• 23:32 – Երևանում 5-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են իրականացվել 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 08:56 – Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Լրատվամիջոցի կողմից բաց և հրապարակային տեղեկատվության կամայական մեկնաբանումն անընդունելի է

Հեծանիվների գնման գործընթացի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթի այսօր հրապարակած   տեղեկատվությունը, որում գործընթացը որակվել է որպես «բյուջետային միջոցների մսխում»՝ դառնալով անհարկի շահարկման առարկա, գնահատում ենք որպես լրատվամիջոցի կողմից բաց և հրապարակային տեղեկատվության կամայական մեկնաբանում, ինչն անընդունելի է:


Սույնի հետ կապված տեղեկացնում ենք, որ վերոնշյալ 27 պրոֆեսիոնալ հեծանիվները ձեռք են բերվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության հեծանվահրապարակի (Վելոտրեկ) մարզիկների մարզումների պատշաճ կազմակերպման նպատակով, «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մրցույթով: Ավելորդ չենք համարում նշել, որ մասնագիտացված գույքի ձեռքբերումը ամենագործուն աջակցությունն է մայրաքաղաքում նաև այս մարզաձևի զարգացման ու խթանման ուղղությամբ, առավել ևս հաշվի առնելով, որ Երևանի հեծանվահրապարակն այս մարզաձևի միակ միջազգային չափորոշիչներին համապատասխանող մարզական կառույցն է: Հարկ ենք համարում նաև նշել, որ սա պրոֆեսիոնալ հեծանիվների ձեռքբերման ու գույքի համալրման երկրորդ գործընթացն է և այսուհետ էլ կրելու է պարբերական բնույթ, որի արդյունքում ակնկալվում է, որ միջազգային մրցազպարեզներում մեր հեծանվորդները ևս կարձանագրեն նշանակալի հաջողություններ:


Ի դեպ, հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռևս 2013 թվականից մեկնարկել է մարզօջախների նորոգման և համապատասխան գույքով համալրման ծրագիրը, որը համաչափ զարգացման սկզբունքով շարունակվում է իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում՝ ներառելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մարզօջախները:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 115

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter