• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ոստիկանությունը պարզաբանել է ընտրողների թվաքանակի աճի պատճառները

Ոստիկանությունն այսօր պարզաբանում է տարածել ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվաքանակի աճի պատճառների վերաբերյալ։


Ոստիկանությունը նշում է, որ սույն թվականի մարտի 3-ին հրապարակվել է Ազգային ժողովի 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մասին պաշտոնական տեղեկատվություն՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ, այն է 2 միլիոն 564 հազար 734:


«Ընտրողների թվի աճի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար տվյալ դեպքում այն անհրաժեշտ է համեմատել 2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի հետ. այն կազմել է 2.554.332: Վերջին երկու համապետական ընտրությունների՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի տարբերությունը կազմում է 10 հազար 402», — ասված է հաղորդագրությունում։


Ոստիկանությունը նշում է, որ համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընտրողների ռեգիստրում ընդգրկված թվով 57 հազար 800 ընտրողներ չեն ընդգրկվել 2017-ի ցուցակներում` բնակչության պետական ռեգիստրում հաշվառումից հանվելու (սեփականատիրոջ դիմումով, քաղաքացիությունը դադարեցնելու, զինվորական ծառայության զորակոչվելու, օտարերկրյա պետություններում հաշվառվելու, ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի հասցեով հաշվառվելու հիմքով), այդ թվում՝ մահվան կապակցությամբ (24 հազար 738):


«2017թ-ի ցուցակներում ընդգրկվել են 68 հազար 202 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում: Այսպես՝ 34 հազար 448 ընտրողների` լրացել է 18 տարին, իսկ 33 հազար 754-ը ընդգրկվել են ընտրողների ցուցակներ` բնակչության պետական ռեգիստրում 2015թ-ի դեկտեմբերի 6-ից հետո հաշվառվելու կապակցությամբ (զինվորական ծառայությունից զորացրվելու, ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու, 2015թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված չլինելուց հետո հաշվառվելու հիմքով): Այսպիսով, ընտրողների ռեգիստրից դուրս եկած ընտրողների և նոր ընդգրկված անձանց տարբերությունը կազմում է 10 հազար 402 անձ», — պարզաբանում է ոստիկանությունը՝ շարունակելով. — «Ընտրողների ռեգիստրի աճը բացատրվում է մի շարք հանգամանքներով, մասնավորապես` ա) 18 տարին լրանալու կապակցությամբ ընտրելու իրավունք ձեռք բերելով, բ) Հայաստանի քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ, գ) բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձանց կողմից հաշվառվելու կապակցությամբ»:


Ինչ վերաբերվում է ռեգիստրում քաղաքացիների կողմից հաշվառում չունենալու հանգամանքին, ապա, ըստ ոստիկանության, մինչև բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրական, ինչպես նաև համակարգչային բազայում կատարված ծրագրային փոփոխությունները (2008թ.) արգելված չէր առանց բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու Հայաստանի քաղաքացիներին անձնագիր տալու կամ փոխանակելու գործողությունները, որի արդյունքում որոշակի խումբ Հայաստանի քաղաքացիներ թեև փաստաթղթավորված էին Հայաստանի քաղաքացու անձնագրերով, այնուհանդերձ, բնակչության պետական ռեգստրում հաշվառում չունեին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 57

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter