ: Ինչ խոսք, երգը վատ չէ, տեսահոլովակն էլ հաջող է նկարահանված, բավականին փող ծախսել են: Հարցը լրիվ այլ է: «Ռեինկարնացիան» հասարակության եւ հատկապես երիտասարդության կողմից լրիվ այլ ընկալում ուներ, հարմարյա ինչպես ասենք հեռավոր վաթսունականներին նոր ասպարեզ բացող երաժշտական ոճերի պայքարող եւ ըմբոստ «կնքահայրերը»: Ու այդ պատկերացումների ֆոնին հասարակությունը պարզապես խորը, շատ խորը հիասթափություն ապրեց Ռոլանդ Գասպարյանից ու իր խմբից: Ինչ է ստացվում` անկախ, պայքարի, ազնվության լույսի ու էլի նման այլ լավ ու վեհ բաների մասին երգողը կամ հասարակության մեջ առկա վատ երեւույթները երգի միջոցով քննադատողը ներկայումս դառնում է իշխանության կամակատարը:


Մամուլում բավական սուր դիտարկում կար` Ազգային ժողովը պայթեցնելու եւ Պուտինին թուլափայ չափալախ տալու մասին Ռոլանդ Գասպարյանի արած հայտարարությունների վերաբերյալ: Իրականում իշխանությունը ամենապարզ ու ամենաուղիղ ձեւով «փչացրեց» «Ռեինկարնացիային» եւ դարձրեց «պալատական սազանդար», ինչպես ժամանակին դարձրեց Նունե Եսայանին, Շուշան Պետրոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին եւ այլ շատ եւ շատ այսպես կոչված մտավորականների: Ռոլանդը կարող է հպարտությամբ ու գլուխը բարձր կանգնել` ինքն ու Շուշանը նույն գծի վրա են եւ ոչ ավելին: Իրականում իշխանությունը պարզ հասկացրեց, որ ուզի նման բարձրագոչ հայտարարություններ անողին կես ժամում կպահածոյացնի կսարքի «վարժեցված փիսիկ» իր համար:


«Պայթեցնում էիր ԱԺ-ն, դե գնա ու երգի նույն ԱԺ-ի ընտրությունների քարոզարշավի համար, թուլափայ էիր տալիս Պուտինին, դե գնա ու երգի այն իշխանության գովքը, որի համար Պուտինի մեկ կիսաժպիտը հավասար է Աստվածային երանության». սա է տրամաբանությունը: Ընտրություններից հետո Ռոլանդը ամենայն հավանականությամբ արդեն կմասնակցի Նունեի ու Շուշանի համերգներին, պետպատվեր համերգներ կհրավիրվի, գուցե նաեւ Ալլա Լեւոնյանի նման համրեգն ընդհատի որ առաջին տիկնոջը «ռեւերանս» անի: Սա է ամենայն հավանականությանբ լինելու «Ռեինկարնացիայի» ապագան»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 229


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter