• 01:39 – Առևտրականները վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 23:06 – Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է: 
  • 10:56 – Ինչ է ուզում Արփինե Հովհաննիսյանը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 21:58 – Ապօրինի ծառահատումների գործով կասկածյալը ձերբակալվել է 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Իշխանափոխության հրամայականը այսօր առկա է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը

Այսօր մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը: Համաժողովին մասնակցելու էին եկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները: Դաշինքի համաժողովը վարում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:  Ելույթներով հանդես եկան դաշինքի ղեկավարները:


 «Մենք ապրում ենք շատ բարդ ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակում: Գլոբալ մարտահրավերների առաջ է կանգնած ամբողջ աշխարհը, մեր տարածաշրջանը և մեր երկիրը»,-իր ելույթի սկզբում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ավելացնելով.«Քաղաքականություն մտնելու իմ որոշման հիմքում այն խորհը համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոներով, տնտեսական քաղաքականությամբ, ներհասարակական բարոյական մթնոլորտով՝ Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են: Սա շրջադարձային պահ է մեզ բոլորիս համար: Կամ մենք կգիտակցենք իրավիճակի լրջությունը, մեր առջև ծառացած մարտահրավերների խորհությունը և համատեղ ջանքերով կփոխենք առկա համակարգը՝ ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը, մեր քաղաքացիների բարեկաեցությունը, կամ կկանգնենք իրական աղետների առաջ»,-իր ելությում ասաց Սեյրան Օհանյանը:


«Ես անձամբ պաշտոնակռիվ չեմ անում: Չեմ թաքցնում ինձ առաջարկվել են բարձր պաշտոններ, որոնցից ես հրաժարվել եմ»,-ասաց Օհանյանը ավելացնելով.«Լինելով քաղաքացիական անձ քաղաքականության մեջ խոստանում եմ՝ սպային վայել արժանապատիվ ու հավասարակշիռ կեցվածքով շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Արցախին և մեր ժողովրդին»,-ասաց Սեյրան Օհանյանը:


«Ապրիլի երկուսին վճռվելու է մեր երկրի ապագան հաջորդ տասնամյակների համար: Մենք այս ընտրություններին գնալու ենք նոր սահմանադրությամբ , նոր ընտրական օրենսգրքով, երկուսն էլ գրվել և մշակվել են այնպես, որը երաշխավորի այս իշխող ուժի արդեն իսկ իր սեփականությունը դարձրած իշխանության վերադարձությունը: Եթե մենք ազգովի թույլ տվեցինք, այն իծխանությունը որն երկիրը հասցրել է անդունդի եզրին վերընտրվի, հավատացեք որ հաջորդ տասնամյակներում մեզ լավ բան չի սպասվում»,-իր ելույթում ասաց Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով.«Իշխանափոխության հրամայականը այսօր Հայաստանում օդում է: Մեր խնդիրը բոլորին ` այսօրվանից մինչ ընտրության օրը, համոզել հասարակությանը, թե ինչու իրեն ձայնը պիտի տան Օհանյան Րաֆֆի Օսկանյան դաշինքին: Ես կարծում եմ այս ընտրություններին, բոլոր հայտ ներկայացրած կուսակցություններից ճիծտ որոծում կայացնելու համար մեր հասարակությունը պետք է առաջնորդվի երեք չափանիշներով: Առաջին` այդ դաշինքների կուսակցությունների ղեկավարների և նրանց թիմակիցների նվիրումով, ազնվությամբ, անկեղծությամբ: Երկրորդ` նրանց կարողությամբ խնդիրներ լուծելու: Երրորդ` նրանց ծրագրերի այժմեականությամբ, տեսլականի ամբողջությամբ: Մեր դաշինքը ամբողջությամբ բավարարում է այս երեք չափանիշները: Դաշինքը ղեկավարում են երեք անհատականություններ, որոնք եղել են անկախության ակունքներում, և այդ օրևվանից իսկապես անմնացորդ ծառայել են իրենց հայրենիքին»,-ասաց Օսկանյանը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ:счетчик посещений 104


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter