• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Առանց իշխանափոխության ՀՀ–ում հնարավոր չէ որևէ բան փոխել

Քիչ առաջ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական հանդիպում են ունեցել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչների հետ։

Նրանց են ներկայացվել դաշինքի ծրագրային դրույթները և առաջարկներ սահմանամերձ գյուղերի աջակցության վերաբերյալ:


«Ձեր թիկունքն ամրացնելու ենք, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը մեկ ամբողջություն են, և միայն միասնական ուժերով է հնարավոր իրավիճակ փոխել։ «Օհանյյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն այդ եռամիասնությունն ապահովել է»,– գյուղացիների հետ նախընտրական հավաքի ժամանակ նշել է Արմեն Մարտիրոսյանը։


ՕՐՕ դաշինքի առաջին համար Սեյրանը Օհանյանն ընդգծել է՝ ուրախ և հպարտ է նախընտրական նախատեսված առաջին հավաքը սահմանամերձ Չինարիից սկսելուց.«Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը սկսվում են սահմանամերձ գյուղերից, և հենց սահմանամերձ գյուղերն են իրենց ուսերին կրում բոլոր դժվարությունները։ Դաշինքն այդ գյուղացիներին աջակցելու ծրագիր է մշակում, և մենք նշել ենք, որ հանդիպակաց մարտ ենք հայտարարելու բոլոր խնդիրներին, այլ ոչ թե փորձելու ենք շրջանցել։ Երկրում առկա խնդիրների լուծման համար քաղաքական վերնախավն իր տեղը պետք է զիջի ավելի գրագետ ու ընդունակ մարդկանց։ Ինձ համար սահմանում կանգնած զինվորն ու սահմանամերձ գյուղի բնակիչը նույն հարթության վրա են։ Երկրագնդի վրա շատ հզոր հայ համայնքներ կան, բայց մեզ համար ամենահզորները սահմանապահ գյուղերն են»,-ասաց Սեյրան Օհանյանը։


«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն ընդգծել է՝ եթե իշխանափոխություն չլինի, հաջորդ տասնամյակը լինելու է ընդհանրապես փորձության ժամանակաշրջան.«Դժվար է ասել, թե դա ինչի կհանգեցնի. առանց իշխանափոխության ՀՀ–ում հնարավոր չէ որևէ բան փոխել»,–նշել է Վ. Օսկանյանը։



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 19


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter