• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Սեյրան Օհանյանը հրաժարվել է մաս կազմել 2008-ի մարտի 1-ի գործողություններին

Ամիսներ առաջ, երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրաժարվելով իշխանությունների առաջարկած բարձր պաշտոններից հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին` նա թիրախավորվեց մի քանի շրջանակների կողմից: Սեյրան Օհանյանի դեմ իսկական արշավ սկսվեց և որպեսզի արշավին անգիտակցաբար մասնակից դառնան հանրության լայն շրջանակներ՝ նրան փորձեցին մեղադրել 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին ակտիվ մասնակցության, անգամ ղեկավարման մեջ: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ողբերգալի իրադարձությունները դատապարտելի են ու դրա հետևում կանգնած և քաղաքացիների վրա կրակելու հրաման տված գործիչները չեն կարող ընդունելի լինել հանրության համար: Ահա այս հանգամանքը հաշվի առնելով է, որ իշխանությունները ամեն կերպ փորձում են քավության նոխազ դարձնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նրան ներկայացնել, որպես մարտի 1-ի պատասխանատու:


Այն որ քաղաքականություն մուտք գործած գեներալը և իր դաշնակիցները լուրջ մարտահրավեր են իշխանությունների համար կարծում ենք այլևս քննարկման թեմա չէ: Այն որ Սեյրան Օհանյանը որպես պետական պաշտոնյա բազմաթիվ ձեռքբերումների հետ մեկտեղ ունեցել է նաև բացթողումներ և թերություններ՝ դա ևս փաստ է, սակայն մարտի մեկի ողբերգությունը կապել նրա անվան հետ կարծում ենք առնվազն բարոյական չէ: Բարոյական չէ, քանի որ իրական փաստերը խեղաթյուրելով և այդ օրը զոհված քաղաքացիների հիշատակը շահարկելով փորձ է արվում, այդ իրադարձությունները ծառայեցնել իշխանության շահերին: Ահա այս հանգամանքը հաշվի առնելով մենք կփորձենք ներկայացնել, թե ինչ դերակատարում է ունեցել Սեյրան Օհանյանը 2008 թվականի մարտի 1 և 2-ի իրադարձությունների ժամանակ:


2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ բավական հարուստ տեղեկատվական աղբյուրներ կան: Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովը այդ արյունալի դեպքերի մասով հրապարակել է 138 էջանոց զեկույց, որտեղ խոսվել է նաև բանակի մասնակցության մասին: Մի քանի անկախ փորձագետներ հրապարակել են առանձին զեկույց բանակի ներգրավվածության մասով և հենց այդ զեկույցների վրա հենվելով էլ մենք կներկայացնենք, թե ինչպիսի դերակատարում է ունեցել Սեյրան Օհանյանը:


2008 թվականի նախագահական ընտություններից հետո բանակի ներգրավածությունը քաղաքական պրոցեսներին ապահովվել է ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանը, որը ներկայումս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն է: Միքայել Հարությունյանի դերը այդ օրերի քաղաքկան պրոցեսներին եղել է առանցքային: Նախարարի դերակատարումը հստակ երևում է 2008 թվականի փետրվարի 23-ին իր ստորագրած հրամանագրով: Այդ օրը նախարարը ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը։ Այս հրամանի ի հայտ գալու կապակցությամբ 2010 թ. մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը՝ 1 տարվա ազատազրկման: Այս մասին նշվում է մարտի 1-ի գործով «Փաստահավաք» խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցներում: Բացի այդ ՝ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ: Կայազորի պետ Յու. Խաչատուրովի տեղակալներ են նշանակվել ՀՀ զինվորական կոմիսարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետը, ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետը: Կայազորի պետի օգնականներ են նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության ռեժիմի վարչության պետի տեղակալը, իրավական աշխատանքների գծով ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետը: Կայազորի կապի պետ է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի և ԱԿՆ-ի վարչության պետի տեղակալը, կայազորի բժշկական ծառայության պետ՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետը: Ինչպես տեսնում ենք վերնշված հույժ գաղտնի հրամանից՝ դրա արդյունքում ստեղծված Երևանի կայազորի պետի վարչակազմի հետ այն ժամանակվա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը որևէ առնչություն չի ունեցել (ՊՆ մեր աղբյուրների տեղեկացմամբ նրան առաջարկ արվել է ղեկավարել նոր ստեղծված կառույցը, սակայն նա հրաժարվել է որեւէ մասնակցություն ունենալ այդ կառույցի գործունեությանը): Ահա հենց այս կառույցն է հետագայում կորդինացրել Զինված Ուժրի մասնակցությունը Մարտի 1-ի իրադարձություններին:


Չնայած այս կառույցի ստեղծմանը, պետք է նկատել, որ չկա որևէ հիմնավոր փաստ, որը կապացուցի, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողները որևէ կերպ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: ՀՀ զինված ուժերի համակարգում, բայց ըստ էության դրան զուգահեռ գործող այս կառույցի գործողությունները իրոք չեն բխել ՀՀ Սահմանադրությունից, սակայն նրա ենթակայության տակ գտնվող, Երևանի փողոց հանված բանակային ստորաբաժանումները չեն ծառայել իբրև մահակ ժողովրդի դեմ: Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի գործողություններ են իրականացրել ոստիկանության զորքերը, որի վերաբերյալ կան բազմաթիվ արձանագրված փաստեր:


Ի վերջո, հենվելով մարտի 1-ի գործով «Փաստահավաք» խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի զեկույցներում բերված փաստերի վրա կարելի է հստակ ասել, որ Սեյրան Օհանայնը չի ունեցել պատասխանատու դերակատարում 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղաքական գործընթացներում բանակի ներգրավածության գործում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 71


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter