• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Կարեն Կարապետյանը հանցագործություն է բացահայտել. պետք է գործ հարուցվի

«Երբ վարչապետը վստահաբար պնդում է, որ կերոսինի սպառում  չկա, այն համոզմունք է ձևավորում, որ վերջինս  շատ լավ տիրապետում է թե ինչը, ինչքան է սպառվում շուկայում և գիտի թե որ ապրանքերը ով է ներմուծում, այսինք շուկան ամբողջովին վերահսկվում է, իսկ իշխանության կողմից նման վերահսկողությունը նշանակում է՝ ուղակի միջամտություն տնտեսվարող սուբյեկտի գործողության մեջ, իսկ ավելի կոնկրետ այստեղ առկա է կոռուպցիոն ռիսկեր. ստացվում է,  որ այս հայտարարությունը գալիս է հակասելու այն հայտարարությանը, համաձայն որի ասում էի, ով ինչ կցանկանա, ինչքան կցանկանա թող ներմուծի. նշեց Արթուր Սաքունցը


Անդրադառնալով վարչապետի հայտարարության  2-րդ մասին որումա ասվում էր ՝«ունենք կասկած, որ վառարանային վառելիքը գնում կերոսինի հետ խառնվում է և մենք ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեին բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», Սաքունցը նշեց որ նշանակում է վարչապետը տեղյակ է, որ տեղի են ունեցել մի քանի հանցագործություններ .«Եթե պաշտպանության նպատակների համար ձեռք է բերվել վառելիք, ապա այդ մատակարարողի կողմից վառելիքի որակի հարցն է առաջ գալիս, որ արդեն գիտենք որ այդ վառելիքը պահանջվող որակներին չի համապատասխանել, սակայն ինչպես է եղել որ գնվել են, ով է մատակարել, ով պետք է ստուգեր այդ վառելիքը, և ինչու այդ դժգոհություններին ընթացք չի տրվել: Հաջորդը պետք է մահվան հանգամանքների վերաբերյալ կատարվեր ուսումնասիրություն, և Պն-ն քննչական մարմինները փոխարեն այդ հանգամանքերի ուղղությամբ քննություն իրականացներ, կոծկել են հանցագործություն և վարչապետը հերթական անգամ բարձրաձայնեց այդ հանցագործության փաստը »,- նկատեց Սաքունցը հավելելով, որ վարչապետը պետք է գրություն ուղարկի գլխավոր դատախազությանը կամ ՀՔԾ-ին,  քննություն իրականացնելու՝  հանցագործություն կատարած և դրա հետևանաքով առաջացած մահվան դեպքերը  բացահայտելու համար:


Արթուր Սաքունցը շեշտեց, որ մենք հերթական անգամ գործ ունենք անգործության և անպատասխանատու գործունեության հետ, որը ինքնին ենթադրում է անպատժելիություն:


«Այստեղ կա հաջորդ այն է՝ կամ վարչապետը ստում է , կստացվի որ վարչապետը օգտագործում է պաշտոնական դիրքը օրինական բիզմեսմենի բիզնես գործունեությունը խոչընդոտելու համար: Ստացվում է կամ համապատասխան հանցագործություն իրակացրած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն կամ էլ վարչապետը»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 92

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter