• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Հայաստանում բոլորը «փերի» են դարձել. գազի գնի գաղտնիքը

Այս ձմեռն իսկապես բավական երկար էր և խստաշունչ: Այս տարի նաև մեծ էր հանրության դժգոհությունը, որը կապված էր գազի որակի և ամսվա ավարտին վճարվելիք գումարների հետ: Շատերի կարծիքով իրենք ավելի շատ են վճարել գազի դիմաց, քան իրականում սպառել են: Մարդիկ համեմատում են դեկտեմբեր և հունվար ամիսների սպառման ծավալները ու գալիս են եզրահանգման, որ հունվարին, երբ ավելի քիչ գազ են սպառել, վճարում են շատ ավելի շատ:  Այս ընթացքում մեր խմբագրությունն էլ ստացել է բազմաթիվ բողոքներ, որ մատակարարվող գազը անորակ է և բավական թանկ: Մարդիկ դժգոհում են, որ երկու բաժակ սուրճ եռացնելու համար իրենցից պահանջվում է ավելի քան 12 րոպե, որը միանշանակ վկայում է գազի նվազ կալորիականության մասին: Պետական չինովնիկները իհարկե ամեն կերպ փորձում են հերքել այն խոսակցությունները, որ կա հանրության շրջանում, սակայն միևնույն  է մարդկիկ չեն համոզվում, որ պետական մակարդակով թալան կազմակերպված չէ իրենց դեմ:


Գազի սպասարկման որակի և դրա իրական գնի շուրջ Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում, որն առաջին հայացքից զավեշտալի է, սակայն գալիս է հիմնավորելու ՀՀ քաղաքացիներին այն կակածները, որ ինչ որ բան ամեն դեպքում այն չէ: Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում ոստիկանությունը որոնում է «սմս» հաղորդագրությունների հեղինակներին, որոնք անչափահասների առաջարկել էին գիշերը գազը միացրած թողնել, որպեսզի փերի դառնան, «Վինքսերի ակումբ» մուլտսերիալի նման։


Փաստորեն հունվար ամսին Հայաստանում շատերն են փերի դարձել ու վճարել են շատ ավելի գումար, քան իրականում գազ են ծախսել:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 60


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter