• 21:44 – Ֆինլանդիայում անհայտ անձը դանակահարել է անցորդներին. 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ինչպես էին փորձում Սեյրան Օհանյանին հեռացնել Հայաստանից

Պարզվում է` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկար ժամանակ է` ինչ իր պաշտոնավարման ընթացքում պայքարել է իշխանական համակարգում առկա արատավոր երևույթների դեմ:


Իհարկե, Օհանյանի քայլերը հարապարակային չեն եղել, քանի որ նա զինվորականեր էր և չէր կարող հրապարակային խոսել քաղաքական խնդիրների մասին, սակայն իր պաշտոնավարման ընթացքում եղել են միջադեպեր, որոնք գալիս են վկայելու, որ նա իշխող համակարգի համար վտանգ էր ներկայացնում ու նրա դեմ քայլեր էին ձեռնարկում դեռևս այն ժամանակ, երբ նա պաշտպանության նախարար էր: Սեյրան Օհանյանն իշխանության ներսում այն եզակի գործիչներից էր, ով դեմ էր սահմանադրական բարեփոխումներին, որոնք զրկելու էին ժողովրդին երկրի քաղաքական կյանքում ակտիվ մասնակցությունից: Այս մասին ժամանակին գրվել է մամուլում:


Քանի դեռ իշխանական քարոզչամեքենան գործի չէր անցել, Սեյրան Օհանյանի անվան հետ կապված չկար բացասական մեծ ալիք: Նա  Արցախի հաղթանակի գործում մեծ ավանդ ուներ, իսկ բանակն իր ղեկավարման տարիներին որակապես փոխվել էր:  Սերժ Սարգսյանը և նրա իշխանությունը, հասկանալով, որ Սեյրան Օհանյանը քաղաքական մեծ կշիռ ունի և ինչ որ պահի իշխանությունների հետ իր անհամաձայնությունը կարող է դարձնել հրապարակային, գործի գցեցին իրենց սպասարկու քարոզչամեքենան: Իհարկե, Սեյրան Օհանյանի նկատմամբ կար նաև օբյեկտիվ քննադատություն, սակայն ամենամեծ աղմուկը հանում էր հորինված քննադատությունը:


Իշխանությունների հրահանգով որոշ լրատվամիջոցներ Սեյրան Օհանյանի դեմ մեծ արշավ սկսեցին: Քննադատության թիրախ դարձավ նախարարի կինը: Նա երկար ժամանակ էր՝ ինչ ակտիվ էր ֆեյսբուք սոցիալական ցանցում, սակայն ինչ-որ պահի իշխանական քարոզիչները սկսեցին վերահրապարակել նրա գրառումները, ծաղրել կամ սենսացիաներ փնտրել: Որոշները սկսեցին անգամ հաշվել, թե ինչ արժե նախարարի կնոջ հագուստը: Այնուհետև եղան բազմաթիվ այլ հրապարակումեր Օհանյանի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ:


Իշխանությունները հասկանում էին, որ եթե անգամ պաշտոնանկ անեն նրան, չեն կարողանա ազդել նրա քաղաքական կշռի վրա: Անհրաժեշտ էր հնարավորինս հեռու պահել նրան Հայաստանի քաղաքական կյանքից: Հենց այս նպատակով էր Օհանյանին առաջարկվում դառնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Եթե Օհանյանն ընդուներ իշխանությունների այդ առաջարկը, ապա իշխանություններն իրենց խնդիրը լուծված կհամարեին: Պաշտպանության նախկին նախարարը հեռու կլիներ Հայաստանի քաղաքական կայնքից և հետևաբար, հնարավորություն չէր ունենա անգամ աջակցել որևէ քաղաքական ուժի:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնից հրապարակավ հրաժարվելը խոսում էր Օհանյանի իրական նպատակների մասին: Եթե իրականում ճիշտ լինեին իշխանությունների այն պնդումները, թե Օհանյանը մտել է քաղաքական դաշտ, քանի որ զրկվել է նախարարի պաշտոնից, ապա նա չէր  հրաժարվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 35

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter