• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Կփչացնեն քվեաթերթիկը, բայց չեն ընտրի ՀՀԿ-ին

«Սերժ Սարգսյանը չասեց հիմնական պատճառը, որն է, որ ինքը չի գլխավորում ցուցակի առաջին տեղը, անգամ կաշառված ժողովրդի ձեռքը չի գնա նայել ցուցակի առաջին համարին և ընտրել Սերժ Սարգսյանին, առնվազն կփչացնեն քվեաթերթիկը, բայց չեն ընտրի, ինչ կերպ 2000 ՀԿ-ն իշխանության կողմից ստեղծված և իշխանության համար աշխատող կգործի, ինչ կերպ կփորձեն փչացնել Կարեն Կարապետյանի իմիջը, բայց մեկ բան հաստատ է Կարեն Կարապետյանը համարվում է «առաջընթաց»-ի սիմվոլ` մարդ ով եկել է մի բան անելու, ում ՀՀԿ-ն կօգտագործի վերարտադրության համար»,-Politik.am-ի հետ զրույցում նշեց ազգային անվտանգության նախկին փոխնախարար` Գուրգեն Եղիազարյանը:


Եղիազարյանը խոսելով ընտրություններից շեշտեց, որ այս Սահմանադրությունը Սերժ Սարգսյանը գրել է իր համար, որ լինի իրեն շահեկան. «մենք չպետք է թուլացնեինք նախագահական ինստիտուտը այն դեպքում, երբ մենք նույնպես գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ինչպես Արցախի հանրապետությունը, ինչո՞ւ թուլացրեցինք, մի մարդու համար ով մեզ հավերժ ղեկավար է իրեն կարգել, լավ թող հավերժ ղեկավարերի, բայց առաջընթաց ապահովեր, չհայաթափեր երկիրը»,- նշելով, որ եթե հաջորդ կեղծիքը գրանցվի երկրով մեկ, ապա մենք էլի կունենանք արտագաղթի ահռելի ցուցանիշ, մի մարդու պատճառով ով ցանկանում է միայն ինքը և իր եղբայրները լավ ապրեն.« Սերժ Սարգսյանը այնպես է արել, որ հավիտյան նստի սև շենքում և երկիրը ղեկավարի, իսկ բոլոր նրանք ովքեր կհամարձակվեն իր գծած ուղուց շեղվել, օրինակ` Գագիկ Խաչատրյանից պահանջեն հաշվետվություն, այդ դեպքում իր ստեղծած գաղտնի ականներով` ՀԿ-ներով կհարձակվեն, մաս մաս կանեն այն վարչապետին, ով նման բան թույլ կտա, իսկ նա իր համար հանգիստ նստած կլինի սև շենքում»:


Գուրգեն Եղիազարյանը իր խոսքում նշեց, որ ՀՀԿ-ն ինչքան էլ, որ արժեզրկած կուսակցություն է այնուամենայնիվ կուսակցությունում կան մարդիկ, ովքեր մտահոգ են ՀՀ-ի ապագայով. «Հանրապետականը 10%-ով բաղկացած է  մտահոգված և լուրջ մարդկանցից, իսկ մեծամասնությունը սարսափ»:


Խոսելով  ՀՀԿ-ի համար  մրցակից համարվող կուսակցություններից կամ դաշինքերից Եղիազարյանը նշեց, որ շատ է ողջունում Սեյրան Օհանյանի ընդդիմադիր դառնալու հանգամանքը և Ծառուկյանի վերադարձը «Մարդը իր ապահով կյանքը մի կողմ դրեց և մտավ ընդդիմության փշոտ ճանապարհ, դա նրան համար բնութագիր է, և իհարկե լրջագույն հաջողություն եմ ցանկանում Գագիկ Ծառուկյանին, և  ՀՀԿ առողջ 10%-ին, բայց հիշենք, որ ՀՀԿ առաջնորդվում է բաժանիր որ տիրես տարբերակով ` որպեսզի ՀՀ առողջ ուժերը չմիանան և իրեն չհեռացնեն»:


Մեր հետ զրույցի վերջում Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ համացանցում գնում է Սերժ Սարգսյանի գովերգում, նրա «լուրջ հաջողությունների»  վերաբերյալ արևմուտքում` Ստրասբուգում, հատկապես Բրյուսելում.«մեր երիտթուրքերը դա ընդունեցին շեշտակի հարված Ադրբեջանին, այն դեպքում երբ ոչ մի նման բան չկա. առաջիկայում  ընտրություններ են, նրանք կասեն մենք էլ նման ընտրություններ թույլ չենք տալու,  կեղծիքներ չեն լինելու մենք արեևմտյան թևի կողմից մի շարք  պարտավորություններ վերցրել ր այդ կերպ կշեղեն հանրությանը»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 92

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter