• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

2008 թվականի մարտի 1-ին ովքեր և ինչպես սպանվեցին

gorqloyan1




2008 թվականի մարտի 1-2-ին Երևանի կենտրոնում սպանվել է 10 մարդ՝ 2 ոստիկաններ և 8 քաղաքացիական անձինք։ Մինչ օրս սպանությունների համար ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ոչ ոք չի դատապարտվել։


Մարտի 1-ի զոհերն են․


Գոռ Քլոյանը մահացել է մարտի 1-ին բեկորային վնասվածքներից։ Նրա մարմնից հանել են մետաղի կտորներ։ Պաշտոնական վարկածի համաձայն, մահվան պատճառը «Չերյոմուխա» պայթուցիկի հասցված վնասվածքներն են։


Դավիթ Պետրոսյանը մահացել է կրծքավանդակի թիկունքից հասցված հրազենային վնասվածքից։


Տիգրան Աբգարյանը ծառայել է ոստիկանական հատուկ զորքերում։ Վիրավորվել է 2008 թվականի մարտի 1-ին, 41 օր կոմայի մեջ է եղել և մահացել է ապրիլի 10-ին:


Տիգրան Խաչատրյան մահացել է մարտի 1-ին, գանգուղեղային բաց-կույր վնասվածքից։ Գանգի խոռոչից հանվել է օտար մարմին` մետաղի կտոր։ Մահվան պատճառ է դարձել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը։


Արմեն Ֆարմանյանը մահացել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից, գանգից հանվել է օտար մարմին։ Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառն է«Չերյոմուխա» տեսակի պայթուցիկը։


Հովհաննես Հովհաննիսյանը մահացել է հրազենային վնասվածքից Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին մասում։


Համլետ Թադևոսյան՝ ոստիկանության զորքերի կապիտան։ Հրազենային բազմաբեկորային վնավածքների` նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ի երեկոյան` 21:18-ին, կլինիկական մահ է տարել մարտի 2-ին` 3:30: Հետմահու ստացել է մայորի կոչում։


Գրիգոր Գևորգյանը մահացել է ժ.21.30-ին Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա` դիպուկահարի կրակոցից


Սամվել Հարությունյանը մահացու վիրավորվել է Մաշտոցի գետնանցումի վրա` «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից։


Զաքար Հովհաննիսյանը զոհվել է ժ.01.30-ին Մարտի 2-ին Մաշտոցի շուկայի դիմաց` «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից:


Զաքար Հովհաննիսյանը զոհվել է ժ.01.30-ին Մարտի 2-ին Մաշտոցի շուկայի դիմաց` «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 86


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter