• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Արդարության և օրենքի գերակայության վրա հիմնված պետություն | Ձեր Պատգամավորը

 
Դեռևս 1998 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի Առաջադիմական Երիտասարդական Միությունը, այնուհետև Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունը, Տիգրան Ուրիխանյանը՝ ընտրվելով այդ Կուսակցության Նախագահ, իր վրա վերցրեց ծանրագույն մի բեռ, որը կոչվում է արդարության հաստատում Հայաստանում:
 
Կանգնելով ժողովրդի, այլ ոչ թե իշխանության կողքին, և այսպիսով ստեղծելով հակադրություն գործող իշխանությունների հետ՝ միայն իր համար հասկանալի հետևանքներով, այնուամենայնիվ միշտ պայքարել է ժողովրդի շահի և արդարության համար: Այս քաղաքական գիծը Տիգրան Ուրիխանյանը իր քաղաքական գոործունեության ընթացքում շարունակել է մինչ այսօր, և այս ճանապարհին իր կողքին կանգնել են ՀՀ ազատ, արդար և ազնիվ քաղաքացիներ, ում հետ միասին հիմնադրվեց «Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական Կուսակցությունը:
 
Այնուամենայնիվ և ցավոք, մեր երկրում խնդիրները ոչ միայն չնվազեցին, այլ ավելի ուժեղ երանգ ստացան հատկապես անապահով շերտերի, փոքր և միջին գործունեությամբ զբաղվող ընկերությունների, մեկ խոսքով՝ հայ ժողովրդի լայն շերտերի համար: Շարունակելով պայքարը և օգտագործելով դրա համար բոլոր հնարավոր ամբիոնները և հարթակները, ՀՀ ԱԺ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրը 24 ժամ տրվել է աշխատանքին:
 
Աշխատանք, որը պետք է լիներ գնահատված, պետք է լիներ արդարացված և վերջապես աշխատանք, որը բխում է Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր քաղաքացու սրտից և պահանջից: Այդ աշխատանքի արդյունքում բացահայտվեցին բազում քրեական գործեր, վեր հանվեցին պետությանը վնաս հասցրած անձինք, արդարադատության սեղանին դրվեցին հազարավոր խնդիրներ և պահանջներ՝ արդարության վերականգնման և մեղավորներին պատժելու նպատակով:
 
Միայն կույր մարդը կարող է դա չտեսնել, միայն այլանդակը կարող է դա քարկոծել և սևացնել:
Մեկ հարց եմ ուզում ուղղել հասարակությանը. մի՞թե սխալ է Ուրիխանյանը, երբ պահանջում է պատիժ Անալիտիկ” կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանին՝ քրեական լրջագույն հոդվածով բացահայտված և վերջերս շահարկման նպատակով տարածված Շորթման գործի վերաբերյալ: Մի գուցե նմանատիպ գործերը կարգավորված չեն օրենքի պահանջներով, բայց այդ արատավոր պրակտիկան գործում է բազմաթիվ լրատվական կայքերում և թերթերում, որտեղ միտումնավոր «սևացնում» են հանրաճանաչ մարդկանց, գործարարներին, տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններին՝ սպասելով համապատասխան վերաբերմունքի՝ դադարեցնելու և հակառակ հոդվածներ գրելու համար:
 
Այդ ամենի պատճառն այն է, որ լրատվական գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները ստանում են միայն գովազդներից: Իսկ այն կայքերը կամ լրատվական գործակալությունները, թերթերը, որոնց կոնտենտը մեղմ ասած անորակ է և ոչ հետաքրքիր, չեն կարողանում գովազդատուներ հայթհայթել և սկսում են իրականացնել նպատակային տնտեսական կամ քաղաքական պատվերներ՝ ակնկալելով համապատասխան ֆինանսական վերաբերմունք:
 
Մի՞թե մեր հասարակությունը արդեն դիտարկում է կնոջ կողմից կատարած հանցանքը արդարացված: Մի՞թե Տիգրան Ուրիխանյանի պահանջը ՀՀ բյուջեից 21.000.000 դրամ գողացած Արտյոմ Խաչատրյանի խարդախության բացահայտված գործով, (այդ գրպանված գումարը կարող էր օգտակար լինել բազմաթիվ ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության վերականգնման համար) արդարացի չէ:
 
Չեմ ուզում հավատալ, որ մեր Հայրենիքում հաստատվում է քրեական հանցագործությունների և արատավոր վարքերի հաստատման ինստիտուտ: Ես, ինչպես նաև Տիգրան Ուրիխանյանը դեռ հավատում ենք ՀՀ դատական համակարգին, սպասում ենք արդարացի վճիռներ բոլոր ՀՀ քաղաքացիների համար, ովքեր չեն խախտում Հայաստանում գործող սահմանադրությունը և օրենքները, ովքեր կարող են ապացուցել իրենց անմեղությունը, այդ թվում և Անի Հովհաննիսյանի և մնացածի գործերով:
 
Բայց պետք է մեկ բան հստակեցնենք, որ ոչ ոք իրավունք չունի դատարանից բացի մեկնաբանել հարուցված քրեական գործերը և շահարկել դրանք: Իհարկե, բոլոր այն մարդիկ, ովքեր կատարել են քրեական հանցագործություններ, պետք է կրեն օրենքով նախատեսված պատիժը:
 
Մշտապես Տիգրան Ուրիխանյանը բարձրաձայնել է և պահանջել արդարացի քննություն և ուսումնասիրություններ հասարական հնչողություն ստացած քաղաքական, քրեական գործերով անցնող բոլոր քաղաքացիների նկատմամբ, նախաձեռնել է ստորագրահավաքներ կալանքից ազատելու այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը և այլ քաղաքական գործիչներ, միշտ հետամուտ է եղել իր կողմից բարձրացրած բոլոր հարցապնդումներին:
 
Կոչ եմ անում բոլոր ազնիվ մարդկանց, լինի կին թե տղամարդ, բժիշկ թե տաքսու վարորդ, աղքատ թե ապահովված՝ կանգնել Տիգրան Ուրիխանյանի կողքին, կանգնել արդարության կողքին, որպեսզի ավելի հզոր թիմով կառուցենք արդարության և օրենքի գերակայության վրա հիմնված պետություն:
 
Այսօր սպասում ենք հատկապես Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքների բնակիչներին ակտիվ համագործակցության համար, և Տիգրան Ուրիխանյանի շտաբը առավոտյան ժամը 10:00-ից մինչ երեկոյան ժամը 21:00-ն աշխատում է հենց ձեզ համար: Շտաբը գործում է Կոմիտաս 23 հասցեով, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 096 16 30 30 հեռախոսահամարով:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Ա. Ազարյան
FMG NEWS
27.02.2017

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 1257

    Ձեր Մեկնաբանությունը
    ERB MARD MARMIN@ VACHARUME DER HUYSER KAN UXVELU,BAYC ERB HOGINE VACHARUM, LAVE NA DJOXQEL GNA PETQ CHE NRA HAMAR AXOTEL,VOR DRAXT @NKNU.
    [reply]ответить[/reply]
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter