• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ցեղասպանություն առարկան դպրոցներում դասավանդելու մասին

Մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի դպրոցներում Հայոց Ցեղասպանության մասին առարկա է դասավանդվելու այն էլ հեքիաթների, բանաստեղծությունների եւ պատմվածքների տեսքով: Ենթաքդրելի է որ խոսքը կրտսեր եւ միջին դասարանների մասին կարող է լինել: Ի սկզբանե ասեմ, մի կողմ եմ թողնում դասագրքի որակը եւ մասնագիտական հարցերը եւ անդրադառնում հարցի մյուս երեսներին: Դասագրքի հեղինակը Սփյուռքից է կամ Սփյուռքում գործունեություն ծավալող: Հարգելով հանդերձ իրեն եւ իր աշխատանքը, սակայն … Սփյուռքում Հայոց Ցեղասպանության մասին դասավանդումը հասկանալի է:


Ի վերջո ամեն հայ երեխա ասենք Արգենտինայում Ֆրանսիայում Հնդկաստանում Ավստրալիայում ԱՄՆ-ում Ռուսաստանում կամ այլուր գնում է տվյալ երկրի հանրակրթական դպրոց, սովորում է տվյալ երկրի պետական կրթակարգով որտեղ ինչ խոսք չեն ներառված հայկական թեմաներ կամ ներառված են հպանցիկ: Այս իմաստով Սփյուռքի մեկօրյա կամ երկօրյա դպրոցներում ու վարժարաններում սա նորմալ է եւ լուծում է հայապահպանության խնդիր: Սակայն Հայաստանում այն պարզապես անիմաստ է: Հայաստանում հայապահպանության խնդիր են լուծում արդյոք հայրենի իշխանությունները ի դեմս ՀՀ ԿԳ նախարարության որ Ցեղասպանություն առարկան են դասավանդման առարկայացանկ մտցնելու: Սա անպատեհ քայլ է:


Մյուս կողմից, որքանով է ճիշտ կրտսեր եւ միջին օղակների աշակերտներին, իսկ միջին օղակում արդեն դեռահասությունն է սկսվում, իր բարդություններով ու յուրահատկություններով հանդերձ, որը համարվում է անձի կերտման ամենից բարդ եւ պատասխանատու փուլերից մեկը, նման նյութեր ուսուցանելը: Որքանով ենք ապահովագրված որ ասենք այդ նյութերը չեն բերի օրինակ թուրքաֆոբիայի կամ առհասարակ այլատյացության ու չեն բերի սեփական ազգի հանդեպ հիպերատրոֆիկացված գերագնահատման, նացիոնալիստական նեղմտության, որը կարող է բերել արդեն ֆաշիզմի: Եթե օրինակ այս առարկաները բերենքավագ դպրոց, կազմվի ակադեմիական դասագիրք առհասարակ ցեղասպանությունների մասին եւ այն կոչենք ցեղասպանագիտություն, եւ այնտեղ ուսումնասիրվեն նաեւ ասենք Հոլոքոսթի, Դարֆուրի, Կամբոջայի, եզդիների եւ այլ ցեղասպանություններ, կարող էինք հասկանալ, նույնիսկ կարելի է ասել համամարդկային հումանիզմ ու արժեքներ է քարոզվելու սակայն ներկայիս մոդելը որը ներկայացվել է, սխալ է:


Անի Ասլյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 71


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter