• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Իշխանությունների մեծ սուտը. 54 հազար մարդու արտագաղթից հետո՝ ընտրողների թիվը 10 հազարով ավելացել է

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը հրապարակել է ընտրողների թիվը:


Այսպիսով՝ քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.734:


Փաստորեն, ամեն անգամ ընտրությունները նպաստում են ՀՀ բնակչության թվի աճին: Յուրաքանչյուր նոր ընտրության ժամանակ Հայաստանում ընտրող քաղաքացիների թիվը աճում է, այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ լքում են երկիրը: 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից առաջ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն դեկտեմբերի 5–ի դրությամ ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 2 մլն 550 հազար 323։ Սահմանադրական բարեփոխումներից հետո փաստորեն, ըստ իշխանությունների ընտրողների թիվը ավելացել է ավելի քան 10 հազարով և սա այն դեպքում, երբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ամիսներ առաջ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, 2016 թվականի ընթացքում Հայաստանից գնացած և Հայաստան մուտք գործած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմում է 54 հազար 31 մարդ:


Իրապես «հրաշագործ» են, գործող իշխանությունները, քանի որ 54 հազար արտագաղթի դեպքում 10 հազարով ավելացել է ընտրողների թիվը:



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 102

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter