Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Երևանի քաղաքապետարանը արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» մրցանակին » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 08:30 – Ընդհատակյա շարժման առաջնորդները միջնորդություն են ներկայացրել դատարան. փաստաբան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Երևանի քաղաքապետարանը արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» մրցանակին

«Հայկական ճամբար» ՀԿ-ն մատչելի ենթակառուցվածքներ և ծառայություններ ունեցող կազմակերպություններին ու ընկերություններին խրախուսելու և մատչելի վայրերի մասին տեղեկատվությունը հանրայնացնելու նպատակով առաջին անգամ Հայաստանում անցկացրել է «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:

Տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առավելապես համարեցված շենք-շինություններով, ինչպես նաև համապատասխան մատչելի ծառայություններ մատուցող 10 պետական և մասնավոր կառույց պարգևատրվել է: Երևանի քաղաքապետարանը «Մատչելի վայրեր» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Մատչելի տարածքային կառավարման մարմին» մրցանակին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ստանալով մրցանակը, շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատանքը գնահելու համար և համառոտ ներկայացրել մատչելիության ապահովման ուղղությամբ արված աշխատանքները.

«Վերջին տարիներին Երևանի զարգացման ծրագրերում հատկապես կարևորված և սոցիալական առաջնահերթություններից են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները: Այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանում արդեն մի քանի տարի գործում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերի շնորհիվ այսօր մայրաքաղաքն ապահովված է ավելի քան 1200 հարմարավետ թեքահարթակով, որոնք, ըստ փողոցների առաջնահերթության, կառուցվել են շահառուների անմիջական առաջարկությամբ և հսկողությամբ:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար երթուղիներում գործում է նաև 25 հարմարեցված ավտոբուս: Տեսողության խնդիրներով անձանց համար ստեղծվել է նաև շուրջօրյա առցանց հաղորդացման համակարգ: Այս ծրագրերը կլինեն շարունակական: Խորհրդային շրջանից ժառանգություն մնացած շենքերի կառուցվածքի պատճառով, ցավոք, խնդիր է շենքերի մատչելիությունը, մինչդեռ այժմ քաղաքաշինական թուլտվություններում հաշմանդամություն ունեցողների համար մատչելիության ապահովումը ամրագրված է և հատուկ հսկողության տակ է: Առհասարակ, պետք է ընդգծեմ, որ հաշմանդամներին առնչվող բոլոր խնդիրները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ու մշտական ուշադրության կենտրոնում են»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:

«Մատչելի վայրեր» նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ անցկացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման հնարավորությունների խթանում և մասնակցայնության ընդլայնում» ծրագրով:

«2014 թ-ից, երբ ստեղծվեց «Matcheli.am» կայքը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, մենք դիտարկեցինք տարբեր կառույցներ: Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին կատարված աշխատանքներն իսկապես նկատելի ու զգալի են: Ամեն տարի մայրաքաղաքի բյուջեով իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մի շարք կարևոր ծրագրեր: Քաղաքապետարանի շենքում ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված է մատչելի և հարամարվետ միջավայր, ինչին համոզվել ենք ինքներս: Թեև քաղաքապետարանը չի բարձրաձայնում, բայց ստեղծված հարմարությունները ծառայում են նաև այնտեղ աշխատող համշանդամություն ունեցող անձանց, հատկապես «Մեկ պատուհան» համակարգում»,- նշել է ծրագրի թիմի անդամ Վարդուհի Արամյանը, հավելելով, որ Երևանում մատչելի վայրերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նաև «Matcheli.am» կայքում:

Նախաձեռնության հեղինակները նաև հույս են հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար մայրաքաղաքում մատչելիության ապահովմանը միտված ծրագրերը կլինեն շարունակական:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 111


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր