• 18:46 – Ինչ է ասել Մեհրիբանը՝ Լուկաշենկոյին, Հայաստանի մասին 
  • 19:51 – Ամերիկեան Միջազգային Զարգացման Գործակալութիւնը Նոր Ծրագիր Կ՛իրականացնէ Արարատեան Դաշտի Մէջ 
  • 21:55 – Ինչո՞ւ Ավանում վերելակները չեն աշխատում 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Երբ են ակտիվանում տականքները

 
Իսկ ե՞րբ են ակտիվանում տականքները՝ իհարկե այն ժամանակ, երբ զգում են անդառնալի և ցավոտ պատիժը, երբ վրա է հասնում օրենքի ուժը և երբ փլուզվում են բոլոր հնարավոր և անհնարին հեքիաթները:
Մի քանի օր է, ինչ ակտիվացել են այս պահին լրջագույն քրեական մեղադրանքով հետապնդվող և դատապարտված Անալիտիկ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը և ժողովրդից 21.000.000 դրամ գրպանած SHAME.am կայքի գլխավոր խմբագիր Արտյոմ խաչատրյանը:
Արդեն բոլորը լավ տեղեկացված են, թե ինչ սարսափելի գործեր են իրականացրել այդ երկու անձնավորությունները, ինչպես են խայտառակել լրագրողի անունը և ինչպիսի «բարոյական» դեմք են ցույց տվել իրենց հայրենիքի հանդեպ այդ երկու անձինք, ովքեր այսօր հետապնդվում են և՛ քրեական և՛ քաղաքացիական մեղադրանքներով:
Իհարկե բոլորին պետք է պարզ լինի, որ հազարավոր լրագրողներից հենց իրենց է մեղադրանք ներկայացվել, չէ որ առանց կրակ ծուխ չի լինում: Կան և կլինեն լրագրողներ, ովքեր լրագրող կոչվելու իրավունք չունեն, կան լրագրողներ, ովքեր կարող են լինեն ոչ այդքան հաճելի զրուցակից, բայց այնուամենայնիվ չեն զբաղվում շորթմամբ և խարդաղությամբ:
Ճանաչե՛ք մեր լրագրողների անունը գետնով տված
Անալիտիկ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին
և SHAME կայքի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանին:

Կալանավայրում գիտե՞ն, որ զինվորի արյունը 1.000.000 ես գնահատել. Վ. Քոչարյանը Անի Հովհաննիսյանին

Հայտնի շորթող, հայ ազգի կնոջ պատիվը գետնին տված «Անալիտիկ» կայքի կալանավորված տնօրեն Անի Հովհաննիսյանին միայն մեկ հարց ունեմ՝ որ շոուներ ես անում ու փորձում ես նախընտրական շրջանում վարկաբեկել ժողովրդի մատից փուշ հանող պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, որը քեզ ներեց քո լկտի հանցանքի համար, կարո՞ղ ես պատասխանել, թե որ դու իբր պայքարում էիր ադրբեջանական ծագում ունեցող «ՎՏԲ» բանկի դեմ ու սրտաճմլիկ հոդվածներ էիր գրում հայ զինվորի, պատերազմի ու «ՎՏԲ»-ի մասին, բա ինչո՞ւ ես հանձնարարել, որ աշխատողդ զանգի «ՎՏԲ» ու 1.000.000 դրամ ուզի ամսական: Բա հիմա ի՞նչ ես դատարանին պատասխանելու, բա կալանավայրում, ուր նստած ես գիտե՞ն, որ զինվորի արյունը 1.000.000 ես գնահատել: Մինչ մեր մայրերն ու քույրերը առաջնագծում օգնում են մեր զինվորներին, դու շորթում ես անում՝ նրանց անունը շահարկելով և դու համարվում ես հայ կի՞ն:

Ի դեպ, շուտով անդրադառնալու եմ նաև իր շահի ու փողի համար ազգապիղծ Անիին պաշտպանող ու դատախազի բարեկամ կեղծավոր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին:

Ալյանս կուսակցության մամուլի խոսնակ Վ. Քոչարյանի ֆեյսբուքյան էջից


««ԿԳԲ»-ից մարդ կա, փողը չվերցնես». նոր բացահայտումներ «Անալիտիկի» գործից

Վերջին շրջանում «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը այդ իր կայքի միջոցով  բուռն արտահայտվում է իր «անմեղության» մասին ու բողոքում, թե իբր իրեն քաղաքական հետապնդման են ենթարկել, իսկ դատական նիստերը վերածել է շոուների: Սակայն մեզ հաջողվեց տեղեկություն ստանալ քրեական գործի նյութերից: Պարզվում է, որ պատգամավոր Ուրիխանյանի մասին վարկաբեկիչ նյութեր չհրապարակելու դիմաց սրճարաններից մեկում գումարը վերցրած Անի Հովհաննիսյանի օգնականը դրամը վերցրել է ոչ թե ձեռքով, այլ Անիի ցուցումով` պահանջել է դնել գրքի մեջ և նույն պահին  Անիից ստացել է sms հաղորդագրություն. «փողը չվերցնես, ԿԳԲ-ից մարդ կա»:

Թե ինչպես է հիմնավորում այս ամենը ամբաստանյալը, հայտնի չէ: Սակայն նախընտրական շրջանում շահարկելով իր դեմ հարուցված քրեական գործը՝ նա չի անդրադառնում նաև մեկ այլ հանգամանքի` իր մոտից առգրավված համակարգչում հետին թվով կեղծ պայամանագիր է կազմվել «Ալյանս» կուսակցության հետ, իբր համագործակցության վերաբերյալ, ինչն ուղղակի ապացուցում է իրեն ներկայացված մեղադրանքի արդարացիությունը:

Այդուհանդերձ սպասենք դատարանի վճռին:



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 676

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter