• 20:57 – Մենք պատրաստ ենք Ադրբեջանին փոխզիջել Արցախի յոթ շրջան. Սերժ Սարգսյանը վերահաստատեց 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 22:39 – Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվի 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Մարտի 1-ը՝ Քոչարյանի քաղաքականության շարունակությունն էր


Այսօր լրանում է մարտի 1-ի դեպքերի 9-րդ տարին, չբացահայտված սպանություններ,  հանցագործություններ, որոնք դեռևս մնում են փակ: Այս առիթով Politik.am-ի թղթակիցը զրույց ունեցավ իրավապաշտպան՝  Լևոն Բարսեղյանի հետ, ով դժվարացավ պատկերացնել, թե 9 տարում Հայաստանը ինչպիսի զարգացումներ կունենար, եթե չլիներ իշխանության ձեռնարկած հանցագործությունը քաղաքացիների դեմ, սկսած ընտրություն կեղծելուց վերջացրած Ազատության հրապարակից խաղաղ ցույցը ցրելով, հետո  գիշերվա սպանդը, քաղբանտարկյալներ, նկատելով, որ ահռելի զարգացումներ կարող էին տեղի ունենալ օգուտ ՀՀ-ն զարգացման. «Իշխանության պահվեց նույն կլանը, դերակատարը փոխվեց և չնայած այդ կլանի տված խոստումներին, ամեն օր անկում ենք ապրում, օր օրի  աճում է  գործազրկությունը, արտագաղթը, աղքատությունը. ըստ երևույթին սա Քոչարյանի դրած հիմքով շարունակվեց , դեռևս 1998թ.-ին և 2003թ. -ին սահմանադրությունը արգելում էր Ռոբերտ Քոչարյանին լինել թեկնածու, չէր կարող մարդը միևնույն ժամանակ լիներ այլ հանրապետության նախագահ և այստեղ ունենար 10 տարվա մշտական բնակություն ցենզ, 2002թ.ին «Ա1+»-ի , «Նոյան Տապան»ի եթերազրկումը, հոկտեմբերի 27, 2004թ. Բաղրամյանում ցուցարարների ծեծը, մոնոպոլիաների զարգացումը, գույք պարտքի դիմաց Ռուսաստանին , այսինքն Սերժ Սարգսյանը շարունակեց այս ամենը ավելի մեծ տեմպերով»,-նշեց Լևան Բարսեղյանը:


Անդրադառնալով նախընտրական շրջանին և առաջադրված կուսակցությունների կամ  դաշինքների անդրադարձին մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, Բարսեղյանը նշեց, որ սկզբունքորեն պետք է հանրային շահը պաշտպանվի նրանց կողմից, այնուհանդերձ առաջադրվածերի մի կողմը սկզբունքորեն  ցանկանում է փակված պահել այդ էջը, մի մասն էլ ցանկանում է, որ անպայման հետաքննվի այդ ամենը և բացահայտվեն մեղավորները:


Զրույցի վերջում Լևոն Բարսեղյանը, հիշեցրեց, որ վերջիններիս նախաձեռնությամբ կազմվել են հարցաշար և ուղարկվել կուսակցություններին, որը բաղկացած է հստակ հարցերից և ենթադրում է հստակ պատասխաններ, այդ հարցերի մեջ առկա է նաև մարտի  1-ի վերաբերյալ հարց. «Դուք, եթե գաք իշխանության՝ վերաբացելու, վերաքննելու եք  մարտի 1-ի գործը»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 88


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter